Հասարակություն

Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել ԼՂ դեմ. հրետակոծվում են մայրաքաղաքը, քաղաքներն ու գյուղերը

Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության դեմ: Այդ մասին տեղեկանում է Հայաստանում Արցախի ներկայացուցչության տարածած հաղորդագրությունից: Ներկա պահին հրետակոծովում են մայրաքաղաք Ստեփանակերտը, այլ քաղաքներն ու գյուղերը։ Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ Ադրբեջանն Ասկերանի ուղղությամբ ականանետ է կիրառել, Ժամը 13։20-ի սահմաններում ԼՂ  բնակիչներից տեղեկություններ են ստացվել, որ գնդակոծության ձայներ են լսվում նաև Ստեփանակերտում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույնպես ...

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 7 բուժառու

Արցախի Հանրապետության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սեպտեմբերի 19-ին 7 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչպես  տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ ...

Կարդալ ավելին »

Կենտրոնական բանկը՝ կեղծ 20 000-անոց թղթադրամների մասին

Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ վերջին ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ հայտնաբերվում են «հուշանվերային թղթադրամներ», որոնք իրենց չափերով, դիմերեսի և դարձերեսի արտաքին պատկերներով նմանակում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված նոր սերնդի թղթադրամները: Նշված «հուշանվերային թղթադրամների» դիմերեսին մանր տառաշարով առկա է «THIS NOTE IS NOT A LEGAL TENDER», իսկ դարձերեսին՝ «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառումը: Նշված «հուշանվերային թղթադրամները» օրինական ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանը Նորվեգիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Կովկասում առկա վիճակը

Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ: ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական հարաբերությունների ակտիվացման առնչությամբ՝ վկայակոչելով Նորվեգիայի նախարարի՝ 2022թ. աշնանը Երևան կատարած այցը: Նախարար Միրզոյանն արժևորել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խթանմանն ուղղված Նորվեգիայի կառավարության աջակցությունը, երկրի կամավոր ներդրումը ...

Կարդալ ավելին »

Լիճքում 5000 մետր խմելու ջրատարի արտաքին ցանց է հիմնանորոգվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է 5 կիլոմետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանց։ Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Լիճքի խմելու ջրատարի արտաքին ցանցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 120 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսի ...

Կարդալ ավելին »

Երևանի բոլոր 10 ընտրական հանձնաժողովում տեղի կունենա վերահաշվարկի վիճակահանություն. ԿԸՀ

Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում սեպտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին, տեղի կունենա պարտադիր վերահաշվարկի վիճակահանությունը։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ ԸԸՀ նիստերը հեռարձակվում են ԿԸՀ կայքում։ Միևնույն ժամանակ նույն նիստում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կանդրադառնան վերահաշվարկի դիմումներին։ Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1.1 մասի համաձայն՝ բոլոր ընտրատարածքներում տեղի կունենա առնվազն երեք տեղամասի արդյունքների պարտադիր վիճակահանություն։ Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն՝ վերահաշվարկի ...

Կարդալ ավելին »

Այնթապում այրվել են բենզինի և հեղուկ գազի լիցքավորման կետեր, 2 մեքենա. մեկ մարդ այրվածք է ստացել

Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Այնթապ գյուղի 10-րդ փողոցում այրվում է հեղուկ գազի լիցքավորման կայան։Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների յոթ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարարկան ուժերի վարչությունների հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների ...

Կարդալ ավելին »

Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկման դեպքում միայն հնարավոր կլինի խոսել շրջափակման դադարեցման մասին. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել երկիր հումանիտար  բեռ  ուղարկելու կապակցությամբ՝ նշելով, որ միայն Լաչինի միջանցքի լիակատար վերագործարկման դեպքում հնարավոր կլինի խոսել շրջափակման դադարեցման, ինչպես նաև բնականոն կենսագործունեության և Արցախի ժողովրդի անհատական ու  հավաքական իրավունքների, այդ թվում՝ ազատ տեղաշարժի, առողջության, կրթության և զարգացման իրավունքի լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների հետագա վերականգնման մասին: Հայտարարության մեջ նշված է. «2023 թվականի սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային ...

Կարդալ ավելին »

ԼՂ շփման գծի երկայնքով մարտերը շարունակվում են․ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից հայտնում են, որ մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են: Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները,  տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: «Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ»,- ասվում է ՊԲ հայտարարության մեջ։

Կարդալ ավելին »

Մեկնարկում է Գյումրու թատրոնի 158-րդ թատերաշրջանը

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն իր 158-րդ թատերաշրջանը մեկնարկում է «Շարքային թռչնակը» առաջնախաղով։ Այն մեկ գործողությամբ հոգեբանական դրամա է։ Ներկայացման ռեժիսորը Տաթևիկ Մելքոնյանն է։ Հրավիրած ասուլիսում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը նշեց, որ ունեն նոր ռեժիսորներ հրավիրելու ավանդույթ և այդ համատեքստում հերթական համագործակցությունը Տաթևիկ Մելքոնյանի հետ է։ «Այս թատերաշրջանն առանձնահատուկ է նրանով, որ թատրոնի ամբողջ ...

Կարդալ ավելին »
ajax-loader