Լուրեր

Եվրոպական ինդեքսներ. 26/08/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.37%-ով և կազմել 24273.12 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.59%-ով և կազմել 7843.04 կետ, բրիտանական FTSE ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 9321.40 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.25%-ով և կազմել 1127.29 կետ:

Կարդալ ավելին »

Ներգաղթյալների համար ռուսաց լեզվի քննությունը կփոխադրվի համակարգչային ձևաչափի

2026 թվականի հունվարի 1-ից սկսած՝ օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության և Ռուսաստանի օրենսդրության հիմունքների քննությունը կանցկացվի միայն համակարգչային եղանակով: Ըստ РИА Новости-ի՝ որոշման հայտնել է Рособрнадзор-ը: Գերատեսչությունում պարզաբանել են, որ այդ նպատակով ստեղծվել է «ЭкзаМ» ծրագրային փաթեթը, որն ավտոմատացնում է ընթացակարգի բոլոր փուլերը՝ գրանցումից և տեսանկարահանումից մինչև առաջադրանքների կատարում, արդյունքների հաշվարկ և վկայականների տրամադրում: Փաստաթուղթը ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն նրանց հարազատ է յուրովի․ «Ուսանողական ամառ-2025»

«Ուսանողական ամառ-2025»-ի շրջանակում քաջարանցի ուսանողները այցելել են ԶՊՄԿ: Ոմանց համար` ծնողների աշխատավայր, ոմանց համար՝ ապագա աշխատավայր․ ԶՊՄԿ-ն այցելուների այս խմբին հարազատ է յուրովի: Ուսանողներին ներկայացվել են ոլորտի նորարարությունները, քննարկվեցին բնապահպանական հարցեր:

Կարդալ ավելին »

ՇՄ նախարարությունը COP-17-ի համար գործակցության է հրավիրում փորձառու կազմակերպությունների

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարում է համագործակցության հրավեր՝ 2026 թվականին Հայաստանում կայանալիք «Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP-17)» կազմակերպչական աշխատանքների իրականացման համար։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն այդ մասին հայտարարություն է տարածել։ Նշվում է, որ հրավերը վերաբերում է փորձառու կազմակերպություններին, որոնք ունեն առնվազն 2 տարվա գործունեություն, ինչպես նաև ազգային կամ միջազգային մասշտաբով զանգվածային միջոցառումների կազմակերպման փորձ (2000+ մասնակից): Հայտերը պետք է ներկայացվեն ...

Կարդալ ավելին »

Մոխրամանի մեջ հայտնաբերվել է վճարման կտրոնով փաթեթավորված մեթամֆետամին տեսակի սինթետիկ թմրամիջոց

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Գյումրու Տերյան փողոցում ձերբակալել և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ վարչություն են տեղափոխել 39-ամյա վարորդին և 34-ամյա ուղևորին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ «Մերսեդեսի» սրահում՝ մոխրամանի մեջ հայտնաբերվել է վճարման կտրոնով փաթեթավորված մեթամֆետամին տեսակի սինթետիկ թմրամիջոց։ Վարորդն ու ուղևորը ձերբակալվել են և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում ...

Կարդալ ավելին »

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային 12-րդ փառատոնը` Կոտայքում և Երևանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ պաշտոնապես մեկնարկել է Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 12-րդ փառատոնը։ Այս տարի միջոցառումները կիրականացվեն Կոտայքի մարզում և Երևանում։ Փառատոնի մեկնարկին ընդառաջ, Լոռու մարզում կազմակերպվեց ներառական մշակութային ճամբար, որը միտված է խոցելի խմբերի երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտմանը և մշակութային ինտեգրմանը։ Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը ...

Կարդալ ավելին »

Սպասվում է շոգ, չոր եղանակ

Oգոստոսի 26-30-ին ողջ հանրապետությունում, այդ թվում մայրաքաղաք Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այդ մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Երևանում օգոստոսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 26-29-ի երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 26-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում ...

Կարդալ ավելին »

Լոռու և Արագածոտնի մի շարք բնակավայրերում և Ֆանտանում գազամատակարարման պլանային անջատումներ են

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 26-ին` ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի` Սպիտակ քաղաքի, Լեռնանցք, Ջրաշեն, Լեռնավան, Սարամեջ բնակավայրերի գազասպառողների, Արագածոտնի մարզի` Ապարան քաղաքի, Կայք, Լուսագյուղ, Սարալանջ, Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Վարդենիս, Չքնաղ, Ծիլքար, Նիգավան, Կանիաշիր (Սանգյառ), Երնջատափ, Ափնա, Արայի, Վարդենուտ, Ռյա Թազա, Լեռնապար, Գեղարոտ, Շենավան, Հարթավան, Արագած, Քուչակ, Ծաղկաշեն, Նորաշեն, Ալագյազ, Սադունց, Սիփան, ...

Կարդալ ավելին »

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 26-ին՝ ժամը` 06։00-10։00-ը ընկած ժամանակահատվածում, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը կդադարեցվի: Այդ մասին տեղեկացնում են «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունից:

Կարդալ ավելին »

Իրանը հույս ունի` շուտով ռուսական գազի մատակարարումներ կսկսվեն Ադրբեջանի միջոցով

Իրանը հույս ունի, որ մոտ ապագայում կկարողանա ռուսական գազի մատակարարումներ սկսել Ադրբեջանի միջոցով, «Գազպրոմի» հետ կապված գրեթե բոլոր հարցերն արդեն լուծված են։ Այս մասին TASS-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին։ «Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։ Մենք այժմ բանակցություններ ենք վարում «Գազպրոմի» հետ և գրեթե բոլոր հարցերն արդեն լուծված են։ Բայց մենք պետք ...

Կարդալ ավելին »
ajax-loader