Հասարակություն

Ապաշրջափակման դեպքում ՀՀ տարածքում սահմաններն ամբողջությամբ վերահսկելու է հայկական կողմը․ ԱԽ քարտուղար

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացում ներգրավված բոլոր գործընկերների համար հստակ է դարձել, որ ապաշրջափակման դեպքում Հայաստանի տարածքում սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ իրականացնելու են հայկական ծառայությունները։ Արմեն Գրիգորյանն այդ մասին ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։ «Ապաշրջափակման մասով մի կարևոր բան կա։ Կարծում եմ այլևս հստակ է բոլոր ներգրավված գործընկերների համար, որ սահմանների ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը

Ադրբեջանի Զինված ուժերն Արցախի հետ շփման գծի կենտրոնական և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։  Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 5-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Կարդալ ավելին »

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհին գործում են երթևեկության սահմանափակումներ

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Ինչպես հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Հանրապետությունում մյուս ճանապարհներն անցանելի են։  Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Կարդալ ավելին »

Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Ընդերքօգտագործման արդիական խնդիրները» ֆորում-մրցույթին

Մայիսի 21-27-ը Սանկտ Պետերբուրգի լեռնային համալսարանում կայացել է ուսանողների և երիտասարդ գիտնակաների «Ընդերքօգտագործման արդիական խնդիրները» թեմայով 19-րդ միջազգային ֆորում-մրցույթը, որը կազմակերպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող Լեռնատեխնիկական կրթության կոմպետենցիաների Միջազգային Կենտրոնը: Այդ մասին հայտնում է «Լեռնային գործի ամբիոնի» ֆեյսբուքյան էջը։ Ֆորում-մրցույթում ելույթ ունեցած նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Լեռնամետալուրգիա և քիմիական տեխնոլոգիաներ» ինստիտուտի «Լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանություն» ամբիոնի ...

Կարդալ ավելին »

10 մլրդ դրամ աջակցություն Չինաստանից՝ ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար

Հանրային հեռուստաընկերությունում այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Չինաստանի առևտրի նախարարության Միջազգային տնտեսական համագործակցության բյուրոյի Ասիա-խաղաղօվկիանոսյան դեպարտամենտի տնօրեն Ճան Մինգվուն, ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ստորագրեցին հայ-չինական պայմանագիր, որով նախատեսվում է ավելի քան 10 մլրդ դրամի ներդրում՝ հեռուստաընկերության 8-րդ հեռուստաստուդիայի կառուցման նպատակով: Այն լինելու է անկախության շրջանում հեռուստատեսության ...

Կարդալ ավելին »

Ինչու է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանից հանվել Պատմական Հայաստանի քարտեզը. պարզաբանում

Երևանի մետրոպոլիտենը պարզաբանում է ներկայացրել՝ ի պատասխան հանրության շրջանում առաջացած բողոքի, համաձայն որի՝ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանից հանվել է Պատմական Հայաստանի քարտեզը: Պարզաբանման մեջ ասված է. «Տեղեկացնում ենք, որ քարտեզն ավելի լավ որակով ցուցադրվում է տեղադրված լեդ էկրանի վրա։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ քարտեզը հանվել է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից մայիսի 29-ին՝ մաշվածության ու խամրածության պատճառով։ Ընդգծենք, ...

Կարդալ ավելին »

Արաբկիրի քննչական բաժնի պետը և երկու տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով զբաղեցրած պաշտոններից նախօրեին ազատվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը և նույն ստորաբաժանման պետի տեղակալներ Արտակ Մկրտչյանը և Արմեն Մուրադյանը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ՔԿ նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Նարեկ Շահինյանը գործուղվել ...

Կարդալ ավելին »

100 մլն դրամ՝ մանկապատանեկան մարզադպրոցների և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների մարզագույքով ապահովման համար

ՀՀ շուրջ 30 մանկապատանեկան մարզադպրոցների և մարզաձևերի ազգային ֆեդերացիաների անհատույց սեփականության իրավունքով կտրամադրվի մարզագույք, որի ձեռքբերման նպատակով պետական բյուջեից 2023 թ. կհատկացվի 100 մլն դրամ. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Հաշվի առնելով, որ մարզական կազմակերպություններում առկա մարզական գույքը հնանում և մաշվում է, մարզական գույքի զգալի մասը արագամաշ գույք է, իսկ որոշ մասը նույնիսկ մեկանգամյա օգտագործման է, ուստի անհրաժեշտություն է առաջանում յուրաքանչյուր ...

Կարդալ ավելին »

Վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով ծախսերը նվազել են 12,9 տոկոսով

2022 թվականին վարչապետի աշխատակազմին 11 ծրագիր իրականացնելու համար հատկացվել է 21,7 միլիարդ դրամ, որից 2022 թվականի ընթացքում կատարվել է 10 ծրագիր և ծախսերը կազմել են շուրջ 20,8 միլիարդ դրամ կամ նախատեսվածի 95,7 տոկոսը։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով վարչապետի աշխատակազմի «2022 թվականի ...

Կարդալ ավելին »

Հանրապետությում օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա

Հանրապետության տարածքում` hունիսի 2-5-ն առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 ասիճանով։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։ Երևան քաղաքում` hունիսի 1-5-ը քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին ...

Կարդալ ավելին »
ajax-loader