Հասարակություն

ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից 9 բուժառու է տեղափոխվել Հայաստան

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից 9 բուժառու է տեղափոխվել Հայաստան։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։   «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 9 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել ...

Կարդալ ավելին »

Մեկնարկում է բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրումը

Սեպտեմբերի 5-ին մեկնարկում է բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրումը: Ինչպես տեղեկանում ենք Գնահատման և թեստավորման կենտրոնի տարածած հաղորդագրությունից, ԳԹԿ անձնական համարները դիմորդները պետք է ստանան այն բուհերից, որտեղ դիմում են:

Կարդալ ավելին »

Պետական և մասնավոր հատվածում օրենքով կստեղծվի հեռավար աշխատանքի հնարավորություն

Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց նոր նախագծի, որով Հայաստանում կարգավորվում է հեռավար աշխատանքը՝ պետական թե մասնավոր հատվածում հեռավար աշխատանքի հնարավորություն կստեղծվի: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց  Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Այս պահին օրենքում կա կարգավորում հեռավար աշխատանքի համար, սակայն դա վերաբերում է միայն ճգնաժամային իրավիճակների ժամանակահատվածին: Փոխնախարարը ...

Կարդալ ավելին »

Եգիպտոսում կանցկացվեն Հայաստանի մշակութային օրեր

Եգիպտոսում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի մշակույթի նախարար Նեվին Յուսեֆ ալ-Քիլանիի հետ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների միջև մշակութային ոլորտում համագործակցության լավ ավանդույթները՝ զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր գործադրել փոխգործակցության հետագա զարգացման համար։ Այս կապակցությամբ ՀՀ դեսպանը առանձնահատուկ կարևորել է երկու երկրների միջև համապատասխան իրավապայմանագրային դաշտի թարմացումն ու ...

Կարդալ ավելին »

Աննա Աղաջանյանը նշանակվել է Շվեդիայում, Ալեքսանդր Արզումանյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան

Հայաստանի նախագահի հրամանագրերով Աննա Աղաջանյանը հետ է կանչվել Բելգիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից և նշանակվել է Շվեդիայում Հայաստանի դեսպան։ Նախագահի այլ հրամանագրերով Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Շվեդիայում ՀՀ դեսպանի պաշտոնից և նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան, իսկ Սամվել Մկրտչյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

Կարդալ ավելին »

Պետռեգիստրի գործակալությունը «հայտնաբերել» է 1 տոննա կոկաինի գործով անցնող ընկերության կալանավորված տնօրենին․ «Հետք»

«Հետք»-ը գրում է. «Օգոստոսի 24-ին Hetq-ը գրել էր, որ Պետռեգիստրի գործակալությունը կասեցրել է 1 տոննա կոկաինի գործով անցնող, Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված «Մրգենի» ՍՊԸ-ի տնօրեն Լեւոն Աթաջանյանի դեմ հարուցված վարչական վարույթը։ Վարույթը հարուցվել էր այն բանից հետո, երբ լրատվամիջոցը պարզել էր, որ Միհրան Պողոսյանի հայտարարությունը եւ «Մրգենի» ՍՊԸ-ի ներկայացրած իրական շահառուների (ԻՇ) մասին հայտարարագիրը հակասում են իրար։ Այսպես, Միհրան Պողոսյանը ...

Կարդալ ավելին »

17 անձ փորձել է կաշառքիով վարորդական վկայական ստանալ. դատախազը գործն ուղարկել է դատարան

2023 թվականի օգոստոսի 28-ին դատախազը հաստատել է 17 անձի կողմից կաշառք տալու միջոցով վարորդական վկայականներ ստանալու փորձ կատարելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։  Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2023 թվականի մարտ-մայիս ամիսներին Հայաստանի Հանրապետության 17 քաղաքացի, առանց տեսական և գործնական քննությունները հանձնելու, վարորդական վկայականներ ստանալու և ...

Կարդալ ավելին »

Կալանավորի ինքնասպանության դեպքով ՄԻՊ-ի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավորված 31-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել` կախվելով ճաղավանդակից, որի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ Այդ մասին հայտում են ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից: Ըստ աղբյուրի՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով համապատասխան գրություններ են հասցեագրվելու ՀՀ գլխավոր դատախազություն, Առողջապահության և Արդարադատության նախարարություններ։ Մարդու ...

Կարդալ ավելին »

«Վայլդբերիզն» ընդունել է թերհայտարարագրման փաստը և 3,6 մլրդ դրամ վճարել ՀՀ բյուջե

ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության իրականացրած վերլուծական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ «ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» ՍՊ ընկերության մոտ ներմուծման ԱԱՀ-ի մասով առկա են չհաշվարկված և պետական բյուջե չվճարված հարկեր` ԵԱՏՄ անդամ պետություններից իրականացված ներմուծման գործարքների մասով: Այդ մասին հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը: «Մայիս-հուլիս ամիսների ընթացքում ՊԵԿ-ի  կողմից  անհամապատասխանությունները ներկայացվել են ընկերությանը, և շուրջ 20-օրյա բազմաթիվ քննարկումների և բացատրական աշխատանքների ...

Կարդալ ավելին »
ajax-loader