Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը առանձնացրեց հետևյալ արդյունքները․ «Առաջին՝ միջազգային բարձրագույն ատյանում ընդգծվեց Լաչինի միջանցքի փակ լինելը։ Իհարկե, Հայաստանի հանրությանը կարող է տարօրինակ թվալ, որ սա արձանագրում եմ որպես ՄԱԿ անվտանգության խորհրդում տեղի ունեցած քննարկման արդյունք, բայց չպետք է մոռանալ, որ ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Ադրբեջանական ԶՈւ-ն Մարտակերտի շրջանում հրաձգային զենք է կիրառել
Ադրբեջանական զինուժն օգոստոսի 16- ին ժամը 22:10-ի սահմաններում Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով հրաձգային զենք։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Կարդալ ավելին »Լարսի անցակետը կգործի սահմանափակ ռեժիմով. ՌԴ-ն խորհուրդ է տալիս դիտարկել այլընտրանքային երթուղիներ
Վերին Լարսի անցակետի պլանային վերակառուցման հերթական փուլի անցկացմամբ պայմանավորված՝ օգոստոսի 17-26-ը Վերին Լարսի անցակետում, ՌԴ-ից դեպի Վրաստան ուղղությամբ ինչպես ուղևորատար, այնպես էլ՝ բեռնատար երթևեկելի ուղիներում կիրականացվեն ասֆալտապատման աշխատանքներ: Ինչպես տեղեկանում ենք ՌԴ դաշնային մաքսային ծառայության տարածած հաղորդագրությունից, աշխատանքները, մասնավորապես, կիրականացվեն բեռնատար և թեթև մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկության գոտիներում, որոնք ժամանակավորապես, փուլ առ փուլ, կհանվեն շահագործումից, ինչի հետևանքով էլ աստիճանաբար կկրճատվի անցակետի ...
Կարդալ ավելին »ՊՆ-ն փաստերով հերքում է Ադրբեջանի հերթական կեղծիքը. տեսանյութ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է տարածել, որով հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած կեղծիքն այն մասին, թե հայ-ադրբեջանական սահմանի արևելյան գոտում Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խումբ է ներթափանցել։ «ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ...
Կարդալ ավելին »ՊՆ-ն հերքել է դիվերսիոն ներթափանցման փորձի մասին Ադրբեջանի տարածած լուրերը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է: Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից: Նախորդիվ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախնական տվյալներով` մարտական դիրքը թողել է պահեստազորային, վարժական հավաքի մասնակից Գ. Ո.-ն: Քննվում են պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը և բոլոր հանգամանքները:
Կարդալ ավելին »Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում կրակել է գյուղատնտեսությամբ զբաղված քաղաքացու ուղղությամբ
Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում օգոստոսի 15-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում, Ավդուռ գյուղի վարչական տարածքի «Գոմեր» կոչվող տեղամասում հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ, որը վարում էր Մյուրիշեն գյուղի բնակիչ Մ.Ա.-ն: Արցախի ոստիկանությունը հայտնում է, որ քաղաքացին չի տուժել, վնասվել է միայն կոմբայնը։ Կրակոցների պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ...
Կարդալ ավելին »Հայաստանում օգոստոսի 24-ին կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստ
Հայաստանում օգոստոսի 24-ին կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն: Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել Սոչիում: Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել էին եվրասիական ինտեգրացիային առնչվող արդիական մի շարք հարցեր:
Կարդալ ավելին »Հուլիսին 774 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կանոնների խախտում․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ 2023 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 774 հարկ վճարողի մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ ...
Կարդալ ավելին »Արցախում դասագրքերի ներկրման հարցը դեռ անորոշ է. ԿԳՄՍ փոխնախարար
Մենք ունենալու ենք նախորդ տարվա ծրագիրը եւ, պարզապես, ելնելով իրավիճակից, որոշ դպրոցներում պետք է ցուցաբերենք լոկալ մոտեցումներ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հարցազրույցի ժամանակ ասել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը: «Ելնելով տեղանքից, դպրոցից, տեղափոխության հետ կապված խնդիրներից՝ որոշ բաներ փոխվելու են, միանշանակ: Դասագրքերի, գրենական պիտույքների խնդիրներ դեռ կան: Պայուսակների հարցում խնդրի լուծումն իր վրա է վերցրել «Հայ ...
Կարդալ ավելին »Հայաստանը կմասնակցի Յարոսլավլի Վոլկովյան թատերական փառատոնին
Յարոսլավլի Ֆյոդոր Վոլկովի անվան դրամայի ռուսական պետական ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 19-ին կբացվի Վոլկովյան XXIII միջազգային փառատոնը: Բացի ռուսաստանցի մասնակիցներից, փառատոնին կմասնակցեն թատերախմբեր Հայաստանից, Բելառուսից և Սերբիայից։ Այդ մասին ТАСС-ին հայտնել են Վոլկովյան թատրոնի մամուլի ծառայությունում։ «Բացի Ռուսաստանի թատրոններից, այս տարի փառատոնին սպասվում են թատերախմբեր Հայաստանից, Բելառուսից և Սերբիայից։ Ընդհանուր առմամբ, իր աշխատանքը կցուցադրի 15 թատրոն, հանդիսականները կդիտեն 16 ներկայացում», – ...
Կարդալ ավելին »