Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կրկին անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից արցախցի 3 ոստիկանների սպանությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը նշել է. «Ալիևը բազմիցս հայտարարել է, որ իրենք պատրաստ են խոսել ԼՂ հայերի հետ, բայց նրանց հետ, ովքեր ծնվել են այնտեղ։ Ադրբեջանական դիվերսիայի արդյունքում այսօր սպանված 3 ոստիկանները ծնվել և բնակվել են ԼՂ-ում, ունեցել են ընտանիքներ և երեխաներ։ Այդպե՞ս է Ալիևն ուզում խոսել ԼՂ հայերի հետ»։
Aliyev has repeatedly stated that they are ready to talk with NK Armenians, but with those who're born there. As a result of Azerbaijani sabotage, the 3 policemen killed today were born and lived in NK, had families and children. Is this how Aliyev wants to talk to NK Armenians? pic.twitter.com/pWopErO63K
— Edmon Marukyan (@edmarukyan) March 5, 2023
Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր. «Մարտի 5-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող.
Փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան
Մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան
Լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան:
Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
ՆԳ նախարարությունն այս ծանր պահին կիսում է զոհված ոստիկանների կորստի վիշտը, զորակցություն հայտնում նրանց ընտանիքների անդամներին»։