Պետությունը նախատեսում է Դիլիջանի թունելի կողքը նոր թունել կառուցել, իսկ գործող թունելը կօգտագործվի վթարային իրավիճակների համար: Այդ մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2024թ թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվության ներկայացմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: Նա նշեց, որ Դիլիջանի թունելի հետ կապված 2 տարբերակ են քննարկել: «Առաջին տարբերակով պետք է վերանորոգեինք, հիմնանորոգեինք ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում տեղի կունենա երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։ «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում:Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ – Արգիշտի փողոցների խաչմերուկում՝ Արշակունյաց պողոտա – Սուրբ Գրիգոր Լուսավորիչ – Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտի փողոց ...
Կարդալ ավելին »Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. Հակակոռուպցիոն կոմիտե
ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Սպիտակի բաժնի պետի տեղակալը, իր ծառայողական լիազորություններն անցնելով, զբաղեցրած պաշտոնով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև իր ծանոթ անձին նախկինում ցուցաբերած օգնության հանգամանքն օգտագործելով, համոզել է վերջինիս՝ նրա ինքնությունը գաղտնի պահելու պայմանով, իր կողմից որոշած կեղծ բովանդակությամբ տվյալներ հայտնել քրեական վարույթն իրականացնող մարմնին, հետագայում նաև՝ դատարանին, որի արդյունքում նշված անձը տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք։ Այդ մասին հայտնում ...
Կարդալ ավելին »Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարանում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «International Journal of Armenian Genocide Studies» գիտական ամսագիրն ընդգրկվել է Scopus միջազգային հեղինակավոր գիտատեղեկատվական շտեմարանում: Այդ մասին նշված է ՀՑԹԻ-ի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ: «Սա կարևոր և նշանակալի ձեռքբերում է ոչ միայն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, այլև ողջ Հայոց ցեղասպանագիտության ոլորտի համար, որը վկայում է Հայոց ցեղասպանության հետազոտության աճող միջազգային արժեքի և գիտական հնչեղության մասին։ Շնորհավորում ենք ...
Կարդալ ավելին »Իրազեկված լինելը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ
Սեյսմավտանգ գոտում ապրող յուրաքանչյուր ոք պետք է տիրապետի երկրաշարժի ժամանակ գործելու վարքականոններին, ինչը հնարավորություն կտա կանխարգելել աղետալի երկրաշարժի հետևանքները և նվազագույնի հասցնել կորուստները։ Այդ մասին հաղորդագրություն և իրազեկող տեսանյութ է հրապարակել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը: «Կարևորելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածությունը և աղետներին դիմակայունությունը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը պարբերաբար իրականացնում է հանրային իրազեկման միջոցառումներ՝ ուղղված անվտանգության վարքականոնների ուսուցմանը և պատրաստվածության ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդունել է Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներին, որոնք 2 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով վերադարձել են Գերմանիայում անցկացված Եվրոպայի առաջնությունից: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սահակ Անտոնյանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով մարզիկներին՝ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհավորել է սպորտային ...
Կարդալ ավելին »Տիգրան Խաչատրյանն ու Վերոնիկա Գարսիա Դել Արկոն անդրադարձել են Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման ծրագրերի ընթացքին
Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հունիսի 6-ին ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Տիգրան Խաչատրյանը մեծապես կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցության շարունակական զարգացման գործընթացում էներգետիկ և ջրային ոլորտներում ՎՎԲ աջակցությամբ իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի նշանակությունը։ Այս համատեքստում ...
Կարդալ ավելին »Առաջիկայում կանցկացվի Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին նիստ կանցկացնի: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում են նոր Սահմանադրության մշակման ուղղությամբ աշխատանքները: «Մենք արդեն պլանավորել ենք, որ այս ամսվա վերջ կամ մյուս ամսվա սկիզբ կունենանք խորհրդի նիստ: Խորհրդի անդամներին կներկայացնենք որոշակի դրույթներ, որոնք, ըստ էության, արդեն մշակվել են»,–ասաց Գալյանը: Նախարարն այլ ...
Կարդալ ավելին »Նախագահի աշխատակազմը տնտեսել է շուրջ 162 մլն դրամ
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ծախսերը 2024 թվականին կազմել են 1 մլրդ 609 մլն 400 հազար դրամ: Այդ մասին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացմանը: «2024 թ. նախագահի աշխատակազմի՝ Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրով, տարեկան պլանը հաստատվել է 1 մլրդ 771 մլն դրամ, ճշտված պլանը ...
Կարդալ ավելին »Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի
ՀՀ նախագահի հրամանագրերով՝ 2024 թվականին քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի: Այդ մասին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացմանը: «Կառավարության լիազոր մարմինների առաջարկությունների հիման վրա՝ 2024–ին ՀՀ նախագահի կողմից ընդունվել են ՀՀ քաղաքացիության վերաբերյալ 185 հրամանագրեր: Արդյունքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհվել է ...
Կարդալ ավելին »