Հասարակություն

Կանոններ, որոնք կպաշտպանեն սպառողներին ինտերնետ շահումով խաղերի վերաբերյալ  անցանկալի հաղորդագրություններից

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հանձնարարությամբ  ինտերնետ շահումով խաղեր և վիճակախաղեր իրականացնող  ընկերությունները  մշակել են մարքեթինգային բնույթ ունեցող հաղորդագրությունների վերաբերյալ կանոններ։ Այդ կանոնները  հնարավորություն կտան  լավագույնս պաշտպանել սպառողների շահերը։ Ծանոթացեք և տեղեկացված եղեք Ձեր իրավունքների մասին՝ Որևէ պարագայում որևէ եղանակով (էլ․ փոստ, SMS հաղորդագրություն, Viber, WhatsApp և այլն)  մարքեթինգային հաղորդագրություններ չեն կարող ուղարկվել, եթե օգտատերը չի տվել իր համաձայնությունը։ ...

Կարդալ ավելին »

Գազամատակարարման դադարեցումներ Արմավիրում և Գեղարքունիքում, Դիլիջանի որոշ հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազատարը գործող գազատարի հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արաքս, Արևադաշտ, Հուշակերտ, Տալվորիկ, Արտամետ, Նոր Կեսարիա, Գետաշեն, Շենավան բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 5-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրի գազասպառողների, Լճաշենի արարողությունների սրահի և սեփականատեր ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի վարչապետի հետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբայի հետ։  Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 3-ին աշխատանքային այցով ժամանել է Ճապոնիա։ Սեպտեմբերի 5-ին ՀՀ վարչապետն Օսակայում կմասնակցի «Էքսպո 2025»-ի շրջանակում անցկացվելիք Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառմանը:

Կարդալ ավելին »

Ղազախստանը վերացրել է վիզայի պահանջը Հայաստանի քաղաքացիների համար

Ղազախստանի Հանրապետության խորհրդարանը վավերացրել է Հայաստանի հետ կնքած երկու համաձայնագրեր, որոնք վերաբերում են միգրացիայի ոլորտում համագործակցությանը և երկու երկրների տարածքներում քաղաքացիների գտնվելու կարգին։ Այդ մասին հայտնում է Ղազախստանի խորհրդարանի՝ Մաժիլիսի տելեգրամյան պաշտոնական ալիքը: Փաստաթղթի համաձայն՝ Ղազախստանի և Հայաստանի քաղաքացիների համար փոխադարձաբար անփոփոխ է մնում տվյալ երկրների տարածքում գտնվելու ժամկետը՝ 90 օր պետական ​​սահմանը հատելու պահից և կես տարվա ընթացքում հանրագումարով ...

Կարդալ ավելին »

Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում գործարկվելու է էլեկտրական շչակ

Սեպտեմբերի 4-ին Երևանի «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում անցկացվելու է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որը ընթացքում ժամը 15:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

Կարդալ ավելին »

Սպասվում են կարճատև անձրևներ

Սեպտեմբերի 4-ի գիշերը և ցերեկը Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ: Օդերևութաբանները կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ հարավարևմտյան քամու պոռթկումները կուժեղանան մինչև 17-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կշարունակի աստիճանաբար նվազել: Ինչպես հայտնեցին Հայպետհիդրոմետից, գիշերը և երեկոյան ժամերին Երևանում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 16-19 մ/վրկ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +32+34: ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է 147 հանցագործություն, գրանցվել 14 ավտովթար

Հանրապետությունում սեպտեմբերի 2-3-ը բացահայտվել է 147 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։ Մասնավորապես՝ 18 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 8 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 7-ական դեպք՝ հոգեկան ներգործության, ֆիզիկական ներգործության, խարդախության, 5 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման, 4 ...

Կարդալ ավելին »

Deutsche Welle. կյանքը՝ պատից այն կողմ. Կիրանց գյուղի նոր իրականությունը

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը, որը սկսվել էր ռազմական գործողությունների ավարտից հետո, նոր թափ է ստացել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ աջակցությամբ Բաքվի և Երևանի կողմից ձեռք բերված պայմանավորվածություններից հետո։ Այս պայմանավորվածությունները, բացի խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից, վերաբերում են նաև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակմանը՝ դրանով իսկ էական ճշգրտումներ մտցնելով սահմանային աշխատանքների նախկինում համաձայնեցված պլանների մեջ։ Deutsche Welle-ի թղթակիցն այցելել է ...

Կարդալ ավելին »

ԲԸՏՄ ղեկավարն այցելել է Վեդու ջրամբար և FPWC-ի Ուրցաձորի կենդանիների ապաստարան

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից: Ջրային ռեսուրսների օգտագործման և արդյունավետ կառավարման նպատակով շրջայց է կատարել Վեդիի նորակառույց ջրամբարի տարածքում, տեղում ծանոթացել ջրամբարի լցվածության աստիճանին, ջրառի կետում հետևել ջրի պահպանման ու բաշխման աշխատանքների ընթացքին։ Հ․ Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ համաշխարհային չափանիշներին համապատասխան՝ տեղայնացված արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ...

Կարդալ ավելին »

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ուղարկվել է ԱԺ նախագահին

Համաձայն Հայաստանի Հանրապետության «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի, Ազգային Ժողովի նախագահին ուղարկվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։

Կարդալ ավելին »
ajax-loader