Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ընդլայնել ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում առկա ուսուցմամբ սովորող և վարձու աշխատող հանդիսացող ուսանողների ուսման վարձը՝ նրանց կողմից վճարված եկամտային հարկի գումարներից փոխհատուցվող մասնագիտությունների ցանկը: Կարգավորման նպատակն է խթանել սովորողների ուսուցումը մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և կլինիկական օրդինատուրայում՝ հաշվի առնելով աշխատաշուկայում առկա մասնագետների պահանջարկը, պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտներն ...
Կարդալ ավելին »Լուրեր
Ակնկալում եմ՝ Հայաստանի հավաքականը 3 ոսկե մեդալ կնվաճի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ակնկալում է, որ Հայաստանը երեք ոսկե մեդալ կնվաճի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Նախարարի տեղակալը վստահեցրեց, որ հավաքականների մարզիչներն առաջնության մեկնարկին ընդառաջ արդեն վերջին հետևություններն արել են: «Ծանրամարտի պարագայում մենք չենք մասնակցելու միայն մասնակցության համար: Մենք մասնակցելու ենք «հնարավորինս շատ մեդալներ և մի քանի տիտղոս նշանաբանով»: Երկու հավաքականներն էլ ...
Կարդալ ավելին »Ադրբեջանցի մարզիկները Երևանում են՝ մասնակցելու ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով արդեն Երևանում է Ադրբեջանի պատվիրակությունը, որի կազմում 12 անձ է ներգրավված։ Այսօր՝ ապրիլի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այդ մասին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի երևանյան առաջնության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա ընդգծեց, որ առաջնությունը հյուրընկալող երկիրը պարտավոր է ընդունել այն մարզիկներին, որոնք առաջնությանը մասնակցելու ցանկություն են հայտնում։ «Ադրբեջանի հավաքականի հետ ...
Կարդալ ավելին »Այսուհետ կատեստավորվեն նաեւ Փրկարար ծառայության տնօրենն ու տեղակալները․ՆԳ փոխնախարար
Վարժական հավաքների ու զորահավաքային զինծառայության զորականչված զինծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքներն ու կարգապահական տույժերն ու տեսակները կհստակեցվեն: Այս մասին ասել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 13-ի արտահերթ նիստում: Երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացվել ««ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին», ««Զիվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ ու ...
Կարդալ ավելին »Նոր գիտելիքներով, տեղեկատվություն և հաճելի տպավորություններ, հանդիպում ԿԲ-ում
Այսօր՝ ապրիլի 13-ին, Արևմտյան Ուկրաինայի ազգային համալսարանի Երևանի կրթագիտական ինստիտուտի «Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն» մասնագիտության հեռակա կրթաձևի ուսանողները Ֆինանսներ, հաշվառում և աուդիտ ամբիոնի վարիչ Արփենիկ Մուրադյանի նախաձեռնությամբ մասնակցեցին ՀՀ Կենտրոնական գանձապետարանի և Ֆոնդային բորսայի կողմից կազմակերպված թրեյնինգի: Ուսանողները ծանոթացան Հայաստանի բորսային համակարգին, արժեթղթերի շուկաներին, քննարկեցին հիմնական հարցերը, դիտեցին տեսաֆիլմ: Օրը հագեցած էր նոր գիտելիքներով, տեղեկատվությամբ և հաճելի տպավորություններով:
Կարդալ ավելին »Ձեռքին ԶՊՄԿ-ում սպանվածի հեռախոսն էր. ինչպես են հայ երիտասարդները բռնել ադրբեջանցուն (տեսանյութ)
Հայաստանի սահմանը 3 օր առաջ հատած ադրբեջանցուն հայտնաբերել են Սյունիքի մարզի Աճանան գյուղի 3 երիտասարդները: News.am-ը կապ է հաստատել երիտասարդներից Գոռ Օհանջանյանի հետ, որը մանրամասներ է պատմել դեպքից: «Ես ու ընկերս գյուղից դուրս էինք եկել, գնում էինք քաղաք՝ Կապան, ճանապարհին տեսանք դրան՝ թուրքական զինվորական ֆորմայով, կանգնեցինք, հարցեր տվեցինք, հասկացանք, որ թուրք է: Հետո մյուս ընկերս եկավ՝ Աշոտը, կանգնեցինք բոլորս: Բռնեցինք, ...
Կարդալ ավելին »Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Ապրիլի 13-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նշելով, որ օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ին, 14-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 15-ին, 16-ին՝ նույնքան կբարձրանա։ Երևանում ապրիլի 13-ին կեսօրից հետո, ապրիլի 14-ին սպասվում է, 17-ին, 18-ին երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ ...
Կարդալ ավելին »ԶՊՄԿ պահակակետում 56-ամյա տղամարդու սպանության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության պահակակետում 56-ամյա տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, 2023 թ. ապրիլի 12-ին ժամը 18:10-ին «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից և ոստիկանության Կապանի բաժնից ահազանգ և հաղորդում է ստացվել այն մասին, որ Կապան համայնքի հիշյալ պահակակետում մահացած տղամարդու ...
Կարդալ ավելին »Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված 6 զինծառայողների առողջական վիճակում դրական տեղաշարժ կա․ նախարար
Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակում կա դրական տեղաշարժ։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Ունենք դրական տեղաշարժ, երեկվա ընթացքում կայունացում ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ, ինչը, իհարկե, շատ լավ է, և հուսով ենք, որ դրական ընթացքով պիտի լինի ապաքինումը։ Մնացածի առումով ևս կա դրական տեղաշարժ, այնպես որ, ...
Կարդալ ավելին »ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը
Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը, որն ապրիլի 10-ին Հայաստանի տարածք էր անցել ծառայակցի հետ։ Այդ մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը»,- ասված էՊՆ հաղորդագրության մեջ: 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողների կորելու մասին։ Նույն օրը պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Հայաստանի ...
Կարդալ ավելին »