Էրդողանի ինքնազգացողությունը ուղիղ եթերում վատացել է

.Ապրիլի 25-ին «Kanal 7» և «Ülke TV» հեռուստաալիքներին ուղիղ եթերով հարցազրույց տալու ժամանակ հանկարծ վատացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինքնազգացողությունը:

Երբ ուղիղ եթերում լրագրողը շարադրել է իր հարցը և սպասել Էրդողանի պատասխանին, տիրել է լռություն, ապա այն խախտվել է ինքնազգացության վատթարացման մասին հուշող մի քանի ձայնարկությամբ, որից հետո էլ դադարեցվել է ուղիղ հեռարձակումը:

Շուրջ 25 րոպե դադարից հետո եթերը կրկին վերականգնվել է, բայց Էրդողանի գունատ տեսքից և դողդոջուն ձայնից ակնհայտ է, որ նա վատառողջ է։

Թուրքիայի նախագահը նախ անդրադարձել է միջադեպին, ապա շարունակել պատասխանել հարցրերին:

«Երեկ և այսօր ինտենսիվ ընտրարշավներ են եղել: Պարզապես լուրջ մրսացրել էի ստամոքսս: Անգամ կարծեցի, եթե չեղարկենք ծրագիրը սխալ կհասկանաք: Այսպիսի խիտ օրակարգում երբեմն նման իրավիճակների բախվում ենք: Ձեզնից և հեռուստադիտողներից ներողություն եմ խնդրում»:

Նշենք որ, թուրքական մեդիան հեռացրել է այն հատվածը, որտեղ Էրդողանի ինքնազգացողությունը վատացել էր:

Նյութի աղբյուր   https://www.aravot.am/2023/04/26/1337500/

ajax-loader