Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այդ մասին հայտնեցին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմից։ Հայաստանում Իրանի դեսպանը նշել է, որ շատ կուզենար առաջին անգամ մարզպետին հանդիպել այնպիսի իրավիճակում, որը չհամընկներ այսօրվա իրավիճակին, որն իրենց համար էլ է ցավալի․ «Խոսքը քաղաքական հարցերի մասին չէ, այլ՝ մարդասիրական բնույթի»։ Դեսպանը տեղեկացրել է ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Հայաստանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի առաջնորդների ձերբակալությունները
Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների ձերբակալությունները։ Այդ մասին նշված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց ձերբակալությունները։ Չնայած ԼՂ ներկայացուցիչների հետ երկխոսությանը, հայերի իրավունքների հարգման և պաշտպանության, նրանց վերադարձը ԼՂ չխոչընդոտելու պատրաստակամության, տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Ադրբեջանի բարձրաստիճան ...
Կարդալ ավելին »Սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ անող քաղաքացու գործը դատախազն ուղարկել է դատարան
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի բնակիչ Խ.Հ.-ն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր օգտահաշվում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին կատարել է իշխանությունը զավթելուն և ռազմական հեղաշրջում կատարելու միջոցով սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր: 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական ...
Կարդալ ավելին »Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակ է շնորհվել էլեկտրոնների և լույսի բնույթի ուսումնասիրության համար
Ֆիզիկայի բնագավառում 2023 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ֆրանսիական ծագմամբ ամերիկացի Պիեռ Ագոստինին, հունգարաավստրիացի գիտնական Ֆերենց Կրաուսին և ֆրանսիացի հետազոտող Անն Լ’Յուիլիեին: Այդ մասին հայտարարել է Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիան։ Ըստ ակադեմիայի՝ մրցանակը շնորհվել է «այն փորձարարական մեթոդների համար, որոնք առաջացնում են ատտովայրկյանային լուսային իմպուլսներ՝ նյութի մեջ էլեկտրոնների շարժումն ուսումնասիրելու համար»։ Ինչպես պարզաբանվում է մամուլի տեղեկագրում, մարդն արագ տեղի ունեցող իրադարձություններն ընկալում ...
Կարդալ ավելին »Արագածոտնում Արցախից 3017 բռնի տեղահանված կա
Արագածոտնի մարզում հոկտեմբերի 3-ի ժամը 16:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և հաշվառված անձանց թիվը 3017 է: Այդ մասին հոկտեմբերի 3-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը: «Նրանցից 478-ը հյուրանոցներում ու հյուրատներում է, 2539-ը՝ բնակարաններում և սեփական տներում: Աշտարակ խոշորացված համայնքում 2305 անձ է, նրանցից 390-ը հյուրատներում և հյուրանոցներում է, իսկ բնակարաններում, սեփական տներում՝ 1915 մարդ է: ...
Կարդալ ավելին »ՊԲ հրամանատարի տեղակալը 2020-ի հոկտեմբերին խաբեությամբ դադարեցրել է զինծառայությունը. Դատախազություն
Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալը 2020 թվականի հոկտեմբերին խաբեության եղանակով ժամանակավորապես դադարեցրել է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Պաշտպանության բանակի N զորամասի (դիվիզիայի) հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Մ.Բ.-ն 2020 թվականի հոկտեմբերի 3-ին, աջ ծնկահոդի շրջանում վնասվածք ստանալու պատճառաբանությամբ, դիմել է Հադրութի շրջանի Տող գյուղում ծավալված Մեխակավանի զինվորական հոսպիտալ: Մ.Բ.-ի աջ ծնկահոդի հատվածում ...
Կարդալ ավելին »Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 հազար 625 անձ
Լեռնային Ղարաբաղից հոկտեմբերի 3-ի ժամը 16:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100 հազար 625 անձ: Այդ մասին հոկտեմբերի 3-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Նա ընդգծեց՝ տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 հազար 195: 16:00-ի դրությամբ հաշվառվածների թիվը կազմում է 91 հազար 924: «Հաշվառման գործընթացը զուգահեռ է իրականացվում: Եթե ինչ-ինչ պատճառներով ժամանելուց բռնի տեղահանվածները չեն ...
Կարդալ ավելին »Անդրադարձ է կատարվել բնապահպանական հարկին՝ մեքենա ներմուծելիս. ՊԵԿ
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը։ Այd մասին հայտնում են ՊԵԿ-ից: Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված, հրավիրված հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները: ՊԵԿ նախագահը կարևորել է պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսությունը և խորհրդի անդամների ակտիվ մասնակցությունը՝ ներկայացվող օրենսդրական նախագծերի շուրջ քննարկումներին: Խորհրդի նիստի օրակարգում ...
Կարդալ ավելին »BBC. Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ընդհանուր թիվը մոտ օրերս կարող է հասնել 120 հազարի։ Սա մոտավորապես համապատասխանում է հայկական անկլավի ողջ բնակչությանը։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Կավիտա Բելանին, գրում է BBC-ն։ Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած և վախեցած մարդկանց հսկայական ամբոխ է հավաքվել Հայաստանի գրանցման կենտրոններում, որտեղ ընդունում են փախստականներին, ...
Կարդալ ավելին »Իտալիան 4 մլն եվրո է հատկացրել Կարմիր խաչին Հայաստանին օգնելու համար
Իտալիայի իշխանությունները 4 մլն եվրո են հատկացրել Կարմիր խաչին Արցախում ճգնաժամի բախված հայ բնակչությանն օգնելու համար։ Ինչպես տեղեկացրել են Իտալիայի ԱԳՆ-ում, աջակցությունն ուղղված է «Արցախում ստեղծված իրավիճակից հետո տասնյակ հազարավոր մարդկանց հումանիտար օգնության ցուցաբերմանը, որոնք հարկադրված են եղել հեռանալ իրենց տներից եւ տեղափոխվել Հայաստան»։ Ավելի վաղ Իտալիայում տեղեկացրել էին, որ Հայաստանի իշխանությունները դիմել են Եվրահանձնաժողովին համապատասխան օգնության համար։
Կարդալ ավելին »