Հանրապետության տարածքում մայիսի 7-8-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ։
Այդ մասին հայտնում են ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում մայիսի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։