Լուրեր

Բացի ՌԴ-ից, որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի. վարչապետ

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում իր ելույթում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ապօրինաբար Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելուն: Ներկայացնելով հայկական կողմի պատկերացումները իրադրության ընդհանուր կարգավորման վերաբերյալ՝ վարչապետն ասաց. «ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը և այսպիսով ...

Կարդալ ավելին »

Խաղաղության հնարավոր պայմանագրում պետք է ներդրվեն էսկալացիա բացառելու հստակ մեխանիզմներ. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրում պետք է հստակ արձանգրված լինեն սահմանների դելիմիտացիայի պայմանները, պետք է ներդրվեն որևէ էսկալացիայի բացառելու հստակ մեխանիզմներ: Այդ մասին կառավարության՝ այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագիրն, ակնհայտ է, որ պետք է ունենա իրագործման երաշխիքների և վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի և գործուն համակարգ: Հստակ պետք է ...

Կարդալ ավելին »

Դենդրոպարկում ապօրինի ծառահատում է կատարվել  

Ապօրինի ծառահատման վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն իրացրել են ապրիլի 25-ին: Ինչպես տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը, ըստ օպերատիվ տեղեկատվության, ապրիլի 8-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Սորաններ կոչվող դենդրոպարկի 61-ամյա տնօրենը մի բանվորի հատել է տվել 35 սոճի, մինչդեռ ոստիկանները դենդրոպարկի տարածքում ապրիլի 25-ին հայտնաբերել են սոճու 2,2 մետր երկարության և տարբեր տրամագծերի 129 գերան: Ըստ աղբյուրի՝ դեպքի ...

Կարդալ ավելին »

ԵԽԽՎ-ն կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողները դարձյալ կոչ են արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը և բոլոր վեճերը լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ Ադրբեջանի մոնիտորինգի համազեկուցողներ Իեն Լիդել-Գրենջերի (Միացյալ Թագավորություն) և Լիզ Քրիստոֆերսենի (Նորվեգիա), ինչպես նաև Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենի (Ֆինլանդիա) և Բորիանա Աբերգի (Շվեդիա) տարածած հայտարարությունից:   «Վերահաստատում ենք 2022 թ. դեկտեմբերի 16-ին հրապարակված մեր կոչը՝ վերականգնել ...

Կարդալ ավելին »

Գնել Սանոսյանն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի նախագահին

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի նախագահ Ժան-Պիեր Բարբիեի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հայտՆՈՒՄ Է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունԸ, նախարարը ողջունել է հյուրերին և արձանագրել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները շատ ջերմ են և արագընթաց տեմպերով զարգանում են։ Գնել Սանոսյանը կարևորել է ապակենտրոնացված համագործակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որում յուրահատուկ դերակատարում ունի Իզերի և Գեղարքունիքի ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 27-04-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 3.83%-ով և կազմել 74.48 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 3.79%-ով և կազմել 78.00 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են. 27-04-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.19%-ով և կազմել 2008.80 դոլար, արծաթի գինն աճել է 0.28%-ով և կազմել 25.11 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.07%-ով և կազմել 1109.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ․ 27-04-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 0.36%-ով և կազմել 2327.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.29%-ով և կազմել 8552.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.07%-ով և կազմել 2105.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.31%-ով և կազմել 23646.00 դոլար, անագի գինն աճել է 0.66%-ով և կազմել 25754.00 ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ. 27-04-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.68%-ով և կազմել 33301.87 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 4055.99 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.47%-ով և կազմել 11854.35 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսները նվազել են․ 27-04-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.48%-ով և կազմել 15795.73 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.86%-ով և կազմել 7466.66 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.49%-ով և կազմել 7852.64 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.28%-ով և կազմել 1011.06 կետ:

Կարդալ ավելին »
ajax-loader