Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակել է հայտարարություն՝ վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ: Oգոստոսի 25-ից Արդարադատության նախարարության կողմից կգործարկվի վարչական դատավարության նոր էլեկտրոնային համակարգը, որը քաղաքացիներին, փաստաբաններին և պետական բոլոր մարմիններին հնարավորություն է ընձեռելու վարչական գործերով ամբողջությամբ թվային եղանակով ներկայացնել հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, ինչպես նաև կատարել բոլոր դատավարական գործողությունները՝ արագ և առանց ձգձգումների: Օգոստոսի 25-ից համակարգի օգտագործումը պարտադիր ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 320 մլն դրամը
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է տնտեսական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու հանգամանքը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: «Երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ...
Կարդալ ավելին »ՆԳՆ շրջիկ գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն Երևանում
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով՝ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիության դիմումներ կընդունեն նաև Երևանում։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Օգոստոսի 18-ին և 19-ին՝ ժամը 10։00-16։00-ն, Քանաքեռ-Զեյթուն (հասցե՝ Ահարոնյան փող., 3 շենք), Արաբկիր (հասցե՝ Մամիկոնյանց փող., 1 շենք), Դավթաշեն (հասցե՝ 4-րդ թաղամաս, Տիգրան Պետրոսյան փող., 31/2 շենք) շրջանների ՄՔԾ ստորաբաժանումների հարևանությամբ տեղակայված ՆԳՆ սպասարկման գրասենյակները ԼՂ-ից ...
Կարդալ ավելին »Ուսանողները կմիանան Ֆինանսների նախարարության աշխատանքներին
ՀՀ ֆինանսների նախարարությունը «Ապագա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում հյուրընկալել է մի շարք երիտասարդ ուսանողների, ովքեր շուտով կմիանան նախարարության աշխատանքներին որպես փորձնակներ։ Այդ մասին հայտնում են նախարարությունից: Երիտասարդները շրջայց են կատարել նախարարությունում, ծանոթացել տարբեր ստորաբաժանումների գործառույթներին, ինչպես նաև հնարավորություն ունեցել ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ «ՀՀ ֆինանսների նախարարությունը մշտապես կարևորում է երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը պետական կառավարման համակարգում և նրանց գիտելիքներն ու ...
Կարդալ ավելին »Վերապատրաստումներ՝ «Իմ քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրով
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում առարկայական վերապատրաստումները շարունակվում են՝ ընդգրկելով նոր համայնքներ և թեմատիկ ուղղություններ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել «Իմ քայլը» հիմնադրամը։ Օգոստոսի 12-ից 15-ը Գորիսի Ակսել Բակունցի անվան հ.1 ավագ դպրոցում վերապատրաստվում են Գորիս և Սիսիան խոշորացված համայնքների 6 դպրոցների (Վերիշենի մ/դ, Ակների մ/դ, Հարթաշենի մ/դ, Կոռնիձորի մ/դ, Խնձորեսկի մ/դ,Գորայքի մ/դ) կենսաբանության, հասարակագիտության և ինֆորմատիկայի ...
Կարդալ ավելին »Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին էապես չի փոխվի
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 15-17-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի ...
Կարդալ ավելին »Շիրակի Աշոցք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Կարդալ ավելին »Թմրшմիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդիկ կալանավորվել են
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օգոստոսի 6-ին իրացրել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական օպերատիվ տեղեկությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։ Մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում իրավապահները ձերբակալել են Երևանի բնակիչ 39-ամյա և Աշտարակի բնակիչ 41-ամյա երկու տղամարդու և վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքեայով հանդերձ տեղափոխել Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին: Աշտարակցու խուզարկությամբ հայտնաբերվել է ընդանուր մոտ 11 ...
Կարդալ ավելին »Կառավարությունը 40 մլն դրամ կտա ԱԳՆ–ին արարողակարգային միջոցառումների համար
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 14-ի որոշմամբ 40 մլն դրամ կհատկացնի Արտաքին գործերի նախարարությանը՝ արարողակարգային միջոցառումների և Պետական արարողակարգի ծառայությանը վերապահված այլ գործառույթների համապարփակ իրականացման համար։ Գումարը նախարարությանը կտրամադրվի 2025 թ. 2–րդ կիսամյակի համար։
Կարդալ ավելին »Երեք ֆուտբոլիստ ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 14-ի նիստում որոշեց պարտադիր զինծառայությունից ազատել ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի անդամ հանդիսացող՝ Ալբերտ Գագիկի Խաչումյանին, Կարեն Արթուրի Մելքոնյանին և Արսեն Միքայելի Սադոյանին։ Ալբերտ Գագիկի Խաչումյանին նախորդ տարկետումը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության մինչև 26 տարին լրանալը՝ 23.06.2025 թ։ Կարեն Արթուրի Մելքոնյանին նախորդ տարկետումը տրամադրվել է մինչև 26 տարին լրանալը՝ 25.03.2025 թ.։ Արսեն Միքայելի նախորդ տարկետումը տրամադրվել ...
Կարդալ ավելին »