Հուլիսի 22-ին և 23-ին՝ ժամը 14։00-ից մինչև 22։30-ը, Երեւանի Զաքյան փողոցում տեղի կունենա տարվա մենափրփրուն իրադարձությունը՝ «Գարեջրի Օրերը», որի կազմակերպում է «Երևանի Գինու Օրեր» փառատոնի հիմնադիր «ԷվենտՏուրա» ընկերությունը: Շտապեք ձեռք բերել մասնակցության փաթեթ: Փառատոնի օրերին հայկական գարեջուր արտադրող տասնյակից ավելի ընկերություններ կներկայացնեն իրենց արտադրանքն ու պատրաստման տեխնոլոգիաները: Ներկայացված գարեջրի տեսականին համտեսելու համար անհրաժեշտ է ձեռք բերել գարեջրի համտեսման փաթեթը, որը հասանելի է ընկերության ...
Կարդալ ավելին »Հասարակություն
«Ազիմուտ» ավիաընկերության՝ Հայաստան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել
Ռուսաստանի «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը, որը թռչում էր Հայաստան, արտակարգ կերպով փոխել է ուղղությունը և վայրէջք կատարել այլ վայրում։ Այդ մասին տեղեկացնում է Авиаторщина Telegram ալիքը։ Միջադեպը տեղի է ունեցել Միներալնիե Վոդիից Երևան մեկնող մարդատար օդանավում։ Նշվում է, որ պոկվել է ինքնաթիռի ձախ շարժիչի կափարիչը։ Ծածկն ընկել է օդանավակայանի տարածքում: «Օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վերադառնալ մեկնաթռիչքի օդանավակայան, որտեղ մի քանի ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Agence France-Presse-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Agence France-Presse-ին՝ խոսելով բանակցային գործընթացի, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և միջազգային մեխանիզմների ներքո Ստեփանակերտ-Բաքու երկխոսության անհրաժեշտության մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Կարդալ ավելին »Պահանջել նոր եռակողմ՝ Արցախ-ՌԴ-Ադրբեջան համաձայնագրի ստորագրում. Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովն այսօր հստակ դիրքորոշում է հայտնել ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ, ինչը ողջունելի է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Նա նաեւ նշել է. «Ակնկալում ենք, որ հասցեական հայտարարությունները պետք է հաջորդիվ ամրագրվեն հետևյալ քայլերով. – ՀՀ իշխանություններից պահանջել Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջին հինգ տարիների բանակցային պատմության ողջ փաթեթը; – ...
Կարդալ ավելին »Պետք է նախ 120 000 մարդու սովից փրկել, հետո կշարունակենք բանակցել բոլորի հետ. Միրզոյանը՝ DerStandard-ին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ավստրիական առաջատար DerStandard օրաթերթին տված հարցազրույցում ասել է, թե որն է տևական խաղաղության նախապայմանը: «Կարևոր է, որ մենք խուսափենք թշնամության ևս մեկ վտանգավոր շրջապտույտ մտնելուց: Հարավային Կովկասում արդեն բավականաչափ արյուն է թափվել: Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն առանցքային նշանակություն կունենա: Կարևոր է նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ...
Կարդալ ավելին »Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
«Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդն Իջևան-Նոյեմբերյան ճանապարհի 13-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 83-ամյա Ելենա Խաչատրյանին: Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդալ ավելին »Տիգրան Արզաքանցյանի ղեկավարած կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրությանը
«ՈՒժը հայրենյաց» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: Այդ մասին հայտարարություն է տարածել կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է Կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը: «Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ ՈՒժը հայրենյաց կուսակցությունը բաց է համագործակցության համար ցանկացած հայրենանվեր քաղաքական ուժի և հասարակական կառույցի հետ, որը պատրաստ է լծվել պետության կերտման գործին»,- ասված է հայտարարության մեջ:
Կարդալ ավելին »Վարձու աշխատողների գրանցման դրական դինամիկա կա. ՊԵԿ-ը խստացնում է վերահսկողությունը
Վարձու աշխատողների գրանցման ուղղությամբ դրական դինամիկա է նկատվում։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ վարձու աշխատողների թվաքանակն այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում աճել է շուրջ 45 հազարով՝ հասնելով 718 հազարի․ աճը կազմում է 6.7 տոկոս։ Նկատելի աճել է նաև վարձատրության չափը։ Առաջին կիսամյակում եկամուտների գրեթե 17 տոկոս աճ է գրանցվել։ Միջին աշխատավարձը հասել է շուրջ 278 հազար դրամի։ ՊԵԿ ...
Կարդալ ավելին »Արցախի Հանրապետությունը հանձնառու է փրկելու իր ժողովրդին պատերազմի արհավիրքից. Արցախի ԱԺ ուղերձը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ՄԱԿ-ի կողմից Արցախում խաղաղություն պարտադրելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ ուղերձով է հանդես եկել, որում, մասնավորապես, նշված է. «2020 թ․ սեպտեմբերի 27-ին Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ, կոպտորեն խախտելով ուժի և ուժի կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքը, Ադրբեջանը սանձազերծեց 44-օրյա ռազմական ագրեսիա, որը դադարեցվեց Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թ․ նոյեմբերի 9-ի ...
Կարդալ ավելին »Փրկարարները Սևանա լճից մեքենա են դուրս բերել
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 20-ին, ժամը 16։19-ին ահազանգ է ստացել, որ Սևանա լճի թերակղզու հյուսիսային ափում ավտոմեքենան հայտնվել է ջրում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Ըստ աղբյուրի՝ ջրափրկարարներն արգելափակումից դուրս ...
Կարդալ ավելին »