Արդարադատության նախարարությունը մի շարք գերժամանակակից սարքավորումներ է ձեռք բերել։ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այդ մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: «Գերժամանակակից սարքավորումներ ենք ձեռք բերել, մասնավորապես ստի դետեկտոր (պոլիգրաֆ): Մի քանի օր առաջ արդեն դրա գործարկումը սկսվեց։ Նաև հատուկ սարքավորում ենք ձեռք բերել, որը նախատեսված է փաստաթղթերի և ստորագրությունների հետազոտության համար։ Նախարարությունը ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, ...
Կարդալ ավելին »Հասարակություն
ՀՀ-ՆԱՏՕ․ քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 13-ին ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին ու կազմակերպության ներկայացուցիչներին: ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ հյուրի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է տարածաշրջանի վերջին զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Կարդալ ավելին »ԿԳՄՍ նախարարությունը սահմանել է դպրոցականների գնահատման չափանիշները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների գնահատման չափանիշները: Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը, գնահատման չափանիշների ներդրումն իրականացվելու է հետևյալ ժամանակացույցով. 1) 2023-2024 ուստարի՝ Տավուշի մարզի դպրոցների բոլոր դասարաններում. 2) 2023-2024 ուստարի՝ ՀՀ բոլոր դպրոցների 2,5,7,10-րդ դասարաններում. 3) 2024-2025 ուստարի՝ ՀՀ բոլոր դպրոցների 3,6,8,11-րդ դասարաններում. 4) 2025-2026 ուստարի՝ ՀՀ բոլոր դպրոցների 1,4,9,12-րդ ...
Կարդալ ավելին »Fly Arna-ն ուղիղ թռիչքներ կրականացնի դեպի Բաղդադ
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է ուղիղ չվերթները դեպի Իրաքի մայրաքաղաք Բաղդադ: Այդ մասին ավիաընկերությունը հաղորդագրություն է տարածել։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Բաղդադի միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երկու չվերթ կիրականացվի: «Հայաստանի ազգային ավիափոխադրող հանդիսանալով եւ սպասարկելով ավանդական ուղղությունները՝ Fly Arna միաժամանակ ձգտում է Հայաստանի համար բացել ...
Կարդալ ավելին »Անձրև, բայց ջերմ եղանակ․ գարունը դիրքավորվում է
Հայաստանի տարածքում մարտի 13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ մարտի 16-17-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ արագությամբ, մարտի 13-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ: Երևանում մարտի13-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-17-ին սպասվում է անձրև:
Կարդալ ավելին »Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Լաչինի միջանցք
Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Կրիստինա Քվինն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթևեկության համար։ Այդ մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպան Քվինին ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքներն ու դրա ազդեցությունը հարյուրավոր մասնատված ընտանիքների վրա։ Մարզպետ Ղուկասյանը նաև անդրադարձել է շրջափակման հետևանքով տուժածներին պետության կողմից ցուցաբերված աջակցությանը։ ...
Կարդալ ավելին »Կահիրեի միջազգային տոնավաճառում օտարերկրացիները հետաքրքրվում են հայկական արտադրանքով
Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը մասնակցում է ս.թ. մարտի 9-18-ն անցկացվող Կահիրեի միջազգային տոնավաճառին։ Ինչպես տեղեկացնում է Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը, դեսպանության տաղավարում ներկայացված են հայկական մոտ երկու տասնյակ ընկերությունների արտադրանքների ձևանմուշներ։ Մարտի 9-ին տեղի է ունեցել տոնավաճառի բացումը, որին ներկա են գտնվել եգիպտացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության շրջակա միջավայրի նախարար տիկին Յասմին Աբդել Ազիզ Ֆուադը և Տեղական ...
Կարդալ ավելին »Հայաստանը հրաժարվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից
Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: «Այո, մենք համապատասխան առաջարկ ենք ներկայացրել ՀԱՊԿ-ին»,- ասել է Հունանյանը՝ արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին, թե Հայաստանը հրաժարվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի՝ իր քվոտայից:
Կարդալ ավելին »Վրաստանից կեղծ փաստաթղթերով ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող բեռներ են ներմուծվել․ ՊԵԿ
ՊԵԿ-ը բացահայտել է Վրաստանից կեղծ փաստաթղթերով որպես ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող բեռների ներմուծման դեպքեր: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված որոշ ընկերությունների կողմից 2020-2022 թթ-ի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքները փաստացի ձեռք են բերվել և ներմուծվել Վրաստանից: Ամիսներ շարունակ ձեռնարկվել են ...
Կարդալ ավելին »Թափուկ վառելափայտ հավաքելու հստակ ժամանակացույց է սահմանվել
Անտառամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիներն այսուհետև չեն կարող տարվա բոլոր ամիսներին թափուկ վառելափայտ հավաքել: Այդ մասին հայտնում է շրջակա միջավայրի նախարարությունը։ Խոսքը ոչ արտադրական նպատակով օգտագործվող ծառերի մասին է: Անտառային կոմիտեի որոշմամբ՝ հստակ ժամանակացույց է սահմանվել, թույլատրվել մարտ-ապրիլին և սեպտեմբեր-հոկտեմբերին: Այս փոփոխությամբ կկարողանան կանխել նաև ապօրինի ծառահատումները:
Կարդալ ավելին »