Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայրաքաղաքի Անդրանիկի փողոցի մի բնակիչ ձեռք է բերում, պահում և օգտագործում է թմրամիջոց։ Ոստիկանությունից հայտնում են, որ Քրեական ոստիկաները Մուրացանի փողոցում 51-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 8 գրամից ավելի զանգված ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Մարզերում և Երևանում քամու հետևանքով արտակարգ դեպքեր են գրանցվել
Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ մայիսի 11-ին ժամը 15:45-ից ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Աբովյանում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Փյունիկ, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղերում վնասվել են տանիքի թիթեղներ, անձրևատար խողովակներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան ...
Կարդալ ավելին »ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գերմանիա
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Կարդալ ավելին »Մահացել է քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը
53 տարեկանում կյանքից հեռացել է քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը։ Արմեն Հովհաննիսյանի «Ֆեյսբուքի» էջում ցավակցական խոսքեր են հղում տարբեր իրավապաշտպաններ, քաղաքագետներ, լրագրողներ։ Factor.am-ը հայտնում է, որ Արմեն Հովհաննիսյանը մահացել է սրտի կաթվածից՝ Երևանի սրճարաններից մեկում։
Կարդալ ավելին »Փրկարար ծառայությունն արձագանքել է քամուց վնասների մասին բոլոր ահազանգերին՝ ցուցաբերելով օգնություն
Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ մայիսի 11-ին, ժամը 15:45-ից ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Վանաձորում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղում վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, Փրկարարական ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍ նախարարության կրթաթոշակի մրցույթ՝ առևտրային կազմակերպությունների համար
Հայաստանի ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին կրթաթոշակի տրամադրման նպատակով դիմում-հայտերի ընդունման մասին։ ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 6-ի N 267-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, որոնք հանդիսանում են աշխարհի լավագույն բուհերի ակադեմիական վարկանիշավորման կայքի տվյալ տարվա ցանկերում ուսումնառող կամ դիմորդ, մինչև ...
Կարդալ ավելին »2026-ին A-WEB գործադիր խորհրդի նիստը կկայանա Հայաստանում
Մանիլայում (Ֆիլիպիններ) վերջերս կայացել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի քարտուղարության (A-WEB) 13-րդ գործադիր խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը: ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, այդ թվում՝ գործադիր խորհրդի նիստի անցկացման երկիրն ընտրելու հարցը։ Գործադիր խորհրդի անդամների որոշմամբ հաջորդ նիստը տեղի կունենա Հայաստանում՝ 2026-ի մարտին։ Ընտրական մարմինների ասոցիացիան (A-WEB) աշխարհի ընտրական մարմիններին միավորող ամենամեծ ...
Կարդալ ավելին »Հունիսի 9-ից կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրումը
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի երեխայի և ծնողի տվյալների հավաստիության և համապատասխանության ստուգմամբ: Դպրոց ընդունվող երեխայի ծնողները 2025 թ. մայիսի 5–ից stugum.emis.am կայքում կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլnվ անհրաժեշտ է՝ բուն հայտագրման գործընթացը սկսելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար, հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Բուն հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից և կիրականացվի 3 ...
Կարդալ ավելին »ԱԺ-ն ձևավորում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 10.2-րդ հոդվածի պահանջները՝ Ազգային ժողովի նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ: Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝ · միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, · բարձրագույն կրթություն, · հայերենին տիրապետում, · առնվազն հինգ ...
Կարդալ ավելին »Առաջիկա օրերին սպասվում են անձրևներ
Հանրապետության տարածքում մայիսի 7-8-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով։ Երևանում մայիսի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարդալ ավելին »