Թբիլիսիում կայացել է հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հավաքը, որի ընթացքում քննարկվել է Արցախում արդեն 9 ամսից ավելի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը: Jnews-ի հաղորդմամբ, քննարկմանը մասնակցել է նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վրդ Դավթյանը։ Հանդիպման մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին և արցախցիներին` մաղթելով ոգու ամրություն և տոկունություն` նման ծանր պայմաններին դիմագրավելու համար: Միաժամանակ ներկաների կողմից ընդգծվել է Վրաստանի լրատվականների կողմից ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Վանաձորում ձերբակալել են դպրոցի փոխտնօրենին․ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ
Տարոնի քրեական հետախույզները տեղեկություն են իրացրել սեպտեմբերի 3-ին: Երեկոյան ժամը 7.30-ին ձեռնարկած միջոցառումների արդյունքում Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում ձերբակալվել և ոստիկանության Տարոնի բաժին է բերվել 43-ամյա մի տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կաթուցիչ` դեղնականաչավուն զանգվածով: Ոստիկանությունը հայտնում է, որ դպրոցի փոխտնօրեն տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:
Կարդալ ավելին »Տաթև համայնքի նախկին ղեկավարի` համայնքապատկան 4,5 մլն դրամի հափշտակության դեպքի cն ավարտվել է
Ավարտվել է Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավարի կողմից՝ իրեն վստահված խոշոր չափերով գույքը հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ «ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Տաթև համայնքի նախկին ղեկավարը, 2016թ. փետրվարից մինչև 2021թ. փետրվարն ...
Կարդալ ավելին »Ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք
Սեպտեմբերի 4- ին, ժամը 10:10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Սարուշենի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Ինչպես տեղեկանում ենք ԱՀ ՊԲ տարածած հաղորդագրությունից, ադրբեջանական զինուժը հերթական անգամ թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնը։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։
Կարդալ ավելին »Դիլիջանի թունելը ժամանակավորապես փակ է
Սեպտեմբերի 4-ին, ժամը 09։00-ից 18։00-ն Դիլիջանի թունելը, ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես փակ է․ գործում է Ծովագյուղ-Սեմյոնովկա այլընտրանքային ավտոճանապարհը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել թիվ 18 դպրոցի բացմանը (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի բացման արարողությանն ու առաջին դասարանցիների նորամուտին նվիրված միջոցառմանը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում` կից հրապարակելով տեսանյութ։ «Դպրոցի նախկին շենքը քանդվել է, վերակառուցման ժամանակ պահպանվել է միայն նախկին շենքի ճակատային պատը, որը պատմամշակութային արժեք ունի: Նոր շենքն ամբողջությամբ կառուցվել է երկաթբետոնե կոնստրուկտիվ լուծումներով: Շենքի ...
Կարդալ ավելին »ՊՆ-ն` երկու վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին
Վիրավոր զինծառայողներից մեկի (Նարեկ Պողոսյանի) վիճակը գնահատվում է կայուն, մյուս վիրավոր զինծառայողի վիճակը՝ միջին ծանրության։ Այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ «Նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։ Երկու զինծառայողներն էլ գտնվում են բժիշկների հսկողության տակ»,- նշել է Թորոսյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից, ադրբեջանական զինուժը ինտենսիվ կրակ է բացել Սոթքի և Նորաբակի շրջաններում տեղակայված հայկական ...
Կարդալ ավելին »Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահը կժամանի Հայաստան
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ և Հաճախորդների ծառայությունների խմբի ղեկավար Յուրգեն Ռիգտերինկը մեկշաբաթյա այց կկատարի Հարավային Կովկասի տարածաշրջան: Ինչպես հաղորդում է ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունը, այցը կմեկնարկի Հայաստանում, այնուհետև կշարունակվի Վրաստանում և կավարտվի Ադրբեջանում։ Առաջին փոխնախագահ Ռիգտերինկը, ՎԶԵԲ-ի Արևելյան Եվրոպայի ու Կովկասի գծով գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեի ուղեկցությամբ կհանդիպի պետական պաշտոնյաների, կենտրոնական բանկերի ղեկավար կազմի, բիզնես առաջնորդների և յուրաքանչյուր երկրում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ...
Կարդալ ավելին »Շախմատի կայծակնային մրցաշար և ցուցահանդես՝ նվիրված Մոսկվայի 876- ամյակին
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում (ՄՄԳԿ) մեկնարկել են Մոսկվայի 876-ամյակին նվիրված միջոցառումները, որի շրջանակում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ կազմակերպվող շախմատի 4-րդ ամենամյա մրցաշարը և Մոսկվայի պատմությանը նվիրված ցուցահանդեսի բացումը։ Ինչպես տեղեկանում ենք «Դոմ Մոսկվի» կենտրոնի տարածած հաղորդագրությունից, 150 շախմատիստներ մրցել են 13 տուրերում՝ շրջանաձև մրցակարգով։ Եզրափակչում էին 6 մարզիկներ, որոնք մրցեցին 8 միջազգային գրոսմայստերների հետ: Մասնակիցների թվում էր ...
Կարդալ ավելին »Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Ստեփանակերտում
Սեպտեմբերի 3-ին` տեղական ժամանակով ժամը 20:36-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:36-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.38⁰ և արևելյան երկայնության 48.37⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շամախի քաղաքից 40 կմ հարավ-արևմուտք օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած ...
Կարդալ ավելին »