«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքից հայտնաբերվել են ոսկե վերադիրներով արծաթե գոտու բեկորներ, որոնք եզակի գտածոներ են:
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը հայտնում է, որ ամենայն հավանականությամբ, գոտու վրա պատկերված է եղել որսի տեսարան:
«Այդ հանգամանքի օգտին են խոսում նախ ոսկե վերադիրները, որոնք, հավանաբար, առասպելական գիշատչիառյուծի տեսք ունեն: Գիշատիչը պատկերված է որսի պահին
գլուխն առաջ հակած, աչքընշաձև, երախը
բաց: Պարանոցին պատկերված են աղեղնաձև կետազարդ հինգ գոտի: Իրանի եզրագիծը զարդարված է կարճ բաշ և մորթի խորհրդանշող շեղագծերով: Գավակին փորագրված է կեռխաչ (սվաստիկա): Իսկ ահա գոտու պահպանված հատվածներին նկատելի են եղջերուների փորագիր պատառիկներ»,- ասվում է հաղորդագրության տեքստում: