Նախորդ տարվա համեմատ փետրվարին արդյունաբերությունն աճել է 0.7%-ով․ վարչապետ

Հայաստանում կանխիկի շրջանառությունը կրճատելու առումով լավ ցուցանիշներ են արձանագրվել։ Այս մասին Կառավարության մարտի 30-ի նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով տնտեսական ակտիվության ցուցանիշին՝ վարչապետը նշել է, որ առևտրի շրջանառությունը մոտ 18%-ով աճել է։

«Փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11,3%, արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 79,5%-ով, արտահանումը՝ 2,1 անգամ, ներմուծումը՝ 163%-ով, շինարարությունը՝ 13.9%, ծառայությունները՝ 21%-ով։ Փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ արդյունաբերությունն աճել է 0.7%-ով։

Խնդիր ունենք արդյունաբերության ոլորտում ավելի մեծ և ավելի տեսանելի աճ արձանագրել։ Խնդիրը միայն հանքարդյունաբերության մեջ չէ, ռազմավարական նպատակ ենք ձևակերպել մեր տնտեսության բարդության աստիճանը մեծացնել և ավելացնել։

Հունվար-փետրվար ամիսների ցուցանիշներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 10.9% է։ Արդեն  երկու ամիս ավելի քան 10% ակտիվության ցուցնիշ ենք արձանագրում»,- եզրափակել է Փաշինյանը։

ajax-loader