Մարտի 30–ին, 31-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում մարտի 29-ի համեմատ, 30-ի ցերեկը կնվազի 5-6, 31-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը՝ ևս 6-8, ապրիլի 1-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում, նշելով որ մարտի 30-ին առանձին շրջաններում, 31-ին և ապրիլի ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Այգուտում կառուցվում է խմելու ջրատարի արտաքին ցանց
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Այգուտ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել է խմելու ջրատարի արտաքին ցանցի շինարարությունը։ Ինչպես տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 28 միլիոն 857 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է 3,5 կիլոմետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանցի կառուցում եւ ...
Կարդալ ավելին »ԱԺ հանձնաժողովն արտահերթ նիստում կքննարկի Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջարկելու հարցը
Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն առաջիկայում արտահերթ նիստ կհրավիրի՝ քննարկելու Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջարկելու մասին հարցը։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ «Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 8-րդ մասով՝ հայտարարում եմ. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է Հայաստանի Հանրապետության ...
Կարդալ ավելին »Արագածոտնում կան փակ ճանապարհներ, Լարսը բաց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային ...
Կարդալ ավելին »Երկու ուսումնական տարիների ընթացքում 1164 ուսանողի պետությունը վորադարձրել է 550 մլն դրամ
2020-2021 և 2021-2022 թվականների ուսումնական տարիների համար ուսման վարձի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձի հնարավորությունից օգտվել է 1164 ուսանող։ 2020-2021թթ․ ուսումնական տարվա համար վերադարձվել է ավելի քան 263,6 մլն ՀՀ դրամ, իսկ 2021-2022թթ․ ուսումնական տարվա համար՝ 286,4 մլն ՀՀ դրամ գումար։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ լրատվական ծառայությունը։ ՊԵԿ-ը հիշեցնում է․ Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ կառավարության հաստատած մասնագիտություններից ...
Կարդալ ավելին »Կտրուկ ցրտելու է, սպասվում է թաց ձյուն
Երևանում այսօր և ապրիլի 1-ի ցերեկը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։Մարտի 29-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 30-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Մարտի 31-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում` թաց ձյան տեսքով։ Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում այսօր և ապրիլի 1-ի ցերեկը, ապրիլի ...
Կարդալ ավելին »«Հյուսիս-Հարավի» արդիականացման ծրագրով լրացուցիչ մուտքեր կլինեն որոշ բնակավայրեր
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման եւ բարելավման, Քաղաքային Կայուն Զարգացման Ներդրումային եւ Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Ինչպես տեղեկացնում է փոխվարչապետի գրասենյակը, նիստի ընթացքում քննարկվել են Քաջարանի շուրջ 7 կմ երկարությամբ թունելի կառուցման եւ մոտեցող ճանապարհների վերակառուցման ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ հարցերը։ Բարձրացվել են ...
Կարդալ ավելին »ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ժամը 12-ի դրությամբ կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կարդալ ավելին »237 նոր ավտոբուսը Երևանում է. վարորդների թափուր տեղեր կան
Տրանսպորտի վարչության հայտարարած գրեթե բոլոր մրցույթները կայացել են՝ բացառությամբ հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցների նախագծման աշխատանքների: Այդ մասին Երեւանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ նշեց Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը: «Շաբաթ-կիրակի Երեւանտրանսի տարածքում վրացի գործընկերների հետ մեր վարորդներին երկրորդ նախավերջին նախապատրաստական փուլն էինք իրականացնում: Թվով 80 վարորդ գործնական եւ տեսական պարապմունքներից ստացան նախնական դրական եզրակացությունը, որ արդեն կարող են վարել: Վերջինը ...
Կարդալ ավելին »Անվճար ուսուցման 9 տեղ՝ լեռնագործի մասնագիտության համար
ՀՀ Կառավարությանն ընդունվեց «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» N 352-Ն որոշումը, ըստ որի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) «ԼԵՌՆԱՅԻՆ ԳՈՐԾ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ» մասնագիտությանը հատկացվել է անվճար ուսուցման 9 տեղ: ...
Կարդալ ավելին »