Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2023 թվականի սեպտեմբերի 4-ին ամբողջությամբ բավարարել է Գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը՝ կալանք դնելով ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դստերը՝ Ա.Գ.-ին, օրենքի խախտմամբ օտարված՝ Դավթաշեն վարչական շրջանի Տ.Պետրոսյան փողոցի 44/2 հասցեում գտնվող, 6452 քմ մակերեսով հողատարածքի վրա: Դատախազության տարածած հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ 2020 թվականի հունիսի 24-ին քննիչի կողմից որոշում էր կայացվել կալանք ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի 11-ի համեմատ ցածր է մնում 15 սմ-ով
2023 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 36 սանտիմետր բարձրության վրա, ինչը 15 սանտիմետրով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա ընթացքում գրանցված նիշից։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2023 թվականի հունվարից մինչև սեպտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 87 միլիոն 805 հազար խորանարդ մետր ջուր, իսկ ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այդ մասին նշված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ; «Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 12-ին ժամը 11։25-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-ասված է հաղորդագրության մեջ;
Կարդալ ավելին »Շաբաթվա ընթացքում օդի ջերմաստիճանը կնվազի, ապա՝ աստիճանաբար կբարձրանա
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 13-14-ին, 16-17-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ին՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևույթաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 12-ի ցերեկը ...
Կարդալ ավելին »Հայաստանում կանցկացվի հոգևոր երաժշտության փառատոն
Հայաստանում սեպտեմբերին կանցկացվի հոգևոր երաժշտության փառատոն։ Այն նախաձեռնել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի շրջանակում կանցկացվեն մարզային համերգներ։ Ինչպես տեղեկանում ենք Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տարածած հաղորդագրությունից, սեպտեմբերի 22-ին համերգ տեղի կունենա Պտղնիի տաճարում՝ մասնակցությամբ Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) և Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար ...
Կարդալ ավելին »ԱԺ-ն ընդունեց խաղային քարտերը դրամական միջոցներով համալրելու հնարավորությունները սահմանափակող նախագիծը
Հայաստանի ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց շահումով խաղերի վերաբերյալ օրենքի նախագիծը, որ սահմանափակում է խաղային քարտերին դրամական միջոցների համալրման հնարավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգմավորների ներկայացրած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 67 կողմ, 33 ձեռնպահ ձայներ: Նախագծով սահմանվում ...
Կարդալ ավելին »Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով
Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 9.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 11.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8.25 %: ՀՀ ԿԲ
Կարդալ ավելին »ՄԻՊ-ը քննարկման ընթացակարգ է սկսել դպրոցականներին որոշ դասագրքեր չտրամադրելու առնչությամբ
Մամուլում շրջանառվող տեղեկությունների և քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների համաձայն՝ 2023-2024թթ. ուսումնական տարվա սկզբին հանրակրթական դպրոցներում աշակերտներին որոշ ուսումնական դասագրքեր չեն տրամադրվել, ինչի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, այն քաղաքացիներից ստացել է նաև դիմում-բողոքներ այն մասին, որ նրանց առաջարկվել է որոշ ուսումնական դասագրքեր պատճենահանել կամ ձեռք բերել գրախանութներից, իսկ մարզային բնակավայրերում խնդիրն առավել մտահոգիչ է՝ պայմանավորված պատճենահանման, ինչպես ...
Կարդալ ավելին »Flyone Armenia-ն Միլանի միջազգային օդանավակայանում տոնել է ուղևորափոխադրումների թվով մեկ միլիոնը գերազանցելու իրադարձությունը
Երևան-Միլան հերթական չվերթից առաջ Միլանի միջազգային օդանավակայանում կայացավ FLYONE ARMENIA ավիաընկերության՝ «միլիոներորդ» ուղևորին շնորհավորելու հանդիսավոր արարողությունը։ Ինչպես տեղեկանում ենք ավիաընկերության տարածած հաղորդագրությունից, օդանավակայանի բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև FLYONE ARMENIA-ի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ ազդարարվեց հայկական ազգային ավիափոխադրողի՝ ուղևորաշարժի նշանակալի ցուցանիշը՝ մեկ միլիոնը հատելու մասին։ Այս կապակցությամբ ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը «միլիոներորդ» ուղևորին՝ Ստանիսլավ Սիմակին, հանձնեց նվեր վաուչերը, որով կարելի է ձեռք ...
Կարդալ ավելին »Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հայերին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հայերին: Այդ մասին հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Նրանց թվում են եղել Հակարիի ապօրինի անցակետից առեւանգված Վագիֆ Խաչատրյանը, օգոստոսին գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանը: Կարմիր խաչի ներկայացուցիչները ուշադրության կենտրոնում են պահել նաեւ անձանց պահման պայմաններին, նրանց առողջական վիճակին վերաբերող հարցերը, որոնց մասին, սակայն, կոմիտեի հայաստանյան ...
Կարդալ ավելին »