ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանին ԱԺ-ում կփոխարինի Անուշ Քլոյանը:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ինքը Քլոյանը:
Վերջինս այլ մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ դա կանի իր լիազորություններին անցնելուց հետո:
Նշենք, որ Անուշ Քլոյանը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ էր: Նրա լիազորություններն այսօրը ԿԸՀ-ն դադարեցրել է:
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին հայտնի դարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահվան մասին: Նա 72 տարեկան էր: