Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 8 անձինք փետրվարի 21-ին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչպես նշված է է Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում, 5 բուժառուներ, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնը փետրվարի 22-23-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու: Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ պաշտոնական կայքը, այցի շրջանակներում Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:
Կարդալ ավելին »Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Երևանում փետրվարի 21-ի ցերեկը, փետրվարի 22-ին, 23-ի գիշերը, 24-ի ցերեկը, 25-ին, 26-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ: Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը` տեղեկացնելով, որ փետրվարի 21-ին և 23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ, փետրվարի 22-ին՝ 25-30մ/վ։ Մարզերում փետրվարի 21-ի և փետրվարի 23-ի ցերեկը, 24-ին առանձին շրջաններում սպասվում ...
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերությունը` «գրետաթունբերգների» և սոցցանցերի թիրախում
«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հոդված է հրապարակել mediamax-ում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: Կար ժամանակ, երբ երկրաբանի մասնագիտությունն ամենապահանջվածներից մեկն էր: Եվ երբ եկավ մասնագիտություն ընտրելու պահը, ինձ համար երկրաբանությունն այլընտրանք չուներ, հատկապես որ աչքիս առաջ ունեի մեծ հեղինակություն վայելող երկրաբաններ հորս եւ հորեղբորս օրինակները: Ամբողջ գիտակից կյանքում եղել եմ հանքարդյունաբերության մեջ: Ներգրավված եմ եղել Հայաստանի գրեթե ...
Կարդալ ավելին »ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ կազմված մոտ 100 անդամից, Հայաստանում է
Եվրամիությունն այսօր՝ փետրվարի 20-ին, Հայաստանում սկսում է ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում: Այդ մասին նշված է ԵՄ տարածած մամուլի հաղորդագրությունում: Հաղորդագրությունում նշվում է, որ առաքելությունը պաշտոնապես ստեղծվել է Խորհրդի՝ 2023 թ. հունվարի 23-ի որոշմամբ: «Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում տեղակայման նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, հակամարտությունից տուժած շրջաններում կառուցել վստահության և անվտանգություն, ինչպես նաև ապահովել ...
Կարդալ ավելին »Հենց գործը մտնում է դատարան, մեկ օրվա մեջ շտկում են խնդիրը․ Գյուրջինյանը՝ լեզվի օրենքը խախտելու մասին
ՀՀ լեզվի պետական կոմիտեն լեզվական օրենսդրության պահանջների խախտման առնչությամբ 2022-ին ՀՀ վարչական դատարան է ներկայացրել 41 հայցադիմում, ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ 41 բողոք, ՀՀ վճռաբեկ դատարան՝ 7 բողոք։ Լրագրողների հետ հանդիպմանը կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշեց, որ նախորդ տարի վարչական հնարավոր իրավախախտումները կանխարգելելու նպատակով կոմիտեն Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Սևանում 1000-ից ավելի իրազեկման թերթիկներ է հանձնել տնտեսավարողներին՝ տեղեկացնելով լեզվական օրենսդրության պահանջների և ...
Կարդալ ավելին »Զորամասի կացարանում բռնկված հրդեհից այրվածքներ ստացած երեք զինծառայողներից երկուսի մոտ կա դրական դինամիկա
ՊՆ N զորամասի՝ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երեք զինծառայողներից երկուսի առողջական վիճակի մեջ կա դրական առաջընթաց: Այդ մասին հաըտնեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը՝ ընդգծելով, եթե տղաների առողջական վիճակը նման տեմպերով բարելավվի, երկուսից մեկին, հնարավոր է, շուտով տեղափոխեն պալատ: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ տղաների առողջական վիճակի բարելավման ուղղությամբ բուժանձնակազմն անում ...
Կարդալ ավելին »Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
Երևանում և մարզերում հունվարի 23-ի ցերեկը, հունվարի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կբարձրանա 8-10 աստիճանով: Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վ: Արցախում հունվարի 23-ին և 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կարդալ ավելին »Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով
Երևանում հունվարի 11-ի ցերեկը, հունվարի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նշելով, որ մարզերում հունվարի 11-ի ցերեկը, հունվարի 12-ին Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։ Հանրապետության մյուս շրջաններում հունվարի 11-ի ցերեկը, 12-ին, 13-16-ն ամբողջ Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ի ...
Կարդալ ավելին »Սերգեյ Ղազարյանը նշանակվել է Արցախի արտաքին գործերի նախարար
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ղազարյանը: Այդ մասին հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: Սերգեյ Ղազարյանը մինչ այս զբաղեցնում էր Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչի պաշտոնը:
Կարդալ ավելին »