Հասարակություն

Շիրակում 37-ամյա գյումրեցու խորդանոցում մոտ 1,5 կգ մարիխուանա են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրի քաղաքի 37-ամյա բնակիչը օգտագործում և տանը կից խորդանոցում պահում է թմրամիջոց: 37-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 37-ամյա տղամարդու՝ Աբովյան փողոցում գտնվող տանը կից խորդանոցում հայտնաբերվել է 1 կգ 461 գրամ մարիխուանա։

Կարդալ ավելին »

Երևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Արմինե Հովհաննիսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Բաբաջանյան 112/5) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել առկա սննդամթերքից՝ տեղում պատրաստվող մայոնեզից և շաուրմայի պատրաստման համար նախատեսված խոզի կտրատված մսից: ՍԱՏՄ-ից հայտնում են, որ լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Մայոնեզ»-ի նմուշը «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության ...

Կարդալ ավելին »

Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեները այլ անձանց հետ հափշտակել է 20 մլն 710 հզր դրամ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախկին գլխավոր ինժեներն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Մասնավորապես՝ Երևանի մետրոպոլիտենի և այլ անձանց միջև 2021 թվականի ապրիլի 30-ին ...

Կարդալ ավելին »

Երևանում կվերակառուցվի ևս մեկ այգի

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին հարակից ուսանողական զբոսայգին նոր կյանք կստանա:  Համալսարանի 95-ամյակին ընդառաջ՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից արդիականացվում է զբոսայգու ոռոգման համակարգը, որի բացակայության պատճառով հանգստի գոտին ոչնչացման եզրին էր: «Զբոսայգու ոռոգման խնդիրը լուծելուց հետո տարածքում կտնկվեն ավելի քան 50 ծառատեսակներ և հարյուրավոր թփեր»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: 

Կարդալ ավելին »

Աշնան արև․ սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերևութաբանները կանխատեսում են հարավ-արևմտյան քամու պոռթկումների ուժգնացում տեղ-տեղ մինչև 15-18 մ/վրկ։ Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում հոկտեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը մայրաքաղաքում կլինի +12-ից +14 աստիճան, իսկ վաղը ցերեկը՝ +28-ից +30 աստիճան։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ +4-ից +9, ցերեկը՝ +22-ից +27, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3-ից +8, ցերեկը՝ +21-ից ...

Կարդալ ավելին »

Ծաղկաձորում 17 ժամ ջուր չի լինի

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 8-ին ժամը 07.00-24.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Ծաղկաձոր քաղաքի ջրամատակարարումը: Այդ մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից: 

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը հոկտեմբերին կշարունակի եկամուտների հայտարարագրման իրազեկումը

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման հանրային իրազեկման կարևորությունը և քաղաքացիների հետաքրքրվածության լայն շրջանակը, կշարունակի հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները նաև հոկտեմբերին։  Իրազեկման հանդիպումները կանցկացվեն Երևանում, որոնց ընթացքում ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության աշխատակիցները ֆիզիկական անձանց կրկին կծանոթացնեն եկամուտների տարեկան հայտարարագրի ներկայացման գործողություններին և լրացման քայլերի հաջորդականությանը։ Միաժամանակ, հանդիպումների ընթացքում, քաղաքացիներն ունեն իրազեկմանը զուգահեռ հայտարարագիրը տեղում լրացնելու ...

Կարդալ ավելին »

ՀԷՑ-ում իրականացրած ստուգումների արդյունքներով նախաձեռնվել են քրվարույթներ

ՀԷՑ ՓԲԸ-ի կողմից ենթակա մասնաճյուղերում իրականացված ստուգումների արդյունքներով նախաձեռնվել են քրեական վարույթներ: Այդ մասին տեղեկացնում են ՀԷՑ-ից: «Ս.թ. հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի համապատասխան մասնագիտացված ստորաբաժանման կողմից իրականացված ստուգումների արդյունքում Ընկերության մի շարք մասնաճյուղերում հայտնաբերվել են առերևույթ հանրորեն վտանգավոր արարքների հատկանիշներ պարունակող մի շարք դեպքեր, որոնց վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն, մասնավորապես՝ ՀԷՑ ՓԲ ընկերության «Գեղամա» ...

Կարդալ ավելին »

Մարզերում կարճատև անձրևներ են, Երևանում՝ արևանձրև

Հայաստանի որոշ շրջաններում ցերեկը սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-6 մ/վրկ։ Հայպետհիդրոմետից հայտնել են, որ առաջիկա օրերին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մոտակա գիշերը մայրաքաղաքում կլինի +10…+12, վաղը ցերեկը՝ +24…+26։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +17+21, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +16+20, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +20+23, Սևանի ավազանում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +16+19, ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը հոկտեմբերի 7-ին հրավիրում է խաղային համակարգերի միջազգային մատակարարների հետ հանդիպման

Պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի հոկտեմբերի 7-ին կազմակերպում է խաղային գործունեության վերահսկողության համակարգերի միջազգային մատակարարների համար նախատեսված շուկայի հետազոտության առցանց հանդիպում։  Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման նպատակն է ներկայացնել առաջիկայում նախատեսվող միջազգային մրցույթի պայմանները՝ ուղղված Ազգային խաղային վերահսկողության համակարգի օպերատորի ընտրությանը, ինչպես նաև խթանել ոլորտի առաջատար միջազգային ընկերությունների ներգրավվածությունը գործընթացում։ Քննարկման ընթացքում կտրամադրվի մրցույթի կազմակերպման մեխանիզմների և մասնակցության ...

Կարդալ ավելին »
ajax-loader