Հայաստանի Հանրապետությունում խաղային գործունեության կարգավորման օպերատորը կընտրվի մրցույթով`15 տարի ժամկետով, որից հետո ներդրված ենթակառուցվածքը պետք է փոխանցվի պետությանը։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց օգոստոսի 14-ի՝ կառավարության նիստի ընթացքում։ Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը, օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը, օպերատորի հետ պայմանագրի կնքման կարգը և մրցույթը չկայացած համարվելու հիմքերը սահմանելու մասին որոշման նախագծի հիմնական զեկուցող, Պետական եկամուտների ...
Կարդալ ավելին »Հասարակություն
ՊԵԿ. hայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ
Թմրանյութերի օգտագործումից ու դրանց վնասակար ազդեցությունից բնակչությանը զերծ պահելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման դեմ: Oրերս Ագարակ սահմանային անցման կետում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները, մաքսային զննման են ենթարկել ԻԻՀ-ից ժամանած բեռնատար ավտոմեքենան: Արդյունքում հայտնաբերվել է ...
Կարդալ ավելին »Երթևեկության փոփոխություն՝ Երևանի Պարոնյան-Ձորափի փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով օգոստոսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Հաղորդագրության համաձայն՝ մասնավորապես՝ Ձորափի փողոցից աջ շրջադարձ կատարող մեքենաների համար կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա, որը կաշխատի ռեժիմով:
Կարդալ ավելին »Կոտայքի Ջրվեժ և Աբովյան համայնքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
Օգոստոսի 14-ին՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր, Զովք և Աբովյան համայնքի Գեղաշեն բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից կոչ են անում քաղաքացիներին լինել իրազեկ և չանհանգստանալ էլեկտրական շչակների փորձարկման ժամանակ։
Կարդալ ավելին »Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է․ եղանակը չի փոխվի
Oգոստոսի 14-18-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Օգոստոսի 14-17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 14-16-ին երեկոյան ...
Կարդալ ավելին »Սեպտեմբերի 1–ից մի շարք առարկաներ հին դասագրքերով կդասավանդվեն
Սեպտեմբերի 1–ից ավագ դասարաններում մի շարք առարկաներ հին դասագրքերով կդասավանդվեն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ «Բոլոր այն դասարաններում, որտեղ չափորոշիչը ներդրվելու է և այն դասարաններում, որտեղ արդեն իսկ ներդրվել է, սակայն դասագրքեր չէին հրապարակվել, հիմնականում բոլոր մրցույթները կայացել են, դասագրքերը տպագրվել են։ Մի մասն արդեն առաքվել և բաշխման փուլում է, ...
Կարդալ ավելին »Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և քաղաքացիներին
Օգոստոսի 13-ին, ժամը 16։27-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում` ափից մոտ 200 մետր հեռավորության վրա մոտորանավակ է խափանվել․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։ Ջրափրկարարներն ափ են դուրս բերել մոտորանավակը և երկու քաղաքացու։
Կարդալ ավելին »«Ժոնգթոնգ» ավտոբուսների արանքում մնացած վարորդի վիրահատության առաջին փուլը բարեհաջող ավարտվել է. Ասատրյան
Օգոստոսի 11-ին երկու «Ժոնգթոնգ» ավտոբուսների արանքում մնացած թիվ 7 երթուղին սպասարկող վարորդի վիրահատության առաջին փուլը քիչ առաջ բարեհաջող ավարտվել է։ Այս մասին հայտնել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ–ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։
Կարդալ ավելին »Կանաչուտի բնակչի բակում կանեփի 151 թուփ է հայտնաբերվել. Արտաշատի ոստիկանների բացահայտումը
Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Կանաչուտ գյուղի բնակիչ 69-ամյա տղամարդը բակում կանեփ է աճեցնում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում տղամարդու տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 151 թուփ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Հանգամանքները պարզվում են:
Կարդալ ավելին »500-ից ավելի ուսուցիչ նոր կարգով տարակարգ է ստացել. Սվաջյան
Տարակարգ ստանալու համար մեծ թվով դիմումներ ենք ստանում, և ուզում եմ ուրախությամբ ընդգծել, որ ունենք 500-ից ավելի ուսուցիչներ, որոնք նոր կարգով տարակարգ են ստացել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավելի շատ դիմում են 3-րդ և 4-րդ տարակարգերի համար, թեև այստեղ ավելի բարդ է ստանալ տարակարգը, քան ...
Կարդալ ավելին »