Հասարակություն

Արցախցի ուսուցիչներն արդեն աշխատում են մարզերում

Արցախից տեղահանված 52 600 անձի արդեն ստացել են իրենց 100 հազարական դրամները, սակայն գործընթացը շարունակվում է։ Այդ մասին  այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Հոկտեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ 11 238 երեխա արդեն իսկ ընդգրկվել է կրթական հաստատություններում: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Սյունիքում՝ 458, Վայոց ձորում՝ 234, Գեղարքունիքում՝ 535, Արարատում՝ 1597, Կոտայքում՝ ...

Կարդալ ավելին »

«Չաարատ Կապան» ՓԲԸ-ն վերանվանվել է

«Չաարատ Կապան» ՓԲԸ-ն վերանվանվել է։ Այս մասին տեղեկությունը հրապարակված է ընկերության ֆեյսբուքյան էջում։ Պաշտոնական հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է․ «Հարգելի գործընկերներ «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության միակ բաժնետեր հանդիսացող «ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ ՔՈՄՓՆԻ» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ մեր ընկերությունը վերանվանվել է «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ-ի, որը գրանցում է ստացել սույն թվականի հոկտեմբերի 6-ին։ Հարգանքով՝ «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲ ընկերություն»։

Կարդալ ավելին »

ԶՄՊԿ-ն 62,6 մլն դրամ է տրամադրել տեղահանված արցախցիների աջակցության նպատակով

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine ֆինանսական աջակցությամբ և ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ աջակցում է տեղահանված անձանց: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ)՝ ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոնի» հետ համատեղ, տեղահանված անձանց սնունդով և հիգիենիկ պարագաներով աջակցելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերությանն (ՀԿԽԸ) է փոխանցել 62 600 000 ՀՀ դրամ։ Նշված գումարի ...

Կարդալ ավելին »

Պուշկինի թունելի երթևեկությունը գիշերային ժամերին կդադարեցվի

Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Պուշկինի լեռնանցքի թունելի (Պուշկինի թունել) հիմնանորոգման նախագծային աշխատանքներով պայմանավորված՝ մինչև հոկտեմբերի 10-ը ժամը 22:00-06:00-ը դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը։  Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից՝ պատճառվող անհարմարության համար հայցելով երթևեկության մասնակիցների ներողամտությունը։ 

Կարդալ ավելին »

2023-ի հիմնական ժողովրդագրական ցուցանիշները

Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ժամանակահատվածի հիմնական ժողովրդագրական ցուցանիշները: Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանում ծնվել է 23551 մարդ: Գրանցվել է 16401 մահվան դեպք: Հունվար-օգոստոս ժամանակահատվածում գրանցվել է 10691 ամուսնություն և 2949 ամուսնալուծություն: Գրեթե հավասար է սահմանային անցակետերով իրականացված գրանցումների քանակը՝ 3 միլիոն 231 հազար 585 մուտք և 3 միլիոն 229 հազար 415 ելք:

Կարդալ ավելին »

Երևանում կանցկացվի կիբերանվտանգության անվճար դասընթաց

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (EIF), ISTC կենտրոնի և IBM Academic Initiatives ծրագրի հետ համատեղ մեկնարկում է մեկօրյա անվճար վերապատրաստում կիբերանվտանգության և հարակից ոլորտներում դասավանդողների, բակալավրի բարձր կուրսերի և մագիստրատուրայի ուսանողների համար։ Միանալու համար հարկավոր է գրանցվել այստեղ մինչև հոկտեմբերի 10-ը: Վերապատրաստման նպատակն է մասնագետներին ներկայացնել ոլորտի նորարարական լուծումները, ծանոթացնել արդիական թեմաներին, կիսվել կիրառական գիտելիքներով և հմտություններով, ինչպես նաև ներկայացնել IBM Academic Initiatives հարթակը ...

Կարդալ ավելին »

Հայաստանի տարածքի 100%-ը ենթակա է ուժեղ երկրաշարժերի, 4.1%-ը սողանքների, 30%-ը՝ սելավների

Գործադիրը հաստատլ է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030թթ. ռազմավարությունը և 2023-2026թթ. գործողությունների ծրագիրը: Նախագիծն ընդգրկում է ԱՌԿ պետական քաղաքականության շրջանակը, այն է՝ աղետների ռիսկի նվազեցմանը, պատրաստվածության բարձրացմանը, արտակարգ իրավիճակներին արձագանքմանն ու հետաղետային վերականգնմանն ուղղված գործընթացները: Նախագիծը ներկայացրել է Ներքին գործերի նախարարի տեղակալ  Արփինե Սարգսյանը: «ՀՀ-ն աղետների տեսանկյունից լուրջ հակվածություն ունի հատկապես՝ երկրաշարժերի: Հանրապետության տարածքի 100%-ը ենթակա է ուժեղ երկրաշարժերի, 4.1 %-ը սողանքների,  ...

Կարդալ ավելին »

ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաքելություն կուղարկի Երևան՝ աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Հայաստանի խնդրանքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջիկա օրերին շտապ առաքելություն կուղարկի Երևան՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կրթական աջակցություն ցույց տալու նպատակով: Աջակցությունն ուղղված կլինի կրթության շարունակականության ապահովմանն ու տեղահանված ուսանողներին հոգեսոցիալական օգնության տրամադրմանը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել «ՅՈՒՆԵՍԿՕ»-ն: Տեքստում ասվում է, որ վերջին օրերին ավելի քան 100 հազար մարդ է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել՝ գալով Հայաստան։ Նրանց՝ մոտ մեկ երրորդը երեխաներ ու ...

Կարդալ ավելին »

ԱԳՆ-ն նոր միկրոավտոբուսներ է ձեռք բերել

Հայաստանի ԱԳՆ-ն նոր միկրոավտոբուսներ է ձեռք բերել: Կառավարությունը երկու միկրոավտոբուսներ ԱԳՆ-ին ամրացնելու որոշում է կայացրել: Հիմնավորման մեջ ասվում է, որ ԱԳՆ-ն, հաշվի առնելով նախորդ տարիների ընթացքում ՀՀ ժամանած օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ուղեկցող պատվիրակությունների մեծ թիվը, ինչպես նաև գնահատելով նման այցելությունների պատշաճ կազմակերպման՝ մասնավորապես համապատասխան տրանսպորտային միջոցներով ապահովելու կարևորությունը, նախաձեռնել է նախարարությանն ամրացված տրանսպորտային միջոցները միկրոավտոբուսներով ...

Կարդալ ավելին »

Human Rights Watch․ Ադրբեջանը պետք է ապահովի մարդկանց՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի երաշխիքը

Զանգվածային ու ցավալի արտագաղթից հետո անհրաժեշտ է Ադրբեջանի հետ կենտրոնանալ տեղահանվածների իրավունքների շուրջ բանակցությունների վրա, որոնք դյուրին դարձնելու մեջ ներգրավված կառավարությունները պետք է ստանան Ադրբեջանի նախագահի կողմից Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի վերադարձի իրավունքը հարգելու, պաշտպանելու և իրականացնելու կոնկրետ պարտավորություններ: Այդ մասին ասված է Human Rights Watch-ի հայտարարության մեջ: Կազմակերպությունը նշում է, որ ավելի քան 100,000 էթնիկ հայեր, որոնք կազմում են տարածքի ներկայիս ...

Կարդալ ավելին »
ajax-loader