Հասարակություն

Մարտի 15-ից երաժշտական դպրոցների ուսուցիչները, մարզիչները կարող են դիմել ատեստավորման համար

Հայաստանում արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողները՝ երաժշտական, արվեստի դպրոցի ուսուցիչները, մարզադպրոցների մարզիչները կկարողանան մարտի 15-ից դիմել կամավոր ատեստավորում անցնելու և հավելավճար ստանալու համար: Ուղեցույցերը հասանելի կլինեն մարտի 15-ից: Կառավարությունը մարտի 2-ին հավանություն տվեց կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին որոշմանը: ԱԺ-ն արդեն իսկ ընդունել է Կրթության մասին օրենքում փոփոխությունները, որով արտադպրոցական հաստատությունների ուսուցիչները կկարողանան կամավոր ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետը ժամանեց Բեռլին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Բեռլին: Քիչ առաջ ՀՀ վարչապետի օդանավը վայրէջք է կատարել Բեռլինի օդանավակայանում: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Բանակցությունների ավարտից հետո ՀՀ վարչապետը եւ ԳԴՀ կանցլերը կհանդիպեն ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ամփոփելու հանդիպման արդյունքները: Մարտի 2-ին Նիկոլ Փաշինյանը կայցելի Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ։ Մարտի 3-ին նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր ...

Կարդալ ավելին »

1 մլրդ 100 միլիոն դրամ՝ Աջափնյակի մետրոյի նոր կայարանի նախագծի աշխատանքների համար

Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում է ՏԿԵՆ-ին տրամադրել 1 մլրդ 100 միլիոն դրամ գումար, որը մայրաքաղաքի զարգացման շրջանակներում կուղղվի Աջափնյակի նոր մետրոյի կայարանի նախագծանախահաշվային աշխատանքներին: «Աշխատանքները բաղկացած են 3 փուլից, որի 1-ին փուլն արդեն իսկ ընթացքի մեջ է, սակայն հաջորդ փուլերի համար կարիք կա վճարելու նախագծող ընկերությանը: Ըդնհանուր ...

Կարդալ ավելին »

Հանրապետության տարածքում կան փակ ճանապարհներ, Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային ...

Կարդալ ավելին »

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Գերմանիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մարտի 2-3-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Բանակցությունների ավարտից հետո ՀՀ վարչապետը եւ ԳԴՀ կանցլերը կհանդիպեն ԶԼՄ ներկայացուցիչներին՝ ամփոփելու հանդիպման արդյունքները: Մարտի 2-ին Նիկոլ Փաշինյանը կայցելի Արտաքին հարաբերությունների գերմանական խորհուրդ։ Մարտի 3-ին նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը 6,6 մլն դրամ կհատկացնի պատերազմում զոհված, անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին

Կառավարությունը 6,6 մլն դրամ կհատկացնի՝ պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական զոհերի, անհետ կորածների, գերեվարվածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու համար։ Կառավարության նախկին որոշման համաձայն` միջոցառման շրջանակում ընտանիքներին հատկացվող ամսական 300 000 դրամի չափով օգնությունը ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2022թ. դեկտեմբերի 20-ը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդմամբ՝ մինչ այսօր քաղաքացիական անձանց շրջանում ...

Կարդալ ավելին »

ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ հանդիպել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ մարտի 1-ին կայացել է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Այդ մասին հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը: «Քննարկվել են հումանիտար և ենթակառուցվածքային բնույթի հարցեր՝ մասնավորապես` Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցումը վերականգնելու, Հայաստանից Արցախը սնուցող էլեկտրական գծի վերականգնման, բնական գազի անխափան մատակարարման, ինչպես նաև Կաշենի հանքավայրի գործունեության ...

Կարդալ ավելին »

Ջրառատում աները սպանել է փեսային․45-ամյա տղամարդը ձերբակալված է

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները փետրվարի 28-ին ժամը 17.10-ին տեղեկություն են ստացել, որ Ջրառատ գյուղում տղամարդու են սպանել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, կասկածվողը դեպքից հետո թաքնվել էր գյուղի ճահճուտում։ Տեղեկություններ կային, որ հանցագործության գործիք հրացանը դեռ մոտն է։ «Օպերատիվ խմբերը «սանրեցին» տարածքը։ Զովունու 45-ամյա բնակիչը,

Կարդալ ավելին »

«Մեծամոր» արգելոցից հայտնաբերվել են եզակի արծաթե գոտու բեկորներ՝

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքից հայտնաբերվել են ոսկե վերադիրներով արծաթե գոտու բեկորներ, որոնք եզակի գտածոներ են: Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը հայտնում է, որ ամենայն հավանականությամբ, գոտու վրա պատկերված է եղել որսի տեսարան: «Այդ հանգամանքի օգտին են խոսում նախ ոսկե վերադիրները, որոնք, հավանաբար, առասպելական գիշատչիառյուծի տեսք ունեն: Գիշատիչը պատկերված է որսի պահին գլուխն առաջ հակած, աչքընշաձև, երախը բաց: Պարանոցին ...

Կարդալ ավելին »

Չինաստանը Հայաստանի կտրամադրի 100 մլն յուանի օգնություն

ՀՀ ազգային ժողովը քննարկեց «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարություների միջեւ տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը: Այն վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը: «Այս համաձայնագրով Չինաստանի կողմից Հայաստանին տրամադրվում է 100 մլն չինական յուանի չափով անհատույց օգնություն՝ Հայաստանի Հանրային հեռուստատեսության համար հեռարձակման դահլիճի նախագծի, այդ թվում` փոխհամաձայնեցված այլ նախագծերի քննարկման և իրականացման համար»,-ասաց Սաֆարյանը: ...

Կարդալ ավելին »
ajax-loader