Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի եւ Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցների համատեղ միջոցառման արդյունքում օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել է ծանր տեխնիկայի միջոցով ավազանման զանգվածի ապօրինի արդյունահանման դեպք: Այդ մասին տեղեկացնում են Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից: Ապօրինի ընդերքօգտագործումն անհապաղ կասեցվել է: Նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին:
Կարդալ ավելին »Հասարակություն
Երևանի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ՀՀ և Ֆրանսիայի 21-ամյա քաղաքացու դի
Երեւանի Սեբաստիա փողոցում գործող հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը: «Ոստիկաններն ու քննիչները շոգեբաղնիքում հայտնաբերել են Հայաստանի և Ֆրանսիայի հանրապետությունների քաղաքացի 21-ամյա Վաչիկ Վ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,– գրում է կայքը։ Ոստիկանությունում ահազանգը ստացվել է օգոստոսի 23-ին ժամը 00։40-ի սահմաններում։ Մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ էր, եւ շոգեբաղնիքում նա ...
Կարդալ ավելին »Յուրաքանչյուրիս պարտքն է պաշտպան լինել մեր անկախությանն ու պետականությանը. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ։ 33 տարի առաջ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագիրն ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Այս հիմնադիր փաստաթղթով որդեգրվել են մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքները, պետությունը ստանձնել է այնպիսի հիմնարար իրավունքների ապահովման ...
Կարդալ ավելին »Փակ շուկային հարակից գետնանցումի վերելակը միտումնավոր վնասել են․ քաղաքապետարանի պաշտոնյա
Միտումնավոր համայնքային գույքը վնասելը պատասխանատվություն է ենթադրում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի Շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։ «Փակ շուկայի հարակից գետնանցումում կահավորված վերելակը միտումնավոր վնասել, ռելսերից քաշել հանել են: Քանի որ հարակից տարածքում առկա են տեսախցիկներ, վստահաբար տեսանյութը վերցնելու ենք եւ հանձնենք իրավապահ մարմիններին»,- գրել է նա:
Կարդալ ավելին »Արարատ Միրզոյանն ու Անջեյ Կասպրչիկը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 22-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, ով Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին զեկուցելու հանձնարարականի շրջանակներում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող ...
Կարդալ ավելին »«Ռենջեր 2023»․ առաջին անգամ Հայաստանում անցկացվեց անտառապահների մրցույթ
Կենսաբազմազանության պահպանման գործում հայ ռենջերների դերի շեշտադրելու նպատակով առաջին անգամ կայացավ «Ռենջեր մրցանակաբաշխություն 2023» միջոցառումը, որին մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող բնության հատուկ տարածքների պահպանությունը համակարգող ՊՈԱԿ-ների 15 աշխատակիցներ՝ «Դիլիջան», «Սևան», «Արփի լիճ» ազգային պարկերից, «Խոսրովի անտառ» պետական արգելոցից, «Զանգեզուր կենսոլորտային համալիր», Արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ներից և Արփա պահպանվող լանդշաֆտից: Մրցույթում առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց Ռուբեն Բադալյանը («Խոսրովի անտառ» ...
Կարդալ ավելին »ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը 2023 թվականի օգոստոսի 23-ին շրջանառության մեջ է դնում «Ազգային դրամի 30 տարին» արծաթե հուշադրամը: Այդ մասին Կենտրոնական բանկը տեղեկացրել է տարածած հաղորդագրության միջոցով: Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է և ՀՀ կենտրոնական բանկի պատկերանիշը` գիլյոշի պատկերի ֆոնին: Դարձերեսին ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշն է, որտեղ դրամի գրանշանն է, «30 ՏԱՐԻ» գրառումը և ոճավորված ՀՀ դրոշը՝ գիլյոշի պատկերի ֆոնին: Էսքիզների հեղինակը ...
Կարդալ ավելին »Բացահայտվել է մաքսանենգ ճանապարհով Հայաստանի տարածք խոշոր չափերի թմրամիջոց տեղափոխելու դեպք
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց տեղափոխելու դեպք: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Հ.Ղ-ն և Ա.Ղ-ն, Իրանի Իսլամական Հանրապետության ինքնությունը դեռևս չպարզաբանված ...
Կարդալ ավելին »Մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը
Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկում է այսօր՝ օգոստոսի 23-ին։ Քարոզարշավը կշարունակվի մինչև սեպտեմբերի 15-ը, իսկ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցված քաղաքական ուժերի մեծ մասն արդեն իսկ ներկայացրել են քարոզարշավի առաջին օրվա իրենց ծրագրերը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է) քարոզարշավը կսկսի Երևանի Նուբարաշեն վարչական շրջանից։ Բնակիչների հետ կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը կմեկնարկի ժամը 17։00-ին, ...
Կարդալ ավելին »Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ
Օգոստոսի 23-ին՝ ժամը 01:05-02:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին տեղեկանում ենք ՊՆ տարածած հաղորդագրությունից:
Կարդալ ավելին »