Հասարակություն

Կառավարությունը «Գոյ» թատրոնի ներկայացրած փաթեթը վերահասցեագրել է ԿԳՄՍ նախարարությանը

ՀՀ կառավարությունը արձագանքել է «Գոյ» թատրոնի՝ կառավարությանը ներկայացրած փաթեթին, որով թատրոնը խնդրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Գոյ»-ին հնարավորություն տալ գործել որպես անկախ թատրոն: «Գոյ» թատրոնի ռեժիսոր Սարգիս Արզումանյանը, որը թատրոնի ստեղծագործական խմբի այլ ներկայացուցիչների հետ ապրիլի 3-ից անժամկետ նստացույց է իրականացնում թատրոնի փակ դռան առաջ, ապրիլի 5-ին «Գոյ»-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութում ասաց. «Այսօր նստացույցի երրորդ օրն է, ...

Կարդալ ավելին »

Գավառի պետթատրոնի դերասանուհին հաղթել է «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Անուշ Զանգիզորյանը հաղթող է ճանաչվել «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում։   Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից,  «Թատրոնի միջազգային օրվա» առթիվ  «Հայաստանի թատերական գործիչների միությունը» Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում անցկացրել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը՝ նվիրված Արմեն Ջիգարխանյանի հիշատակին: Ի թիվս մի շարք անվանակարգերի՝ «Թատերական միության» կողմից ...

Կարդալ ավելին »

Երևանում բախվել են թիվ 10 երթուղու տրոլեյբուսն ու Toyota-ն. տրոլեյբուսի վարորդը եղել է հարբած

Այսօր՝ ապրիլի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու «Toyota» մակնիշի ավտոմեքենան, հաղորդում է Shamshyan.com-ը: Բախման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ տրոլեյբուսի վարորդը, ով Երևանի բնակիչ 50-ամյա Յաշա Հայրապետյանն է, եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալների հետ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու այցի  շրջանակում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի, կրթության, հասարակական և հումանիտար գիտությունների հարցերով տեղակալներ Էռնեստո Օտտոնեի, Ստեփանիա Ջանինիի և Գաբրիելա Ռամոսի հետ։ Հանդիպումներին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարիտիրոսյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում ...

Կարդալ ավելին »

Հայկ Ղալումյանը Ճապոնիայի դեսպանին ներկայացրել է Տավուշի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտակային: Մարզպետ Հայկ Ղալումյանը շնորհավորել է Աոկի Յուտակային՝ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ Տավուշի մարզում իրականացրած ծրագրերի համար: Տավուշի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ այնուհետեւ մարզպետը ներկայացրել է Տավուշի մարզը, համայնքների զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Մարզպետը հույս է հայտնել, ...

Կարդալ ավելին »

Հավատարիմ ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ  Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպմանն ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթը սկսեց գործընկերներին շնորհակալական խոսքով՝ ինքնիշխան, դիմակայուն եւ բարգավաճ Հայաստանի համար հավաքական հանձնառության համար։ վարչապետը կարեւորել է եռակողմ այս հանդիպումն՝ այն անվանելով Միացյալ Նահանգների եւ ԵՄ-ի հետ ընդլայնվող գործընկերություն։ «Չբավարարվելով ձեռք բերված առաջընթացով՝ մենք կքննարկենք Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Պայմանագրային զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում. ՊՆ

Նախօրեին վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Այդ մասին հայտնեցին ՊՆ-ից: «Պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել ոչ մարտական, նախնական տվյալներով ծառայողական պարտականությունների կատարման հետ առնչություն չունեցող պայմաններում: Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- հայտնեցին ՊՆ-ից: Ավելի վաղ լրագրող Ոսկան Սարգսյանը հայտնել էր, որ ապրիլի 4-ին Իջեւանի տարածաշրջանի մարտական դիրքից ...

Կարդալ ավելին »

6 պաշտոնյաներ կառուցապատողներից 8800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք են ստացել դրական եզրակացություն տալու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության,  տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի երկու ստորաբաժանումների ղեկավարներ Ա. Ս.-ն և Կ. Կ.-ն, ինչպես նաև նույն տեսչական մարմնի 4 աշխատակիցները, խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողների օգտին գործողություններ կատարելու, ապօրինի անգործություն դրսևորելու համար Երևանում կառուցվող մի շարք ...

Կարդալ ավելին »

Հայաստանը շարունակելու է զարգացնել Իրանի հետ ռազմավարական հարաբերությունները․ Արմեն Գրիգորյան

Հայաստանը Իրանի հետ հարաբերությունները չի փոխկապակցում այլ երկրների հետ հարաբերություններին։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների և դրանց վրա Արևմուտքի հետ հարաբերությունների հետ սերտացման հնարավոր ազդեցության մասին հարցին։  «Հայաստանի ռազմավարական առաջնահերթություններից մեկը երկրի տարածքային ամբողջականությունն է, որի հետ կապված Իրանի հետ կա շատ բարձր մակարդակի փոխըմբռնում։ Մենք շատ բարձր ...

Կարդալ ավելին »

Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Սամանթա Փաուերի հանդիպումը

 Բրյուսելում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերի հետ։ Բրյուսելում հանդիպմանը ներկա են նաեւ Հայաստանի անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը,  Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելության ղեկավար Ջոն Ալելոն, ԱՄՆ ՄԶԳ ազգային անվտանգության տնօրեն Քոլին Թոմաս Յենսենը։ Քննարկման առանցքային հարցերն են ...

Կարդալ ավելին »
ajax-loader