Ապօրինի անտառահատումների հետևանքով պետությանը պատճառվել է 5 մլն դրամի վնաս: Այդ մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից: «Բ.Պ.-ն, 2020 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2021 թվականի հուլիսի 22-ը հանդիսանալով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության 5-րդ պահաբաժնի անտառապահ, պատշաճ չի կատարել իր պարտականությունները, որի արդյունքում, նշված ժամանակահատվածում ապօրինի հատվել են տարբեր տեսակի 52 ծառեր և 7 ճյուղեր՝ պետությանը պատճառելով 5 ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Պաշտպանության նախարարը մասնակցել է անձնակազմին մարտական դիրքեր ճանապարհելու արարողությանը
ՀՀ պաշտպանության նախարարը մարտի 24-ին այցելել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ստորաբաժանումներից մեկի մշտական տեղակայման վայր: Ինչպես տեղեկանում ենք պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել մարտական հերթափոխի համար շարված անձնակազմին մարտական դիրքեր ճանապարհելու արարողությանը: Նախարար Պապիկյանն իր ելույթում անվտանգ ծառայություն է մաղթել հերթափոխի մեկնող զինծառայողներին, վստահեցնելով, որ գերատեսչությունը ջանք չի խնայելու զինվորական ծառայության, մարտական հերթապահության կրման, զինծառայողների ...
Կարդալ ավելին »Հատված ոչ կենսունակ ծառերի փոխարեն կտնկեն սակուրաներ
Ալեքսանդր Թամանյանի արձանի հարակից տարածքում (Կասկադ) հատված ոչ կենսունակ ծառերի փոխարեն կտնկվի 46 սակուրա։ Այդ մասին ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։ «Քաղաքապետարանում տեղի էր ունեցել գիտաժողով, մասնակցում էին ոլորտի ամենաճանաչված գիտնականները, որոնք և հորդորեցին փոխարինել օր առաջ կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող ծառատեսակները։ Առանց այն էլ Երևանի կանաչ ֆոնդը բավականին պակաս է մեկ ...
Կարդալ ավելին »Վլադիկավկազ-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար
Ռազմավիրական ճանապարհով երթևեկությունը փակ է մեծաբեռնատարների համար։ Դա պայմանավորված է եղանակի վատթարացմամբ: Նման տեղեկություն է տարածել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության Գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։ Այդ մասին տեղեկացնում Է ТАСС գործակալությունը: «Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկության ապահովման անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ 2023 թվականի մարտի 24-ի` Մոսկվայի ժամանակով ժամը ...
Կարդալ ավելին »Ինչ է ներկայացրել Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծում․ Արարատ Միրզոյանը` AlQahera News-ին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պարզաբանել է, թե ինչ առաջարկներ է Հայաստանը ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումների ընթացքում։ Արարատ Միրզոյանը թեմային անդրադարձել է եգիպտական AlQahera News լրատվամիջոցին տված հարցազրույցում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը նախ նշել է, որ 2020թ. պատերազմից հետո վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը, ունենալով տարածաշրջանում երկարատև և համապարփակ խաղաղության հասնելու քաղաքական կամք, բարեխղճորեն ներգրավված ...
Կարդալ ավելին »Իրանի 7 բալանոց երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 24-ին տեղական ժամանակով ժամը 07:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 03:16-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 38.48⁰ և արևելյան երկայնության 45.21⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․3 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունը, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: ...
Կարդալ ավելին »Հավաքների կանչված աշխատող պահեստազորայինների աշխատավարձը կպահպանվի
«ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը կառավարության մարտի 23-ի նիստում հավանության է արժանացել, ըստ այդմ՝ վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձը կպահպանվի: «Գործող կարգավորումներով՝ վարժական հավաքի ընթացքում քաղաքացուն հաշվարկվում է նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը։ Նախագծի ընդունմամբ՝ աշխատողին մինչև 30 օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս՝ գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար կվճարվի աշխատողի հիմնական ...
Կարդալ ավելին »Թալիշում տեղի ունեցածը Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հիմնավոր ապացույց է․ վարչապետ
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման 100-րդ օրը Ադրբեջանը նշանավորեց Լեռնային Ղարաբաղ բնական գազի մատակարարման 13-րդ անջատումով։ Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սրան նախորդեց Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ունեցած ելույթը, որը այլ կերպ, քան ագրեսիվ դժվար է որակել։ Թալիշ գյուղում տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնարար, ...
Կարդալ ավելին »Ձեռնարկատիրական տարածքում հայտնաբերվել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ և հրազեն
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրավապահները մարտի 21-ին խուզարկություն են կատարել Երևանի 43-ամյա բնակչի ընտանիքին պատկանող ձեռնարկատիրական տարածքում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, խուզարկությանը, բացի ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողներից. մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի ծառայողները։ Հայտնաբերվել են ...
Կարդալ ավելին »Գյումրիում սուբվենցիոն ծրագրով կնորոգվի 29 փողոց
Գյումրիում գարունը մի կողմից բնակիչներին ուրախացնում է ջեռուցման սեզոնի ավարտով, մյուս կողմից խնդիրներ է առաջացնում՝ փողոցներն անանցանելի դարձնելով՝ հատկապես այն փողոցները, որտեղ «Վեոլիա Ջուր» ընկերությունը նոր ջրագիծ անցկացնելու համար աշխատանքներ է տարել: Այդ փողոցներն անմխիթար վիճակում են: Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը նշել է, որ բնակիչներին մաղթում է համբերություն, վստահեցնելով՝ միայն սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2023թ-ին նախատեսվում է հիմնանորոգել 29 փողոց/փողոցի հատված, ...
Կարդալ ավելին »