Հասարակություն

2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կհանդիսանան նաև բուհի համար ընդունելության քննություններ. նախագիծ

Կառավարությունն առաջարկում է վերանայել բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության գործող կարգը։ Կառավարության՝ ապրիլի 25-ի հերթական նիստին նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ փոփոխությունը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման նոր մեխանիզմների մշակման և դրանց ներդրման ռազմավարական նպատակներով։ Նախարարը հիշեցրեց, որ  Տավուշի մարզում 2021-22 ուսումնական տարվանից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը։ «Այս ուսումնական տարում մենք արդեն ունենք նոր չափորոշչով ...

Կարդալ ավելին »

Քրեական օրենսգրքում հստակ կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկը․ Արփինե Սարգսյան

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ շատացել են կիբեռհանցագործությունները և մեծ ծավալ են ընդգրկում այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Կառավարության՝ ապրիլի 25-ի հերթական նիստում այս մասին ասաց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ «Երբ ուզում ենք մտնել բովանդակության մեջ և հասկանալ, թե որոնք են կիբեռհանցագործությունները, նկատում ենք, որ հանրային տիրույթում կա շփոթ, որ ցանկացած հանցանք, որը կատարվում է կիբեռտիրույթում կամ տեղեկատվական տեխնոլոգիաների գործադրմամբ, ...

Կարդալ ավելին »

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

Արգենտինայի հայ համայնքը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ UBA իրավաբանական դպրոցից երթ է կազմակերպել դեպի Բուենոս Այրեսում Թուրքիայի դեսպանի նստավայր։ Միջոցառումը կազմակերպել է Բուենոս Այրեսի հայ համայնքի միջերիտասարդական կլոր սեղանը։ Այդ առիթ Հայ Հեղափոխական Դաշնակցության, Հայ Երիտասարդական Միության, ՀՄԸՄ-ի, Խրիմյան հայկական վարժարանի և Պատանեկան Միության անդամները կրել են դրոշներ և հագել շապիկներ՝ «Իրավունք. վերադարձ Արցախ» գրությամբ, այդ կերպ պահանջելով ...

Կարդալ ավելին »

Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն կբացի

Հայաստանի կառավարությունը Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է կայացրել։ Հիմնավորման մեջ նշվում է, որ 2022 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության առևտրաշրջանառության ծավալները հասցնել մեկ, այնուհետև՝ երեք միլիարդ ԱՄՆ դոլարի: Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեությունը կարող է նպաստել Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացմանը: «Հիմք ընդունելով 2007 ...

Կարդալ ավելին »

Վառնայում բացվել է բուլղարա-հայկական մշակութային և տեղեկատվական կենտրոն

Բուլղարիայի Վառնա քաղաքում բացվել է բուլղարա-հայկական մշակութային և տեղեկատվական կենտրոն, որը վարելու է միջոցառումների օրացույց՝ ներառելով հայ համայնքին առնչվող բոլոր կազմակերպությունների և միությունների գործունեությունը: Այդ մասին հայտնում է Բուլղարիայի լրատվական գործակալությունը (БТА): Կենտրոնն օրհնել է Տեր Դիրայր քահանա Հադավյանն, ով Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Բուլղարիայի և Ռումինիայի ներկայացուցիչ Տաթև արքեպիսկոպոս Ակոպյանի ներկայացուցիչն է։ Նորաբաց կենտրոնը կանցկացնի թրեյնինգներ, դասախոսություններ, շնորհանդեսներ ...

Կարդալ ավելին »

Դրոշմավորման ենթակա ապրանքը գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածով․ ՊԵԿ

Եթե կասկածում եք ապրանքի իսկության եւ ժամկետի մեջ, կարող եք օգտվել ապրանքների դրոշմավորման եւ մոնիթորինգի համակարգից: Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքները վաճառքից առաջ դրոշմավորվում են DataMatrix ծածկագրով, որն անհատական է ապրանքի յուրաքանչյուր միավորի համար։ Ծածկագիրը գրանցվում է համակարգում եւ վերջնական սպառման ժամանակ սքանավորվում վաճառքի կետի դրամարկղում՝ համակարգին տեղեկացնելով ապրանքի շրջանառությունից դուրս գալու ...

Կարդալ ավելին »

Ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների և տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է Հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության  2024թ․ մարտ ամսվա ընթացքում իրականացված հսկողական աշխատանքի արդյունքները։ Ապրանքների բացթողումից հետո, ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության իրականացված կամերալ և արտագնա  մաքսային ստուգումների արդյունքներով հայտնաբերվել են ՀՀ մաքսային օրենսդրության խախտման դեպքեր, որոնց արդյունքում պակաս հաշվարկված և չվճարված մաքսային վճարների և դրանց նկատմամբ օրենքով հաշվարկված տույժերի ընդհանուր գումարը կազմել է ...

Կարդալ ավելին »

Կեղծիքներ՝ SMS հաղորդագրությամբ․ Մարտիրոսյանը զգուշացնում է

Այս պահին զանգվածային տարածվող երկու բան կա․ երկուսն էլ նոր չեն, մեղմ ասած, զուտ մի փոքր տեքստն է փոխվել: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ քաղաքացիները ստանում են կեղծ հաղորդագրություններ ու ծանուցումներ «Հայփոստ»-ից, որը ներկայացվում է որպես «աշխատանքի թույն առաջարկ»:

Կարդալ ավելին »

Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: «Ռեքվիեմը» կհնչի ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին (կեսգիշերին) «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։ Բոլոր ժամանակների այս ազդեցիկ և ոգեշունչ հոգեհանգստյան մեսսան՝ «Ռեքվիեմը», կղեկավարի հրավիրյալ անվանի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը, մենակատարներն են Անուշ Հովհաննիսյանը (սոպրանո), Սոֆյա ...

Կարդալ ավելին »

Ոգեկոչման արարողություն` Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ

Ամստերդամում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն։ Այդ մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։  Արարողությանը ելույթներով հանդես են եկել Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը, Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ Դոն Սեդերը, Կարոլին ֆան դեր Պլասը և Ամստերդամի հայ համայնքի ներկայացուցիչներ։ Դեսպան Բիյագովն իր ելույթում վերստին ընդգծել է Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հրամայականը՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader