Հասարակություն

Վիգեն Խաչատրյանին կփոխարինի Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանին ԱԺ-ում կփոխարինի Անուշ Քլոյանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ինքը Քլոյանը: Վերջինս այլ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ դա կանի իր լիազորություններին անցնելուց հետո: Նշենք, որ Անուշ Քլոյանը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ էր: Նրա լիազորություններն այսօրը ԿԸՀ-ն դադարեցրել է: Հիշեցնենք, որ հունիսի 21-ին հայտնի դարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ...

Կարդալ ավելին »

Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 175.8 մլրդ դրամ. ՊԵԿ

2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 175.8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 72.1 մլրդ դրամով կամ 69.5%-ով իսկ 2021թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավել է 91.7 մլրդ դրամով կամ 109%-ով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: 2022 թ. առաջին կիսամյակի ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել ...

Կարդալ ավելին »

Ուկրաինայի ԱԳՆ-ն Վրաստանի դեսպանին խորհուրդ է տվել լքել Կիևը․ վրացական կողմն այս քայլը վիրավորական է համարել

Ուկրաինայի ԱԳ նախարարությունը կանչել է Վրաստանի դեսպան Գեորգի Զաքարաշվիլիին և նրան խիստ բողոք հայտնել՝ Վրաստանում բանտարկված Միխեիլ Սաակաշվիլիի վիճակի զգալի վատթարացման պատճառով։ Այս մասին հուլիսի 4-ին հայտնել է երկրի ԱԳՆ-ն։ «Վրացի դիվանագետի հետ հանդիպմանը շեշտվել է, որ Միխեիլ Սահակաշվիլիի նկատմամբ նման վերաբերմունքը բացարձակապես անընդունելի է: Վրաստանի իշխանությունները պետք է դադարեցնեն Ուկրաինայի քաղաքացու հանդեպ ծաղրանքը։ Ուստի, Ուկրաինայում Վրաստանի դեսպանին խնդրել են լքել Կիևը ...

Կարդալ ավելին »

Դատախազներն ու Դատախազության աշխատակիցները պարգևատրվել են

Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Դատախազության կազմավորման 105-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա առթիվ պաշտոնեական պարտականությունները գերազանց կատարելու համար մի խումբ դատախազների պարգևատրել է «Հայաստանի Հանրապետության դատախազության 105-ամյակ հոբելյանական մեդալով», «Հայաստանի Հանրապետության դատախազություն» կրծքանշանով, հուշանվեր ժամացույցով: Գլխավոր դատախազի հրամաններով մի խումբ դատախազների, Դատախազության աշխատակիցների հայտարարվել է շնորհակալություն, մեկ դատախազի շնորհվել է արտահերթ դասային աստիճան, հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից։ Պաշտպանության ...

Կարդալ ավելին »

Երևան-Բաթումի-Երևան գնացքի երթևեկը վերականգնվել է

Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի երթուղին, որը խաթարվել էր հուլիսի 2-ին սողանքի հետևանքով, վերականգնվել է։ Չնայած նրան, որ Վրացական երկաթուղու վնասված հատվածով երթևեկությունը վերականգնվել է սահմանափակ ռեժիմով, վրացական կողմը համաձայնեցրել է միջազգային գնացքի երթևեկը Երևանից մինչև Բաթումի։ Այս մասին հայտնել է ՀԿԵ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։ Առաջիկա օրերին միջազգային գնացքների չվացուցակը փոփոխություն չի կրի, սակայն քննարկվում է ապագայում դրա վերանայման հարցը։ «Հարավկովկասյան ...

Կարդալ ավելին »

Հուլիսի 4-ին և 5-ին ժամանակավորապես կփակվեն մայրաքաղաքի կենտրոնի առանձին փողոցներ

ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության տոների համատեքստում անցկացվող միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 4-ին և 5-ին ժամանակավորապես կփակվեն մայրաքաղաքի կենտրոնի առանձին փողոցներ․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Հուլիսի 4-ին՝ ժամը 20:00-ից փակ կլինի Վ. Սարգսյան փողոցը, 23:00-ից՝ Հանրապետության հրապարակը, 00:00-ից՝ Շահումյանի անվան հրապարակը, ինչպես նաև մասնակի կփակվեն Նալբանդյան, Թումանյան և Աբովյան փողոցները: Ուղիղ կեսգիշերին Հանրապետության հրապարակից մեկնարկելու է «Tricolor» Yerevan night Run ...

Կարդալ ավելին »

Անձնագրային ստորաբաժանումներում քաղաքացիները կսպասարկվեն նաև շաբաթ օրերին

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ՝ հաշվի առնելով վերջին շրջանում քաղաքացիների մեծ հոսքն ու հերթերի ծավալների աճը՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային ստորաբաժանումներում աշխատանքները պատշաճ կազմակերպելու և դիմողներին որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով որոշվել է հուլիսի 8-ից աշխատանքային հայտարարել նաև շաբաթ օրերը: «Քաղաքացիները կսպասարկվեն սովորական աշխատանքային ռեժիմով: Սպասարկման ընթացքում առաջացող խնդիրների առնչությամբ խնդրում ենք կապ հաստատել ՄՔԾ թեժ գծով՝ 010 370264 կամ ...

Կարդալ ավելին »

2023 թ․-ին երեխա ունեցող շուրջ 1652 ընտանիք օգտվել է բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից

2023 թվականի ընթացքում շուրջ 1652 շահառու ստացել է աջակցություն երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1 մլրդ 225 մլն դրամ։ Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հիշեցնենք, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերն ուղղված են հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու ...

Կարդալ ավելին »

Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած արտակարգ պատահարի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

2023 թվականիի հուլիսի 03-ին՝ ժամը 22։22-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի տարածքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով առկա են փլուզումներ, կան տուժածներ․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։ Նույն օրը՝ 23:30-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության բրիգադը նշված շենքի բակից իրենց մոտ է տեղափոխել մի տղամարդու՝ ջերմային այրվածքներով և այրվածքային ծանր շոկով: Դեպքի առթիվ ...

Կարդալ ավելին »

Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի 1-ին մեդալը նվաճել է Կարլեն Դավթյանը

Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել:Մինչեւ 49 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Կարլեն Դավթյանը: Նա երկամարտում գրանցել է 181 կգ՝ պոկելով 80 եւ հրելով 101 կգ: Այս քաշային կարգում 187 կգ-ով հաղթող է դարձել բուլղարացի Ջան Ժարկովը: Մոլդովայում հանդես են գալու նաեւ Ժորա Գրիգորյանը եւ Սամվել Մարտիրոսյանը (61 կգ), Սերյոժա Բարսեղյանը (67 կգ), ...

Կարդալ ավելին »
ajax-loader