Մթնոլորտային օդի որակի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի մթնոլորտային օդում 2025թ․ օգոստոսի 1-ին տասնօրյակի ընթացքում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.01-2.1 անգամ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ մանրամասնելով, որ Կենտրոն վարչական շրջանում գերազանցվել է օգոստոսի 2-ին, 3-ին, 5-ին, 7-10-ը՝ 1.01-2.1 անգամ, Արաբկիր վարչական շրջանում` օգոստոսի 4-ին, 7-10-ը՝ 1.01-1.9 անգամ, Նոր Նորք վարչական շրջանում՝ ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն` Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում
Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտում տեղի ունեցավ շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մայր բուհի ռեկտոր Օկսանա Դեսյատնյուկը, գիտական խորհրդի նախագահ Անդրեյ Կրիսովատին, ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարի պարտականությունները կատարող Մաքսիմ Լազարենկոն և ԱՈւԱՀ Երևանի կրթագիտական ինստիտուտի տնօրեն Սահակ Ղուդրատյանը հանդիսավոր արարողությամբ հանձնեցին 2025 թվականի շրջանավարտների դիպլոմները։ Շրջանավարտներին մաղթեցին բազում հաջողություններ, անսպառ եռանդ, նորանոր ձեռքբերումներ ու բարձունքներ։
Կարդալ ավելին »Ամպրոպ և անձրև․ օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-4 աստիճանով
Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 12-13-ի գիշերը և երեկոյան, 14-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Այդ մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 12-15-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 15-ին սպասվում է առանց ...
Կարդալ ավելին »Մեկ շաբաթում գրանցվել է 531 արտակարգ դեպք. Փրկարար ծառայություն
Օգոստոսի 4-ից 10-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1001 դեպք, որից 531-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Մասնավորապես՝ հրդեհի՝ 430, պայթյունի, քարաթափման, երկրաշարժի, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման` 1-ական, փլուզման, ուժեղ քամու, բնական հրդեհի՝ 2-ական, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 3-ական, կեղծ ահազանգի, ինքնասպանության փորձի՝ 10-ական, թունավորման` 11, օձի նկատման՝ 53, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ ...
Կարդալ ավելին »Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Երևանում, Տավուշի և Սյունիքի մարզերի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գազատարների վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 12-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ալավերդյան, Մաշտոցի, Ճավճավաձեի, Սունդուկյան, Կնունյանց, Ձերժինսկու, Ավետիսյան, Շինարարների, Աթաբեկյան, Ներսիսյան, Մոնթե Մելքոնյան, Աղայան, Ստեփանյան, Իսակովի, Ծատուրյան, Իսահակյան, Աճառյան, Ուսանողական փողոցների, Ներսիսյան նրբանցքի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Վանաձոր քաղաքի Քիմիագործների 1-ին ...
Կարդալ ավելին »Զինծառայողը հանկարծամահ է եղել. ՊՆ-ն հաստատեց տեղեկությունը
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։ Համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
Կարդալ ավելին »ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը վաղը կայցելի Թեհրան
Վաղը Թեհրան կայցելի Իրանի հետ երկկողմ հարաբերությունները համակարգող փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Այդ մասին հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: Հայաստանի փոխարտգործնախարարի այցի մասին երեկ՝ օգոստոսի 10-ին լրատվամիջոցներին հայտնել էր Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին,:
Կարդալ ավելին »Արմավիրում ապօրինի ջրօգտագործում է կասեցվել․ նշանակվել է 2 մլն․ դրամ տուգանք
Ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ՎԱՐԴ-ՔՆԱՐ» ՍՊԸ-ում արձանագրել են խախտումներ։ Այս մասին հայտնում են ԲԸՏՄ–ից։ Արմավիրի մարզում քարի մշակմամբ զբաղվող Ընկերությունն արտադրական նպատակով խորքային հորից իրականացրել է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ ԲԸՏՄ Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ խորքային հորի ապօրինի շահագործումը կասեցվել է։ Նշանակվել է 2.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Կարդալ ավելին »ՍԱՏՄ նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2024 թվականի նոյեմբերի 11-ից 2025 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, նույն տեսչական մարմնի պահեստապետի և մի շարք այլ աշխատակիցների օժանդակությամբ հափշտակել է իրեն վստահված՝ ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված և ...
Կարդալ ավելին »Շինարարության ծավալի շնորհիվ ոլորտի հարկային եկամուտները շեշտակի ավելացել են. նշվում է Շինարարի օրը
Հայաստանում Շինարարի օրը նշվում է յուրաքանչյուր տարի՝ օգոստոսի երկրորդ կիրակի օրը։ Մասնագիտական տոնի առթիվ Քաղաքաշինության կոմիտեն և Հայաստանի շինարների միությունը համատեղ կազմակերպել են տոնական միջոցառում, որին ներկա են գտնվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, օրենսդիր և գործադիր մարմինների պաշտոնյաներ, շինարարության ոլորտի ներկայացուցիչներ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։ Փոխվարչապետը շնորհավորել է շինարարներին և հանձնել է մասնագիտական տոնի առթիվ մի խումբ շինարարների ...
Կարդալ ավելին »