Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է «Ձերդ գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և հայ ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Հայ-իտալական համագործակցությունն աչքի է ընկնում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ տարեցտարի աճում ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Բազմաբնակարան շենքի կառավարիչները պետք է լինեն մասնագետներ․ սպասվող փոփոխություններ
Հայաստանում բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց համար գիտելիքի, փորձառության և նման այլ հարցերի հետ կապված որևէ պահանջ օրենսդրորեն սահմանված չէ։ Մինչդեռ իրավական, տեխնիկական, վարչարարական և ֆինանսական գիտելիքների բացակայության դեպքում անհնար է ապահովել արդյունավետ կառավարում։ Դա էլ իր հերթին հանգեցնում է շենքերի տեխնիկական վիճակի վատթարացմանը: Քաղաքաշինական ոլորտը համակարգող մարմինը որպես լուծում առաջարկում է բազմաբնակարան շենքի կառավարումը դիտարկել որպես մասնագիտացված ...
Կարդալ ավելին »Երևանում կինն իր մանկահասակ երեխայի հետ նետվել է շենքից․ հարուցվել է քրգործ
Երևանում 29-ամյա կինը իր 11 ամսական երեխայի հետ բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկի պատուհանից ցած նետվելու եղանակով ինքնասպան է եղել։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նշվում է, որ 2023թ․ հունիսի 1-ին` ժամը 12:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության օտերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի շենքերից մեկի հարկերից մեկից մայրը և երեխան ընկել ...
Կարդալ ավելին »Դանակահարել է հասակակցին, հարձակվել հոր վրա. 22-ամյա երիտասարդը 6 օր անգիտակից մնալուց հետո մահացել է
Մայիսի 25-ին, ժամը 22.40-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվել Արտաշատի ԲԿ-ից՝ որովայնի թափանցող արնահոսող վերքով բուժօգնության էր տեղափոխվել Այգեզարդ գյուղի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ: Վիճակը ծանր էր եւ առաջին բուժօգնությունից հետո նրան տեղափոխել էին Էրեբունի ԲԿ: Ոստիկանները պարզել են, որ ահազանգից մոտ 40 րոպե առաջ տուժած երիտասարդի տան մոտակայքում կենցաղային անհիմն ու անհեթեթ հարցերի շուրջ նրա հետ վիճել է հասակակից ...
Կարդալ ավելին »Չկա այնպիսի անկլավ, որը ճանապարհային անլուծելի խնդիր կառաջացնի. վարչապետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ չկա այնպիսի անկլավ, որը երկրի համար կարող է ճանապարհային անլուծելի խնդիր առաջացնել: Փաշինյանն այd մասին ասել է Մոլդովայում հայ համայնի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով հարցին, թե 1975 թ-ի քարտեզով Տիգրանաշենը Հայաստանի՞նն է, թե Ադրբեջանինը: «Քաղաքական մակարդակով՝ մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ այնտեղ եղել է «Քյարքի»: Մենք ասում ենք, որ պետք է իրավական ...
Կարդալ ավելին »ՀՀ վարչապետը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովին, զրույցներ ունեցել մի շարք երկրների առաջնորդների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քիշնևում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ավելի քան չորս տասնյակ երկրների ղեկավարներին միջոցառման վայրում դիմավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, որից հետո սկսվել են գագաթնաժողովի աշխատանքները: Հաջորդիվ կայացել է միջոցառման մասնակիցների լուսանկարահանման արարողությունը: ՀՀ վարչապետը մասնակցել է նաև «Էներգետիկա, կապ» թեմայով կլոր սեղան քննարկմանը: Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում կարճատև ...
Կարդալ ավելին »Երեխաների տոնին Մետրոպոլիտենի մուլտհերոսներով գունավոր գնացքը նրանց տեղափոխել է հեքիաթային աշխարհ
Գույներ, փուչիկներ, ուրախ տրամադրություն. Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից մուլտհերոսներով ուրախ գնացքն ուղևորվեց դեպի «Երիտասարդական» կայարան, որտեղ երեխաները ծանոթացան տարբեր մանկատների և խնամքի կենտրոնների սաների ձեռքի աշխատանքների հետ: Տոնական միջոցառմանը ներկա էին նաև Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները և տարբեր մանկատներում ու խնամքի կենտրոններում բնակություն հաստատած երեխաները: Կայարանում շրջելուց հետո հեքիաթային գնացքն ուղևորվեց դեպի «Հանրապետության հրապարակ» ...
Կարդալ ավելին »Սևանա լճի մակարդակը 24 սանտիմետրով նվազել է նախորդ տարվա հունիսի 1-ի համեմատ
Նախորդ տարվա հունիսի 1-ի համեմատ Սևանա լճի մակարդակը նվազել է 23 սանտիմետրով։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2023 թվականի հունիսի 1-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվում է 1900 մետր 47 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 71 սանտիմետր նիշի դիմաց։ 2023 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել ...
Կարդալ ավելին »Հայաստանում հիմնվում է Պտղի բժշկության կենտրոն
Հունաստանի հետ համագործակցությամբ Հայաստանում հիմնվում է Պտղի բժշկության կենտրոն։ Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի առողջապահության նախարարության, Հունաստանի արտաքին գործերի նախարարության և Պտղի բժշկության հիմնադրամի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։ Պտղի բժշկության կենտրոնի հիմնման նպատակն է խթանել հղի կանանց մասնագիտացված խնամքի աշխատանքները, նվազագույնի հասցնել թե մայրական, թե մանկական մահացությունը։ Հրավիրած ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը նշեց, որ ...
Կարդալ ավելին »Մայիսին Գեղարքունիքում ծնվել է 109 երեխա
2023 թվականի մայիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 109 երեխա՝ 57 տղա, 52 աղջիկ: Ինչպես տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը, 109 երեխաներից 22-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 21-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 41-ը՝ Մարտունու ծննդատանը, 22-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 3-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ Նույն աղբյուրի համաձայն՝ 2022 թվականի մայիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն ...
Կարդալ ավելին »