Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է ադրբեջանական կողմի պնդումներին, թե Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի միջև վերջին եռակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխում ապահովելու շուրջ։ Պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը դեռևս 2020թ. նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել Լաչինի միջանցքի ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Երևանում բացվեց Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանում ներկա է գտնվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնի բացման արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կառավարության տարածած հաղորդագրությունից, Իր խոսքում վարչապետը նշել է, որ կան բազմաթիվ դե ֆակտո հարցեր, որոնց մարդիկ մի երկրից այլ երկիր տեղափոխվելու պարագայում բախվում են, խնդիրներ ունենում: «Եվ մենք քննարկումներում արձանագրեցինք, որ եթե ...
Կարդալ ավելին »Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերի նվազում, դատական գործերի ավելացում. ԽԱՊԿ զեկույց
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության որևէ դեպք չի արձանագրվել։ Այս մասին ասված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցում, որը ներկայացնում է Հայաստանում խոսքի ազատության վիճակը և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները։ Հրավիրած ասուլիսում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ այս առումով ընթացիկ տարում դրական միտում է նկատվում: «Այս առումով ցուցանիշները գոհացուցիչ են, բայց պետք ...
Կարդալ ավելին »ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 11 բուժառու
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից հուլիսի 27-ին 11 բուժառու ուղեկցողների հետ միասին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ ...
Կարդալ ավելին »Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով
Երևանում հուլիսի 27-ի ցերեկը, 28-31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հուլիսի 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 29-31-ին աստիճանաբար կնվազի 3-5, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում ՝ 8-10 աստիճանով: Մարզերում հուլիսի 27-ի և 28-ի ցերեկը, հուլիսի 29-ի գիշերը, ...
Կարդալ ավելին »Օգոստոսը կլինի փառատոնային․ «ՏԱՐԱԶֆեստ», «Dilijan Wine Fest», Սևանի միջազգային երաժշտական միջոցառում
Հայաստանում օգոստոսն առանձնանալու է զբոսաշրջային փառատոնների ակտիվությամբ։ Հրավիրած ասուլիսում ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի ղեկավար Աննա Մարգարյանը տեղեկացրեց, որ կարևորելով փառատոնային տուրիզմի զարգացումն, այս տարի Զբոսաշրջության կոմիտեն աջակցում է 17 փառատոնների անցկացմանը։ «Բոլոր փառատոնները յուրահատուկ են՝ ընդգրկում են արկածային, գաստրո, մշակութային տուրիզմը։ Նման փառատոններով զարգացնում ենք փառատոնային մշակույթը՝ ներգրավում ենք նոր զբոսաշրջային հոսքեր արտասահմանից։ Առաջին կիսամյակում 1 մլն 5 հազար զբոսաշրջիկ ...
Կարդալ ավելին »Հայաստանը հումանիտար օգնությունը ԼՂ հասցնելու հարցով նաև Ադրբեջանին է դիմել
Հայաստանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացված հումանիտար բեռով բեռնված բեռնատարները շարունակում են կանգնած մնալ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում․ ՌԴ խաղաղապահ զորակազմից և ադրբեջանական կողմից դեռևս որևէ արձագանք չկա բեռնատարները Լեռնային Ղարաբաղ հասցնելու մասով։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը: «Մենք գրեթե 20 ժամ է, ինչ գտնվում ենք այստեղ՝ Կոռնիձոր գյուղում։ ...
Կարդալ ավելին »Ավելի քան 2,5 միլիարդ դրամ՝ Զինված ուժերի կարիքների բավարարմանը
Կառավարությունը որոշեց վերաբաշխում կատարել և Պաշտպանության նախարարությանը հատկացնել լրացուցիչ ավելի քան 2․5 միլիարդ դրամ։ Համապատասխան որոշման նախագիծը, որը կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում էր, ստացավ հավանություն: Նախագծի հիմնավորումներում ասվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանը ընթացիկ գործունեության ապահովման և ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման գծով անհրաժեշտություն է առաջացել 2023թ-ի պետական բյուջեով չնախատեսված առաջնահերթ ծախսերի ֆինանսավորմանն ուղղել 2,521,948.1 հազար դրամ: Որոշման նախագծով նախատեսվում ...
Կարդալ ավելին »Եթե որևէ դպրոց մեր ստանդարտին չհամապատասխանի, կքանդենք և նորը կկառուցենք. վարչապետը խիստ հանձնարարական տվեց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց անձամբ հետևել աշխատանքների ընթացքին, դրանց համապատասխանելիությանը սահմանված ստանդարտներին՝ հիշեցնելով Դեղձուտի դպրոցում նկատած շատ խնդիրների մասին: Վարչապետ Փաշինյանը, խոսելով դպրոցական գույքի ստանդարտի մասին, նշեց Արարատի մարզի Դեղձուտ համայնքի դպրոց իր այցի մասին: «Սա այն պարզ օրինակներից է, որտեղ այս դահլիճում ամենաոսկեղենիկ հայերենով գրված որոշումները դեռևս չեն նշանակում, որ տեղի է ունենում դրանց ...
Կարդալ ավելին »Զինծառայող Մուրադ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
ՊՆ N զորամասի մարտական դիրքում, գետնատնակի հարակից տարածքում, 2023 թվականի հուլիսի 26-ին ժամը 16:30-ի սահմաններում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումով։ Վերջինիս կողքին` գետնին ընկած վիճակում է գտնվել իրեն ամրակցված գնդացիրը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ ...
Կարդալ ավելին »