Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում է ՏԿԵՆ-ին տրամադրել 1 մլրդ 100 միլիոն դրամ գումար, որը մայրաքաղաքի զարգացման շրջանակներում կուղղվի Աջափնյակի նոր մետրոյի կայարանի նախագծանախահաշվային աշխատանքներին:
«Աշխատանքները բաղկացած են 3 փուլից, որի 1-ին փուլն արդեն իսկ ընթացքի մեջ է, սակայն հաջորդ փուլերի համար կարիք կա վճարելու նախագծող ընկերությանը: Ըդնհանուր առմամբ Երևանի քաղաքապետարանը 545 միլիոն դրամ արդեն վճարել է, սակայն ամբողջ գումարը կազմում է 1 մլրդ 848 միլիոն դրամ: Առաջարկում ենք՝ Կառավարությունը հատկացնի 1 ամբողջ 1 մլրդ-ը»,- նշեց Սանոսյանը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ մետրոյի կայարանի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 48 ամսում, այսինքն՝ 4 տարում:
Նախագիծն ընդունվեց: