Ֆրանսիան և Հայաստանն ունեն ընդհանուր պատմություն և հինավուրց կապեր, ուստի պետք է պահպանել բարեկամությունը, ինչպես նաև՝ հարաբերությունները պաշտպանության ոլորտում։ Նման գրառում է կատարել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկոռնուն իր Twitter-ի էջում՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցի կապակցությամբ։ Ֆրանսիացի նախարարը նշել է, որ Պապիկյանի այցը պայմանավորված է նաև կարևոր իրադարձությամբ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով որոշվել է ֆրանսիական դիմադրության ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Դպրոցներում ներառվել են տեղեկատվական համակարգերի մասնագետի և հոգեբանի հաստիքները․ ԿԳՄՍ նախարար
Դպրոցների հաստիքացուցակն ամբողջությամբ կարգավորվել է, որոշ պաշտոններ հանվել են, ավելացել են նորերը։ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային և Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Դպրոցների հաստիքացուցակն ամբողջությամբ կարգավորվել է։ Որոշ պաշտոններ դուրս են եկել և ավելացել են նոր հաստիքներ։ Օրինակ՝ էլեկտրոնային դասավանդման և տեղեկատվական համակարգերի մասնագետի ...
Կարդալ ավելին »Սուրեն Պապիկյանը և Մայքլ Վեներդին քննարկել են ՊՆ-ի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործակցության ընթացքը
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 23-ին ընդունել է Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստան ժամանած ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիին և ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային ...
Կարդալ ավելին »Մովսես գյուղում տեղի է ունեցել քարաթափում. տուժածներ չկան
Հունիսի 22-ին, ժամը 22։58-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մովսես գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում: Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ ...
Կարդալ ավելին »Ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ
Ադրբեջանական դիրքից կրակել են Ճանկաթաղ գյուղի բնակելի տան ուղղությամբ: Ինչպես տեղեկանում ենք Արցախի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից, հունիսի 22-ին` ժամը 19:25-ին, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի բնակիչ Զորի Առաքելյանը (ծնված 1983թ.), զանգահարել է շրջանային բաժնի հերթապահ մաս և հաղորդել, որ ադրբեջանական դիրքից անկանոն կրակահերթ են արձակել իրենց տան ուղղությամբ։ Դեպքի վայր մեկնած ավագ հետաքննիչը պարզել է, որ ժամը 13:30-ի սահմաններում ...
Կարդալ ավելին »Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են
Հորդառատ անձրևի հետևանքով Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհին առաջացած սելավային հոսքի պատճառով ճանապարհը երկկողմանի փակվել է: Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ տարածած հաղորդագրությունից, հունիսի 22-ին, ժամը 17։45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ախթալա-Շամլուղ ավտոճանապարհին սելավաջրերի հետևանքով առաջացել է հողազանգվածի տեղաշարժ. երթևեկությունը երկկողմանի փակվել է։ Պարզվել է, որ Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով առաջացել է սելավային հոսք. ճանապարհը երկկողմանի ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը Ճարտարում հրաձգային զենքից կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ. Արցախի ՊՆ
Արցախի ՊԲ-ի կողմից իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին հերթական կեղծ հաղորդագրությունը տարածելուց հետո ադրբեջանական կողմը հունիսի 22-ի ժամը 13։40-14։20-ն ընկած ժամանակահատվածում Ճարտար համայնքի հատվածում հրաձգային զենքից կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, որի մեջ նաև նշվում է, որ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի ...
Կարդալ ավելին »Հայաստանի ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա
Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Դերիլ Ուիլյամսի հրավերով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա՝ մասնակցելու Եվրոպական բանակների ամենամյա համաժողովին։ Ինչպես տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, համաժողովի առաջին օրը տեղի է ունեցել գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ոչ ֆորմալ հանդիպումն ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ջեյմս ՄքՔոնվիլի հետ։ ...
Կարդալ ավելին »ՊԵԿ նախագահի տեղակալը մասնակցել է Վերին Լարսի անցակետի վերակառուցված գոտիների բացմանը
Անցակետում շահագործման են հանձնվել 15 նոր ուղիներ։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով մեկնել են Ռուսաստանի Դաշնություն՝ քաղաք Վլադիկավկազ՝ Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի վերակառուցված երթևեկության գոտիների շահագործման հանձնման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Վերին Լարսի բազմակողմ ավտոմոբիլային անցակետի թողունակության բարձրացման հարցերը քննարկելու նպատակով։ Այցի շրջանակում Աշոտ Մուրադյանը, ...
Կարդալ ավելին »Չափանիշներին չհամապատասխանող տաքսիները չպետք է օդանավակայանից ուղևոր փոխադրեն. վարչապետ
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում պետք է գործեն միայն որոշակի ստանդարտին համապատասխանող տաքսի ծառայություններ: Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով տրանսպորտի ոլորտում իրականացրած բարեփոխումների մասին։ «Պետք է այս հարցը դիտարկել, որ օտարերկրացին Հայաստանի օդանավակայանի դռնից դուրս է գալիս և տեսնում է, որ ոչ մի հանրային ծառայություն իրեն չի առաջարկվում: Սա լուրջ խնդիր է, որևէ զարգացած երկրում նման ...
Կարդալ ավելին »