Թե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ, թե միջազգային բոլոր հարթակներում աշխատանքներ են տարվում՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու պայմաններում հնարավոր դարձնելու Արցախից Հայաստան ծանր վիճակում գտնվող բուժառուների տեղափոխումը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Այս պահին իրականացվում է կոնսիլիումային բժշկական օգնության տրամադրում: Մեր բժիշկները կապի մեջ են, մենք էլ Արցախի առողջապահության նախարարության հետ ինտենսիվ աշխատում ...
Կարդալ ավելին »Հասարակություն
ՄԻԵԴ-ը մերժել է ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության համար միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 9-ին մերժել է վերջերս ՀՀ սահմանը ապօրինաբար հատած Ադրբեջանի երկու քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար վերջիններիս հարազատների կողմից ՀՀ կառավարության դեմ Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով սահմանված միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը։ Ինչպես տեղեկանում ենք Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Եվրոպական դատարանից պահանջվել էր կիրառել միջանկյալ միջոց այն հիմնավորմամբ, որ ՀՀ-ում Ադրբեջանցի երկու զինծառայողների նկատմամբ ...
Կարդալ ավելին »Մինչև 471 հազար դրամ․ դիրք պահող զինծառայողի աշխատավարձը կբարձրանա ատեստավորմամբ
Պաշտպանության նախարարությունը սահմանեց զինծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը։ Կառավարության հերթական նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Պաշտպանության նախարարի խոսքով՝ ատեստավորման արդյունքներով չի հաշվարկվելու հավելավճար այն դեպքում, երբ զինծառայողը ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանների գնահատման արդյունքներով առնվազն 1 պատրաստության աստիճանից կամ մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից ստացել է «անբավարար» գնահատական։ «Ատեստավորման արդյունքներով հաշվարկվելու է ...
Կարդալ ավելին »Դժվար է հիշել մի համատեղ փաստաթուղթ, որն Ադրբեջանը չի խախտել․ Փաշինյան
Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ իր վերջին գործողություններով կասկածի տակ է դնում այս ընթացքում ձեռք բերված հիմնարար պայմանավորվածությունները, որոնք արձանագրվել են 2022թ հոկտեմբերի 6-ին Պրահայում և նույն թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում: Կառավարության նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս փաստաթղթերում ընդգծվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա: Հարցը, որը ծագում է ...
Կարդալ ավելին »Թմրամիջոցների դեմ պայքարի նկատմամբ իրականացվում է ուժեղացված հսկողություն. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ թմրամիջոցների դեմ պայքարի նկատմամբ ուժեղացված հսկողություն իրականացնելու նպատակով, մաքսային հսկողության որոշ գոտիներում իրականացվում են հսկողական ուժեղացված միջացառումներ՝ ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսային ծառայության և ՀՀ ոստիկանության ուժերի մասնակցությամբ։ Միջոցառումների իրականացման ընթացքում հնարավոր են մաքսազերծման գործընթացների ու ապրանքների բացթողնման գործընթացների որոշ դանդաղումներ։ ՊԵկ-ը հաըտնում է տնտեսվարողների ըմբռնումն ու ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։
Կարդալ ավելին »Սոթքում Ադրբեջանի սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
Սոթքի հատվածում Ադրբեջանի սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Վիրավոր զինծառայողներից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավոր զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում: Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Կարդալ ավելին »Վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ կտրվեն. ՊՆ
Վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը լրացուցիչ կհայտնի: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ժամը 09:50-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 11-ին ժամը 06:00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացում Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը 09:20-ի դրությամբ ունի 3 վիրավոր:
Կարդալ ավելին »Սոթքի ուղղությամբ լարվածությունն էական նվազել է. ՊՆ
Սոթքի ուղղությամբ լարվածությունը ժամը 10:00-ի դրությամբ էականորեն նվազել է: Այդ մասին հայտնում է ՊՆ-ն: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 11-ին ժամը 06:00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը 09:20-ի դրությամբ ունի 3 վիրավոր:
Կարդալ ավելին »Հայաստանում հայատառ դոմենով կայքերի թիվն աճում է․ փորձագետ
Հայաստանում հայատառ դոմենով կայքերի թիվն աստիճանաբար աճում է: Արդեն շուրջ 1000 կայք գրանցված է հայատառ .հայ դոմենով: Հրավիրած ասուլիսում «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանն անդրադառնալով հայատառ դոմենով կայքերի թվի ավելացման ցուցանիշներին, նշեց, որ դրանք և ոգևորում են, և գոհացուցիչ չեն: «Ոգևորիչ է, որովհետև տեսնում ենք, որ ամեն տարի հայատառ դոմենով կայքերի աճ է նկատվում: Գոհացուցիչ չէ, որովհետև աճի ...
Կարդալ ավելին »Եռաբլուրում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանին նվիրված ոգեկոչման արարողություն
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում մայիսի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանին նվիրված ոգեկոչման արարողություն: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը մասնակցել են ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան ներկայացուցիչներ, լեգենդար հրամանատարի մարտական ընկերներն ու հարազատները: Միջոցառման ընթացքում Վահագն Ասատրյանի հարազատներին է հանձնվել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով շնորհված ռազմական հետախուզության «Պատվավոր ծառայող» կրծքանշանը:
Կարդալ ավելին »