Հասարակություն

«Կարմիր Ծաղիկ Մը Գարունի»-ն՝ Վահագ Ռաշի տարբերակով

Վահագ Ռաշը ներկայացրել է «Կարմիր Ծաղիկ Մը Գարունի» երգի և տեսահոլովակի թարմացված տարբերակը։ Օօերատոր և մոնտաժ ` Մարիամ Գեորգյանի Անիմացիա` Տիգրան Առաքելյանի Երաժշտությունը` Աշոտ Ռուշանյանի՝ Միսաք Մեծարենցի խոսքերի հիման վրա։

Կարդալ ավելին »

Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է. անցկացվել է ՀՀ և ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը

Ծաղկաձորում անցկացվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստը: Ինչպես տեղեկացնում է ԱԺ պաշտոնական կայքը, ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքում ընդգծել է, որ հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների պատմականորեն հաստատված բարեկամական հարաբերությունների վրա: «Մեր երկրները հետեւողականորեն զարգացնում են քաղաքական երկխոսությունը եւ ակտիվացնում համագործակցությունը ...

Կարդալ ավելին »

Հանրապետությունում գարնանային անձրևներ են․ օդի ջերմաստիճանը կբարձրանա

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Մարտի 19-20-ը, 22-ին շրջանների զգալի մասում, 18-ին, 21-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ:Քամին՝ հարավարևելյան` 2-4 մ/վ արագությամբ:Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 19-22-ը սպասվում է անձրև։ Մարտի 18-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև: Երևան քաղաքի մարտի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.• Օդի առավելագույն ...

Կարդալ ավելին »

Տավուշի դպրոցների տնօրենները ներկայացրել են հանրակրթության նոր չափորոշիչի ներդրման փորձը

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ Տավուշի մարզի Թեղուտի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են Հանրապետության մենթոր-ավագ դպրոցների և Տավուշի մարզի ուսումնական հաստատությունների տնօրեններ և տեղակալներ, մեթոդմիավորումների նախագահներ և ուսուցիչներ: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման նպատակն էր քննարկել չափորոշիչների ներդրման փորձը, առարկայական նոր չափորոշիչներով և ծրագրերով աշխատելու առանձնահատկությունները, ինչպես նաև սովորողների կարողունակությունների զարգացմանը նպաստող ուսումնական ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետի տիկինը Սյունիքի Բնունիս գյուղում այցելել է 44-օրյա պատերազմի հերոսների տներ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Սյունիքի մարզ: Այդ մասին տեղեկացնում է Աննա Հակոբյանի գրասենյակը։ Սիսիան համայնքում Աննա Հակոբյանին դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, փոխմարզպետ Նարե Գևորգյանը, Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Համբարձումյանը: Բնունիս գյուղում վարչապետի տիկինն այցելել է 44-օրյա պատերազմում զոհված հերոսների տներ: Աննա Հակոբյանին հյուրընկալել են հայրենիքի պաշտպանությանը կյանքը տված Էդգար Մարգարյանի տանը: ...

Կարդալ ավելին »

1565 ուսուցչի աշխատավարձը կրկնապատկվել է. Ժաննա Անդրեասյան

Կառավարությունը ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը լավարկող փաթեթ է ընդունել, որով հնարավորություն է ընձեռվում նաև այս պահին դպրոցում չաշխատող, բայց ուսուցչի որակավորման պահանջներին բավարարող մարդկանց նույնպես մասնակցել կամավոր ատեստավորմանը: Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, հավելելով, որ այս մեխանիզմը հնարավորություն կտա խթանելու նոր և որակյալ կադրերի մուտքը դպրոց, ինչի կարիքը միանշանակ կա։ «Այս ...

Կարդալ ավելին »

Red Wings-ը թռիչքներ կիրականացնի Ուֆա-Երևան երթուղով

Red Wings ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 1-ից մեկնարկելու է Ուֆա-Երևան-Ուֆա երթուղով չվերթերը (մեկնումը Երևանից): Ինչպես հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ը, չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է այցելել ավիաընկերության կայք՝ flyredwings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Կարդալ ավելին »

Ռուբեն Վարդանյանը մնում է «Ատոմ» էլեկտրամեքենայի ստեղծման նախագծում

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այս պահին շարունակում է մնալ «Ատոմ» Էլեկտրամեքենայի ստեղծման նախագծում։ Այդ մասին ТАСС-ին հայտնել է «Ատոմ»-ի համաներդրող, «Կամազի» գլխավոր տնօրեն Սերգեյ Կոգոգինը Ռուսաստանի Արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության համագումարի շրջանակներում։ «Վարդանյանը ցանկանում Էր դուրս գալ կազմից, առայժմ դուրս չի եկել, մնում է», – ասել Է նա։ «Կամա» ընկերությունը, որն զբաղվում է ավտոմեքենայի արտադրությամբ, հիմնադրվել է 2021 թվականի ...

Կարդալ ավելին »

Ավտոբուսները խցանումների մեջ չեն ընկնի, մարդիկ հստակ կիմանան՝ որը երբ կլինի կանգառում․ Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց, թե ինչ բարեփոխումներ են նախատեսում իրականացնել Երևանի տրասնպորտային համակարգում։ Կառավարության նիստի ժամանակ Ավինյանը նշեց, որ «Գազել» մակնիշի միկրոավտոբուսները շահագործումից հանելուց հետո ավտոբուսների ներկա քանակը բավարար չէ Երևանի ողջ տրանսպորտային խնդիրը լուծելու համար։ Ըստ նրա՝ խնդիրն էականորեն լուծվելու է, երբ 237 նոր ավտոբուսները մտնեն ցանց, նաև կան չինական ավտոբուսներ, որոնք ևս վերանորոգվում են և մտնում ցանց։ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկման 4-րդ փուլում ենք․ Փաշինյան

Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Կառավարության նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուզում եմ տեղյակ պահել, որ ստացել ենք Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Այսպիսով՝ թևակոխել ենք պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ։ Մենք կքննարկենք և առաջիկայում կներկայացնենք մեր դիտարկումները։ Մենք հավատարիմ ենք ու չենք շեղվելու խաղաղության օրակարգից»,- ընդգծեց վարչապետը։ Միևնույն ժամանակ, վարչապետը ...

Կարդալ ավելին »
ajax-loader