Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Կարճաղբյուր բնակավայրի «Ա.Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց»-ի տնօրենը, 2016-2019 թվականներին ունենալով կազմված աշխատավարձերի բաշխման վերաբերյալ փաստաթղթերի իսկությունը ստուգելու և դրանից հետո միայն հաստատելու, հսկելու պարտականություն, առանց օրենսդրական հիմքերի, աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգից օգտվելու կանոնները չիմանալու պատճառաբանությամբ, իր փոխարեն նշված գործողությունների կատարումը վստահել է դպրոցի հաշվապահին՝ վերջինիս տրամադրելով իր նույնականացման քարտը, աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգ մուտք գործելու ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Առաքիչների նկատմամբ ավազակություն և կողոպուտ կատարելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու պատանիների նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեն պարզել է Հնդկաստանի քաղաքացիների նկատմամբ կատարված ավազակության, ավազակության փորձի և կողոպուտի դեպքերի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: «Հուլիսի 30-ին ժամը 11:45-ին Երևան քաղաքում որպես առաքիչ աշխատող Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ հուլիսի 24-ին ժամը 22:18-ին հավելվածով առաքման պատվեր է ստացել, սակայն պատվիրատուն և վերջինիս հետ նույն վայրում գտնվող ...
Կարդալ ավելին »Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ արդեն 9-րդ օրն է՝ կանգնած է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տեղափոխել փորձող բեռնատարների շարասյունը։ Բեռնատարները կանգնած են Լաչինի միջանցքի սկզբնամասում, քանի որ Ադրբեջանն արգելում է դրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Հայաստանի կառավարության ուղարկած 19 բեռնատարներին օգոստոսի 2-ին միացել են նաև «Գրանդ Քենդի» ընկերության երկու բեռնատարները՝ բեռնված քաղցրավենիքով։ ...
Կարդալ ավելին »Մեր նպատակն է՝ չծխեն․վարչապետը հանձնարարեց ուժեղացնել վերահսկողությունը ծխելու արգելքի նկատմամբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հանձնարարեց ուժեղացնել վերահսկողությունը հանրային սննդի կետերում ծխելու արգելքի նկատմամբ: Նա շեշտեց՝ թեպետ օրենքի ուժով արգելվում է հանրային սննդի վայրերում ծխելը, քիչ չեն դեպքերը, երբ օրենքը խախտվում է: «Մեր նպատակը տուգանքներ գրելը չէ, մեր նպատակն այն է, որ մարդիկ չծխեն: Պետք է պատասխանատվություն դնել նաև սեփականատերերի և աշխատողների վրա, որպեսզի նրանք թույլ չտան ծխել»,-շեշտեց Փաշինյանը ...
Կարդալ ավելին »Հրաչյա Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ
Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, որը քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո նշանակվել էր վարչապետի խորհրդական, վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ Հրաչյա Սարգսյանին պաշտպանության նախարարի տեղակալ նշանակելու մասին վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Հրաչյա Սարգսյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։
Կարդալ ավելին »Կալանավորին բերված սառնարանում գտել են 20 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր՝
Օգոստոսի 2-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել կալանավորված անձ Ա. Ս.-ի անվամբ քաղաքացի Ն. Դ.-ի կողմից բերված սառնարանը: Ծառայությունից հայտնում են, որ զննության արդյունքում սառցարանի դռան մեջ նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 20 բջջային հեռախոս, 2 լիցքավորիչ՝ իրենց լարերով, 8 USB լար, ...
Կարդալ ավելին »Անհայտ կորածների կամ գերեվարվածների ընտանիքներին ևս 2 ամիս կտրվի 300 000-ական դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 3-ի նիստում վերաբաշխում կատարեց 2023-ի բյուջեի նախագծում եւ 15,9 մլն դրամ հատկացրեց, որով 44-օրյա պատերազմում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների (ինչպես նաև գերեվարվածների) ընտանիքները ևս երկու ամիս (հուլիս-օգոստոս) կստանան 300-հազարական դրամի սոցիալական աջակցությունը: Ըստ նախնական կանխատեսման և նախարարությունում առկա տեղեկատվության համաձայն միջոցառման շրջանակներում սոցիալական աջակացությունը պետք է տրամադրվի 11 անհայտ կորած (ինչպես նաև գերեվարված) անձանց ընտանիքներին՝ ...
Կարդալ ավելին »Կոռնիձոր-ՀՀ սահման ճանապարհի վերակառուցման ժամկետը երկարաձգվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 3-ի նիստում գնման պայմանագրում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին որոշում կայացրեց, որով նախատեսվում է «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2022 թվականի օգոստոսի 24-ին կնքված պայմանագրով՝ /Մ-12/-Կոռնիձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի կմ 9+000- կմ11+779.75 հատվածի վերակառուցման համար սահմանված ընդհանուր աշխատանքների ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի օգոստոսի 30-ը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՏԿԵ նախարարություն է դիմել /Մ-12/-Կոռնիձոր-ՀՀ սահման ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ․ 03-08-23
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.98%-ով և կազմել 35282.52 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 4576.73 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 2.17%-ով և կազմել 13973.45 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի ...
Կարդալ ավելին »ԼՂ հումանիտար բեռ տեղափոխող բեռնատարներն ունեն սառեցման համակարգեր, պիտանիության խնդիր չկա. Վարդան Սարգսյան
Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռ տեղափոխող բեռնատարները հագեցած են համապատասխան սառեցման համակարգերով, որոնք թույլ են տալիս պիտանելիության հետ կապված խնդիրները լուծել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այսդ մասին ասել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը ընդգծելով, որ, հաշվի առնելով այն օրհասական իրավիճակը, որը այս պահին տիրում է Լեռնային Ղարաբաղում, իրենք բոլոր ջանքերը շարունակում են ներդնել ժամ առաջ այս ուղեբեռը ...
Կարդալ ավելին »