Լուրեր

Երևանի «Միկա» մարզահամալիրում բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, բռնցքամարտի Եվրոպական կոնֆեդերացիայի նախագահ Յոհանիս Ֆիլիպատոսը, ֆեդերացիայի այլ ներկայացուցիչներ, հյուրեր: Երևանում մեկնարկած առաջնությանը եվրոպական 30 երկրի շուրջ 300 ներկայացուցիչներ են մասնակցում: Նախքան պաշտոնական արարողության մեկնարկը՝ մասնակից երկրների մարզիկները դրոշներով շքերթ են անցկացրել: Հայաստանի դրոշակակիրը 86 կգ քաշային ...

Կարդալ ավելին »

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի գործող հրամանատար Անդրեյ Վոլկովը պաշտոնանկ է արվել

Լրատվամիջոցներում երեկվանից լուրեր են շրջանառվում այն մասին, որ պաշտոնանկ է արվել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի գործող հրամանատար Անդրեյ Վոլկովը։ Նշվում է, որ Վոլկովն արդեն վերադարձել է Ռուսաստան, հայտնի է նրան փոխարինողի անունը, որը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խորհրդական Ալեքսանդր Լենցովն է: Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արցախի արտաքին գործերի նախարարը չի հերքել այս տեղեկատվությունը և նշել, որ դեռ տեղյակ ...

Կարդալ ավելին »

Փաշինյանը և Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքին և Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր

Փաշինյանը և Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Քննարկվել են Լաչինի միջանցքին և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին վերաբերող հարցեր։

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը շարունակում է մաքսային ծառայողներ պատրաստելու դասընթացների շարքը

Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան աշխատելու հնարավորություն Մաքսային ծառայությունում։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2023 թվականի ապրիլի 5-ից մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և աշխատելու հնարավորություն՝ Մաքսային ծառայության տարբեր պաշտոններում: Դասընթացի ընդունելությանը կարող են մասնակցել հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, ...

Կարդալ ավելին »

Կապանի «Սյունիք» օդանավակայանում վայրէջք է կատարել 19 ուղևորի համար նախատեսված մարդատար օդանավը

Այսօր՝ ապրիլի 26-ին, Կապանի «Սյունիք» օդանավակայանում Երևանի ժամանակով 10:58 բարեհաջող վայրէջք է կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար: Այս մասին հաղորդում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում: Թռիչքը կրում էր փորձնական բնույթ: Օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 10:10: «Կապանի օդանավակայանը վերանորոգվել է միջազգային չափանիշների համաձայն և Քաղաքացիական ...

Կարդալ ավելին »

Էրդողանի ինքնազգացողությունը ուղիղ եթերում վատացել է

.Ապրիլի 25-ին «Kanal 7» և «Ülke TV» հեռուստաալիքներին ուղիղ եթերով հարցազրույց տալու ժամանակ հանկարծ վատացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնազգացողությունը: Երբ ուղիղ եթերում լրագրողը շարադրել է իր հարցը և սպասել Էրդողանի պատասխանին, տիրել է լռություն, ապա այն խախտվել է ինքնազգացության վատթարացման մասին հուշող մի քանի ձայնարկությամբ, որից հետո էլ դադարեցվել է ուղիղ հեռարձակումը: Շուրջ 25 րոպե դադարից հետո ...

Կարդալ ավելին »

Հանրապետությունում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Ապրիլի  26-28-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-28-ն աստիճանաբար կբարձրանա ...

Կարդալ ավելին »

Մայիսի 1-ից շահագործման կհանձնվի 4 երթուղի

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ներկայացվել են Հայաստան ներկրված ավտոբուսների՝ երթուղի դուրս գալու մասին նոր մանրամասներ: Ըստ այդմ՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ շահագործման է հանձնվել 2 երթուղի՝ համար 40-ը և 67-ը: Վերջիններս երթուղի են դուրս եկել փոքր դասի ավտոբուսներով: Մայիսի 1-ից նախատեսվում է շահագործման հանձնել ևս 4 երթուղի: 3-րդ համարի երթուղին կփոխարինվի «MAN» ավտոբուսներով. այն կուղևորվի Նորքի 9-րդ զանգվածից մինչև ...

Կարդալ ավելին »

C-pos. նոր խոսք վճարումների ընդունման ոլորտում

Կոնվերս Բանկն, արձագանքելով բանկային համակարգում ժամանակակից միտումներին, կորպորատիվ հաճախորդների համար ներդրել է անկանխիկ վճարումների ընդունման նոր թվային գործիք՝ C-pos, որի օգտագործմամբ զգալիորեն կհեշտանա վճարումների ստացման գործընթացը, կկրճատվեն ծախսերը: C-pos-ը նոր խոսք է ծառայությունների և սպասարկման ոլորտում C-pos-ը նորարարարկան լուծում է. հավելված, որի շնորհիվ հնարավոր է սմարթֆոնն օգտագործել որպես POS տերմինալ և ցանկացած պահի ու վայրում ընդունել անկանխիկ վճարումներ սպասարկման և ...

Կարդալ ավելին »

ԲԴԽ որոշմամբ 9 նոր դատավոր կնշանակվի

Դատավորների թեկնածուների ցուցակի քրեական, վարչական և քաղաքացիական մասնագիտացման բաժինները հատուկ կարգով համալրելու նպատակով անցկացված որակավորման ստուգման հարցազրույցի փուլն ավարտվեց: Ըստ քվեարկության արդյունքների՝ Քաղաքացիական մասնագիտացման բաժնից անցողիկ շեմը հաղթահարել են՝ Աննա Շիլաջյանը՝ 10 կողմ, 0 դեմ, Նարինե Թորոսյանը՝ 10 կողմ, 0 դեմ ձայներով: Վարչական մասնագիտացման բաժնից՝ Լուսինե Բոյաջյանը՝ 10 կողմ, 0 դեմ, Նարեկ Գասպարյանը՝ 10 կողմ, 0 դեմ, Հերմինե Մուրադյանը՝ 10 ...

Կարդալ ավելին »
ajax-loader