«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 27-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում անձրև է տեղում։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Կարդալ ավելին »Լուրեր
ՔՊ-ն հաղթել է Անի և Սիսիան համայնքների ՏԻՄ ընտրություններում
Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացած ՏԻմ ընտրություններում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Անի համայնքում ընտրելու իրավունք ունեցող 15 հազար 934 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 9869 մարդ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 5180 քվե, 3134 քվե ստացել է «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը, «Հայկական երազանք» կուսակցությունը ստացել է 795, իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 744 ձայն։ Սիսիան համայնքում ...
Կարդալ ավելին »Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակի հորանից
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 26-ին, ժամը 19:40-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Նուբարաշենի 15-րդ փողոցի 3/1 հասցեում քաղաքացին ընկել է վերելակի հորանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Ըստ աղբյուրի՝ փրկարարները վերելակի հորանից դուրս են բերել քաղաքացի Ա. ...
Կարդալ ավելին »Սպիտակից 4 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը մարտի 26-ին, տեղական ժամանակով ժամը 18:54-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:54-ին) գրանցել է հյուսիսային լայնության 40.85⁰ և արևելյան երկայնության 44.32⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Ըստ աղբյուրի՝ ...
Կարդալ ավելին »Ֆուտբոլ․ Սյունիք֊07֊ը զիջել է Ուրարտու֊1֊08֊ին
Սյունիք֊07֊ը կիրակի կայացած ֆուտբոլային խաղում զիջել է Ուրարտու֊1֊08֊ին։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է FC Syunik-ը։ «Սյունիք֊07֊ը Հայաստանի Մ16 առաջնության A խմբի 11֊րդ տուրի շրջանակում հյուրընկալել էր Ուրարտու֊1֊08֊ին եւ զիջել 1։4 հաշվով։ Մեր թիմի գոլը խփել է Մհեր Կոստանդյանը»,- նշված է գրառման մեջ։
Կարդալ ավելին »Լիդիանը, ոլորտի լավագույն մասնագետներն ու նրանց անցած ճանապարհը
«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը mediamax-ում ընկերության մասին հրապարակել է հոդված, որը ներկայացնում ենք ստորև․ «2017թ. հյուրընկալվել էի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ընդերքաբանության եւ մետալուրգիայի ֆակուլտետում: Բացի ուսանողներին եւ դասախոսական կազմին Ամուլսարի ծրագիրը ներկայացնելուց, նաեւ փորձում էի ոգեւորել երիտասարդներին` պատմելով մասնագիտական զարգացման այն բազմաթիվ հնարավորությունների մասին, որոնք կարող է տալ երիտասարդ մասնագետներին Ամուլսարի նման հանքարդյունաբերական ծրագիրը: Այսօր էլ ...
Կարդալ ավելին »Ապօրինի անտառահատումների հետևանքով պետությանը պատճառվել է 5 մլն դրամի վնաս
Ապօրինի անտառահատումների հետևանքով պետությանը պատճառվել է 5 մլն դրամի վնաս: Այդ մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից: «Բ.Պ.-ն, 2020 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2021 թվականի հուլիսի 22-ը հանդիսանալով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության 5-րդ պահաբաժնի անտառապահ, պատշաճ չի կատարել իր պարտականությունները, որի արդյունքում, նշված ժամանակահատվածում ապօրինի հատվել են տարբեր տեսակի 52 ծառեր և 7 ճյուղեր՝ պետությանը պատճառելով 5 ...
Կարդալ ավելին »Պաշտպանության նախարարը մասնակցել է անձնակազմին մարտական դիրքեր ճանապարհելու արարողությանը
ՀՀ պաշտպանության նախարարը մարտի 24-ին այցելել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ստորաբաժանումներից մեկի մշտական տեղակայման վայր: Ինչպես տեղեկանում ենք պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել մարտական հերթափոխի համար շարված անձնակազմին մարտական դիրքեր ճանապարհելու արարողությանը: Նախարար Պապիկյանն իր ելույթում անվտանգ ծառայություն է մաղթել հերթափոխի մեկնող զինծառայողներին, վստահեցնելով, որ գերատեսչությունը ջանք չի խնայելու զինվորական ծառայության, մարտական հերթապահության կրման, զինծառայողների ...
Կարդալ ավելին »Հատված ոչ կենսունակ ծառերի փոխարեն կտնկեն սակուրաներ
Ալեքսանդր Թամանյանի արձանի հարակից տարածքում (Կասկադ) հատված ոչ կենսունակ ծառերի փոխարեն կտնկվի 46 սակուրա։ Այդ մասին ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։ «Քաղաքապետարանում տեղի էր ունեցել գիտաժողով, մասնակցում էին ոլորտի ամենաճանաչված գիտնականները, որոնք և հորդորեցին փոխարինել օր առաջ կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող ծառատեսակները։ Առանց այն էլ Երևանի կանաչ ֆոնդը բավականին պակաս է մեկ ...
Կարդալ ավելին »Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերը վերածվել են բախումների
Հարյուր հազարավոր ֆրանսիացիներ հինգշաբթի օրը դուրս են եկել Փարիզի և ֆրանսիական այլ քաղաքների փողոցներ՝ իրենց բողոքն արտահայտելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Ցույցերն ուղեկցվել են անկարգություններով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Ըստ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինի՝ վիրավորվել է 149 ոստիկան և ժանդարմ, 172 մարդ ձերբակալվել է: Վիրավորվել են նաև տասնյակ ցուցարարներ, այդ թվում՝ Նորմանդիայում մի կին զրկվել է բութ ...
Կարդալ ավելին »