ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է էջմիածնի 37-ամյա բնակչի կողմից խաբեությամբ խոշոր չափի գումար հափշտակելու դեպքերի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ Իրականացված քննչական ու վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված անձը հանցավոր մտադրությունն իրականացրել է խարդախության երկու սխեմայով։ Մասնավորապես, «List.am» կայքէջում և «Facebook.am» սոցիալական ցանցում նա ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Կոնվերս Բանկ. Հանգստի լավագույն ուղղությունները 2023-ի աշնանը
Կոնվերս Բանկը ներկայացնում է աշնանային ամենապահանջված ուղղություններն ու տեսարժան վայրերը, ուր այցելելով կարող եք վայելել ոչ միայն անմոռանալի պահեր, այլև Կոնվերս Բանկի վճարային քարտերով վճարելու և անհպում վճարումների համակարգերից օգտվելու ողջ հարմարավետությունը: Եվ այսպես. Travel Off Path պարբերականն օրերս հրապարակել է տեղեկատվություն Եվրոպայում աշնանային ծովափնյա հանգստի սիրահարների համար՝ թոփ 3 ցանկում ընդգրկելով Տեներիֆեն, Կիպրոսն ու Մալթան: Տեներիֆեն խոշորագույնն է Կանարյան կղզիներից: ...
Կարդալ ավելին »ՀՀ տարածքից Ադրբեջանի զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել վստահության ձևավորման ուղղությամբ. Մարուքյան
Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերումը կարող է լուրջ քայլ լինել կողմերի միջև վստահության ձևավորման ուղղությամբ։ Նման դիրքորոշում է հայտնել Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ում(նախկինում «Թվիթեր») կատարած գրառմամբ: «Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ, որի արդյունքում ունեցանք ավելի քան 200 զոհ ու բազմաթիվ վիրավորներ: Մինչ օրս Հայաստանի ինքնիշխան տարածքից շուրջ 150 քառ. կմ ...
Կարդալ ավելին »Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված ծխախոտի խոշոր չափաքանակի տեղափոխումը
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը շարունակում է անզիջում պայքարն Իրանի Իսլամական Հանրապետությունից ծխախոտների անօրինական ներմուծման դեմ։ Այա մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին Օրերս բացահայտվել է հերթական խոշոր դեպքը։ Մասնավորապես, Մեղրիի մաքսակետ ժամանած բեռնատարի վարորդի խցիկի զննման արդյունքում հայտնաբերվել է 880 տուփ չհայտարարագրած ծխախոտ: Մաքսավորների մոտ կասկածներ է առաջացրել, որ ցեմենտով բարձված բեռնատարում հնարավոր է առկա լինի մաքսային հսկողությունից ...
Կարդալ ավելին »WhatsApp-ը Ռուսաստանում կարող է արգելափակվել
WhatsApp-ը կարող է արգելափակվել Ռուսաստանի Դաշնությունում ալիքների՝ մեսենջերում հայտնվելուց հետո։ «Եթե ծայրահեղական Meta ընկերության արտադրանքը սկսի ընդլայնել իր ֆունկցիոնալությունը տեղեկատվության զանգվածային տարածման ուղղությամբ, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում նրա գործունեության վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումը կարող է վերանայվել»,- այս մասին ասել է Դումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Անտոն Գորելկինին։ Ինչպես հայտնում է «Аргументы и факты» կայքը, նախօրեին WhatsApp-ը ալիքներ է ...
Կարդալ ավելին »Թանգարաններում նախատեսվում է ներդնել էլեկտրոնային տոմսերի համակարգ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում և արգելոց-թանգարաններում ներդրվելու է էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ: Այդ նպատակով նախարարությանը պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել վերաբաշխում՝ 49 մլն դրամի չափով:Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգը բաղկացած է լինելու տոմսերի վաճառքի և մուտքի հասանելիության վերահսկման ու կառավարման բաղադրիչներից:«Տոմսերի վաճառքի համակարգն այցելուների համար ...
Կարդալ ավելին »Հոկտեմբերին Երևանում կկայանա Fintech360 միջազգային համաժողովը
Հոկտեմբերի 26-29-ը Երեւանում կանցկացվի Fintech360 միջազգային համաժողովը, որին կմասնակցեն տարբեր երկրների առաջատար բանկերի, վճարային համակարգերի, ֆինտեխ կազմակերպությունների, ստարտափների, մասնագիտացված ասոցիացիաների ավելի քան 150 ներկայացուցիչներ: Յունիբանկից հայտնել են, որ համաժողովին փորձագետները կքննարկեն ֆինանսական ոլորտի թվային վերափոխման միտումները եւ ապագա տեխնոլոգիաները, ինչպես նաեւ նորարարությունները բիզնեսում արդյունավետ ինտեգրելու լավագույն փորձը: Համաժողովն անցկացվում է «Յունիբանկ» ԲԲԸ-ի եւ Kwikpay միջազգային վճարային համակարգի աջակցությամբ՝ Holiday Inn ...
Կարդալ ավելին »12 մշտադալար ծառ, 38 հազար ծաղիկ. բացվեց Երևանի գլխավոր ծաղկանոցը և ճեմուղին
12 մշտադալար ծառ, 38 հազար ծաղիկ, 14 հազար թուփ. Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ բացվեց մայրաքաղաքի գլխավոր ծաղկանոցը և ճեմուղին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծաղկանոցի վրա ընդհանուր ծախսվել է 22 մլն դրամ: «Այստեղ տնկված է 12 մշտադալար ծառ, 38 հազար ծաղիկ, որոնցից կեսից ավելին բազմամյա են, տնկված է շուրջ 14 հազար թուփ, ինչպես նաև բերվել է 200 խորանարդ մետր հողախառնուրդ, անցկացված է 2800 գծամետր ...
Կարդալ ավելին »Հովհաննես Թումանյանի թանգարանը ժամանակավորապես գործելու է Աբովյան 51/1 հասցեում
Հովհաննես Թումանյանի թանգարանը, նորոգման, 2-րդ մասնաշենքի վերակառուցման և հարկերի ավելացման աշխատանքներով պայմանավորված, 31 ամիս ժամկետով դադարեցրել է այցելուների ընդունումը: 2023 թվականի սեպտեմբերի 20-ից թանգարանը ժամանակավորապես գործելու է Աբովյան 51/1 հասցեում՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի հյուրընկալ հարկի ներքո: Վերոնշյալ տարածքում թանգարանն ունենալու է մշտական ցուցադրության բաժիններ, ինչպես նաև իրականացնելու է ցուցահանդեսներ, հանդիպում-քննարկումներ, կրթական ծրագրեր, մշակութային երեկոներ՝ նվիրված Թումանյան-Մաթևոսյան գրական առնչություններին, և ...
Կարդալ ավելին »