Հայաստանը և Ադրբեջանը համաձայնություն ունեն հունվարի վերջին երկու երկրների միջև սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Համաձայնություն կա, որպեսզի հունվարի վերջին դելիմիտացիայի հանձնաժողովները հանդիպեն։ Հույս ունենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա»,- ասաց Արմեն Գրիգորյանը։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել անցած տարվա նոյեմբերի 30-ին, հայ-ադրբեջանական ...
Կարդալ ավելին »Հասարակություն
Պահպանել սկզբունքները, ներդնել նորարարություններ, միասին աշխատել ՉԺՀ և ՀՀ բարեկամության ճանապարհին․ դեսպան
2023 թվականին Չինաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը զանազան ոլորտներում նոր հաջողություններ է գրանցել, տարբեր մակարդակներում փոխանակումներն ավելի են ընդլայնվել։ 2024 թվականին լրանում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 75-ամյակը, ինչպես նաև Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-ամյակը։ Նայելով ապագային՝ երկու կողմերի համագործակցությունը բացում է նոր հեռանկարներ՝ առաջ քաշելով ավելի մեծ հնարավորություններ։ 2023 թվականի վերջին Պեկինում տեղի ունեցավ արտաքին գործերի ...
Կարդալ ավելին »Անձի աշխատունակությունը չկապել տարիքի հետ․ ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները
ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում այլևս կենսաթոշակառու լինելը չի կարող պատճառ դառնալ անձին աշխատանքից ազատելու համար։ «Արմենպրես»–ի հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը տեղեկացրեց, որ գործատուն չի կարողանալու անձի աշխատունակությունը կապել տարիքի հետ։ «Փորձը ցույց էր տալիս, որ լինում էին չարաշահումներ։ Երբ անձը հասնում էր կենսաթոշակի տարիքի, գործատուն առիթից օգտվում էր ...
Կարդալ ավելին »Հայաստանը Կոստա Ռիկայում բացում է հյուպատոսություն, առաջին պատվավոր հյուպատոսն է Կլաուդիո Մալոֆը
ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Կլաուդիո Մալոֆը նշանակվել է Կոստա Ռիկայում ՀՀ պատվավոր հյուպատոս։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունը։ «Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Կոստա Ռիկայում բացում է պատվավոր հյուպատոսություն՝ երկու երկրների միջև տնտեսական, մշակութային, ակադեմիական և զբոսաշրջային կապերի ամրապնդման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարդալ ավելին »Պայմանագրային զինծառայող է սպանվել
Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: ՀՀ պաշտպանության նախարարություն
Կարդալ ավելին »Երևանում կկառուցվի ԵՄ չափանիշներով նոր աղբավայր
Երեւանում կստեղծվեն Եվրամիության չափանիշներին համապատասխան աղբավայրեր, կփակվեն այն աղբանոցները, որոնց արդիականացումը կդիտվի ոչ նպատակահարմար: Որոշումն ընդունվել է կառավարության նիստում: Նախագիծը կիրականացվի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ: Նախատեսվում է նաեւ ՎԶԵԲ աջակցությամբ «Հայաստանի 8 մարզի կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրի իրականացումը: Ծրագրի շրջանակում կգոտիավորվի ՀՀ տարածքը՝ կոշտ թափոնների կառավարման մասով, կստեղծվի ինստիտուցիոնալ եւ կառավարման արդյունավետ համակարգ, այնուհետեւ ...
Կարդալ ավելին »Հունվարից ֆունկցիոնալության գնահատում են անցնում նաև հաշմանդամության գնահատման համար կրկնակի դիմածները
2024 թվականի հունվարի 1-ից բժշկասոցիալական փորձաքննության փոխարեն (բսփ) ֆունկցիոնալության գնահատում են անցնում նաև հաշմանդամության գնահատման համար կրկնակի դիմած անձինք։ Այդ մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, հիշեցնելով, որ մինչ այս ֆունկցիոնալության գնահատում անցնում էին 2023 թվականի փետրվարի 1-ից հաշմանդամության սահմանման համար առաջին անգամ դիմող անձինք։ Անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը․ Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո քաղաքացին անձը հաստատող փաստաթղթով պետք է ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը կանխել է առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտների անօրինական ճանապարհով իրացնելու փորձը
Հայաստանում ծխախոտային արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող ընկերությունը ՀՀ–ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկիր՝ Վրաստան, հայտարարագրել է «արտահանում» մաքսային ընթացակարգով՝ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտային արտադրանք: Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից, ընդգծելով, որ հայտարարգրված ծխախոտի քաշը կազմել է շուրջ 13 տոննա: Որոշ ժամանակ անց, ընկերությունը, արտահանման նպատակով ներկայացված մաքսային հայտարարագիրը չեղարկելու համար, դիմել է ՊԵԿ։ «Բաց թողնումը չեղարկված» կարգավիճակ ստանալուց հետո, ...
Կարդալ ավելին »Թերի աշխատանքը պետք է ունենա իր հետևանքները․ Մինասյանը՝ վարչապետի մարզային այցերի արդյունքների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզային այցերից հետո հայտնաբերված խախտումների մասով քրեական վարույթներ դեռևս հարուցված չեն։ Այսօր՝ հունվարի 8-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե վարչապետի մարզային այցերից հետո հայտնաբերված խախտումների մասով կա՞ն արդյոք հարուցված քրեական վարույթներ։ «Բոլորս տեսանք վարչապետի այցերի արդյունքում հրաժարականներ և համապատասխան պաշտոնյաների դեմ կիրառված սանկցիաներ այն առումով, որ թերի ...
Կարդալ ավելին »ՇՎՏՄ-ն ձեռք կբերի լաբորատոր սարքավորումներ խաղալիքների որակը վերահսկելու համար
Հայաստանի շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (ՇՎՏՄ) շուկայում որակական վերահսկողության նպատակով 2023 թվականին հավատարմագրել է թանկարժեք մետաղների լաբորատորիա, 2024 թվականին նախատեսվում է ձեռք բերել և հավատարմագրել խաղալիքների լաբորատոր սարքավորումներ: Այդ մասին նշել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն՝ ամփոփելով 2023 թվականին իրականացված աշխատանքները: Նա նշեց, որ ռիսկերի նվազեցման նպատակով հավատարմագրվել է նաև նավթամթերքի լաբորատորիան, ինչի արդյունքում ավտոմոբիլային բենզինի և դիզելային ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ