Կենտրոնական բանկը՝ կեղծ 20 000-անոց թղթադրամների մասին

Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ վերջին ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ հայտնաբերվում են «հուշանվերային թղթադրամներ», որոնք իրենց չափերով, դիմերեսի և դարձերեսի արտաքին պատկերներով նմանակում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված նոր սերնդի թղթադրամները: Նշված «հուշանվերային թղթադրամների» դիմերեսին մանր տառաշարով առկա է «THIS NOTE IS NOT A LEGAL TENDER», իսկ դարձերեսին՝ «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառումը:

Նշված «հուշանվերային թղթադրամները» օրինական վճարամիջոց չեն հանդիսանում և դրանցով վճարում կատարելու յուրաքանչյուր փորձ օրենքով սահմանված կարգով պատժելի է։

Ավելին՝ նշված «հուշանվերային թղթադրամները» պատրաստված են ՀՀ օրենսդրության խախտումներով։ Համաձայն «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքի 45-րդ հոդվածի՝ «Գովազդի կամ այլ նպատակներով Հայաստանի Հանրապետության թղթադրամի պատկերը թղթի վրա արտապատկերված ձևով օգտագործելու դեպքում օգտագործվող պատկերի գծային չափերը (լայնությունը և
երկարությունը) պետք է փոքր կամ մեծ լինեն դրա՝ Կենտրոնական բանկի սահմանած իրական չափերից առնվազն 25 տոկոսով: Նշված նպատակներով և չափերով Հայաստանի Հանրապետության թղթադրամի դիմերեսի և դարձերեսի պատկերները թույլատրվում է միաժամանակ օգտագործել միայն թղթի մեկ կողմում»։

Ինչպես երևում է ներքոնշյալ լուսանկարներից, ՀՀ կենտրոնական բանկի թողարկման թղթադրամների դիմերեսի նույն հատվածում որևէ գրառում չկա, իսկ դարձերեսին առկա է «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» գրառումը:

Դիմերեսի «THIS NOTE IS NOT A LEGAL TENDER» և դարձերեսի «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառումներն արդեն իսկ վկայում են այն մասին, որ այդ «հուշանվերային թղթադրամները» չեն թողարկվել ՀՀ կենտրոնական բանկի կողմից, ուստի չեն կարող օգտագործվել որպես վճարամիջոց:

Կեղծ 20,000 դրամ թղթադրամների մասին. Կենտրոնական բանկ
Կեղծ 20,000 դրամ թղթադրամների մասին. Կենտրոնական բանկ
Կեղծ 20,000 դրամ թղթադրամների մասին. Կենտրոնական բանկ
Կեղծ 20,000 դրամ թղթադրամների մասին. Կենտրոնական բանկ
ajax-loader