Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանում հուլիսի 20-ին կատարված ավազակային հարձրակման դեպքի էական հանգամանքներ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ 2023 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 06:49-ին, Երևան քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ժամը 05։00-ի ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Սերժ Թանկյանը և շոու բիզնեսի այլ աշխարհահռչակ ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են Ադրբեջանին
«System of a Down» աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը և վերջ տալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ճնշումներին։ Նամակը ստորագրել են նաև շոու բիզնեսի այնպիսի հայտնի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Փիթեր Գեբրիելը, Ռոջեր Ուոթերսը, Թոմ Մորելոն, Ստյուարտ Քոփլենդը, Ռոզա Լինը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը, Սեբու Սիմոնյանը և այլոք։ Նամակում անդրադարձ է կատարվում ...
Կարդալ ավելին »Մ3 ճանապարհին գերբեռնվածության պատճառով փլուզված կամուրջի փոխարեն նորն է կառուցվում
Նոր կամուրջ է կառուցվում Մ3 միջպետական ճանապարհին՝ Լուսագյուղի տարածքում: Նախկինը փլուզվել էր գերբեռնված մեքենաների պատճառով, նորոգման ենթակա չէր: Այս կամուրջը 15 գյուղերի բնակիչների միակ ճանապարհն է: Կառավարությունից հայտնում են, որ 133 միլիոն դրամ է կառավարությունը հատկացրել շինարարության համար: Առավել մանրամասն՝ տեսանյութում։
Կարդալ ավելին »Մարվել է Ջրահովիտ գյուղում բռնկված հրդեհը
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hուլիսի 24-ին ժամը 16:50-ին ահազանգ է ստացվել, որ Ջրահովիտ գյուղի 2-րդ փողոցում այրվում է խոտի դեզ: Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 18:40-ին, մարվել` 19:35-ին: Այրվել են գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքը և հարկից տարածքում մոտ 1100 հակ պահեստավորած անասնակեր:
Կարդալ ավելին »«Հումանիտար բեռն առանց ժամանակ կորցնելու հասցնել Արցախի ժողովրդին»․ ցուցարարները նամակ են փոխանցել ՄԱԿ-ին
Ալյուրի պարկեր, ձեթ, շաքարավազ, աղ, սուրճ, քաղցրավենիք, նպարեղեն, հիգիենայի պարագաներ, առաջին բուժօգնության դեղորայք. «Բացում» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպիչներն ու մասնակիցները Արցախ ուղարկելու համար արդեն մի քանի օր է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ հումանիտար օգնություն են հավաքում։ Նախաձեռնության կազմակերպիչները Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթին ուղղված նամակ են կազմել ու փոխանցել գրասենյակ։ Նամակում մասնավորապես նշված է, որ հաշվի առնելով ՄԱԿ կանոնադրության նպատակները, ...
Կարդալ ավելին »Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում հուլիսի 24-ի և 26-ի ցերեկը առանձին շրջաններում, 25-ին, 26-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-ի ցերեկը, 25-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, ...
Կարդալ ավելին »Դոլարը թանկացել է, ռուբլին շարունակում է արժեզրկվել
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է փոխարժեքների նոր տվյալներ: Ըստ այդմ՝ հուլիսի 18-ի դրությամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 386.29 դրամ՝ աճելով 0.15 դրամով: Եվրոյի փոխարժեքը կազմել է 434.77 դրամ (աճել է 1.10 դրամով), բրիտանական ֆունտինը՝ 506.77 դրամ (աճել է 1.85 դրամով), իսկ ռուսական ռուբլու համար սահմանվել է 4.26 դրամ (նվազել է 0.01 դրամով)։
Կարդալ ավելին »Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 3-րդ օլիմպիադայից Հայաստանի բոլոր մասնակիցները վերադարձել են մեդալներով
Հուլիսի 15-21-ը Շվեդիայի Լունդ քաղաքում կայացած ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 3-րդ օլիմպիադային, որին մասնակցել է 52 երկրի 189 դպրոցական: Հայաստանի թիմը ներկայացել է չորս մասնակցով։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը «Մասնակիցներից երեքը ներկայացնում էին Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը, իսկ մեկը՝ Շիրակացու անվան ճեմարանը: Ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ֆիլյա Գեիկյանն արժանացել է արծաթե, իսկ նույն դպրոցի սաներ Մերի ...
Կարդալ ավելին »Օրենքն ուժի մեջ մտավ․ մանկապարտեզների վերաբերյալ օրենքում մի շարք փոփոխություններ են կատարվել
Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում։ Iravaban.net-ը հայտնում է, որ օրենքը՝ լրացված տարբերակով, ուժի մեջ է մտել հուլիսի 21-ին։ Փոփոխության համաձայն, օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմնաված են օգտագործվող հիմնական հասկացությունները, մի շարք խմբագրումներ են կատարվել, որոնց համաձայն․ 8-րդ կետը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ. «8) նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագիր` նախադպրոցական ուսումնական հաստատության կողմից իրականացվող նախադպրոցական հիմնական, ...
Կարդալ ավելին »Ադրբեջանն օգտագործում է հիբրիդային պատերազմի բոլոր միջոցները, որպեսզի հայկական պետությանը զրկի հիմնական տնտեսական ներուժից
Հայաստանի համար հանքարդյունաբերության նշանակությունն առավել քան նշանակալի է։ Այս ճյուղը միշտ եղել և մնում է Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչներից մեկը։ Մասնավորապես, օտարերկրյա ուղղակի ներդրումների (FDI) զգալի մասն ուղղվում է այս ոլորտ, որն ապահովում է աշխատատեղեր, լուծում սոցիալական խնդիրներ և խթանում տարածքային զարգացումը։ Հանքագործների և մետալուրգների միջազգային միության՝ «Հանքարդյունաբերության դերը ազգային տնտեսություններում» զեկույցում Հայաստանը հանքարդյունաբերության ոլորտի արտահանման ինդեքսով 182 երկրներից առաջին ...
Կարդալ ավելին »