Ֆրանսիան և Հայաստանն ունեն ընդհանուր պատմություն և հինավուրց կապեր, ուստի պետք է պահպանել բարեկամությունը, ինչպես նաև՝ հարաբերությունները պաշտպանության ոլորտում։ Նման գրառում է կատարել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկոռնուն իր Twitter-ի էջում՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցի կապակցությամբ։
Ֆրանսիացի նախարարը նշել է, որ Պապիկյանի այցը պայմանավորված է նաև կարևոր իրադարձությամբ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով որոշվել է ֆրանսիական դիմադրության շարժման անվանի մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանին վերահուղարկավորել Փարիզի Պանթեոնում։
La France et l'Arménie partagent une Histoire commune et des liens anciens.
— Sébastien Lecornu (@SebLecornu) June 22, 2023
À l’heure où le Président de la République a décidé du transfert de Missak Manouchian au Panthéon, honneur de recevoir @papikyan_suren pour faire vivre l'amitié et la relation de défense 🇫🇷🇦🇲. pic.twitter.com/1HA95nih9q