Նոյեմբերի 24-ին հանրությանը ներկայացվելիք նոր սերնդի մոդելում Porsche Panamera-ն համալրված կլինի Porsche Driver Experience կառավարման հայեցակարգով, որն առաջին անգամ ներկայացվել է Taycan մոդելում: Այն ներառում է ամբողջապես թվային դիսփլեյ, անհատականացման տարբերակների լայն շրջանակ եւ ինտուիտիվ կառավարում: Կոնցեպտի հիմնական առանձնահատկությունն այն է, որ մեքենա վարելուն վերաբերող կառավարման բոլոր տարրերը խմբավորված են մեկ տեղում՝ անմիջապես ղեկի շուրջը: Այսպիսով, վարորդը կարող է բոլոր ...
Կարդալ ավելին »Լուրեր
Մինչև հունվարի 1-ը Երևանում բոլոր գովազդները պետք է համապատասխանեցվեն ավագանու սահմանած չափորոշիչներին
Մինչև հունվարի 1-ը Երևանում բոլոր գովազդները պետք է համապատասխանեցվեն սահմանված չափորոշիչներին: Տնտեսվարողների համար մշակվել է ուղեցույց, որի նպատակն է աջակցել նշված դիմումների առավել ճիշտ կազմմանը:
Կարդալ ավելին »Պարենային ապրանքների համաշխարհային գների ինդեքսը նվազել է
Պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշը հոկտեմբերին չափավոր անկում է արձանագրել՝ սեպտեմբերի համեմատ նվազելով 0.5%-ով, եւ միայն կաթնամթերքի գնային ինդեքսն է բարձրացել: Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հայտնել է, որ ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում է աշխարհում ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների համաշխարհային գների ամենամսյա փոփոխությունները, հոկտեմբերին միջինում կազմել է 120.6 միավոր, որը 10.9%-ով ցածր է անցյալ ...
Կարդալ ավելին »Առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու վերաբերյալ քրեական վարույթով պետական բյուջե է վերադարձվել 55 միլիոն դրամ
Բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու ևս մեկ դեպք։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Վ․Դ-ն, հանդիսանալով 2015թ․ սեպտեմբերի 11-ին պետական գրանցում ստացած «Արտմոդա», «Արտշուզ» անվանումով խանութներում հագուստի և կոշիկի մանրածախ առևտրով զբաղվող ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը և տնօրենը, տարբեր ժամանակահատվածներում հագուստի, կոշիկի ...
Կարդալ ավելին »Նոր ճեմուղիներ, խաղահրապարակ, ամֆիթատրոն. կվերակառուցվի Մերգելյանի այգին
Գործադիրն ընդունել է «Սլոն-ֆուդ» ՍՊԸ-ին առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ ընկերությունը Երևանի քաղաքապետարան է ներկայացրել Երևանի Կոմիտասի պողոտայի հ.2/3 հասցեում գտնվող 5089.13 քմ մակերեսով հողամասում գտնվող Մերգելյանի այգու վերակառուցման (արդիականացման) առաջարկություն: Այգում նախատեսվում են նոր ճեմուղիներ, նստարաններ, երեխաների խաղահրապարակ, հասարակական սանհանգույց, ամֆիթատրոն միջոցառումների համար, մարզահրապարակ, շատրվաններ, սրճարան, մանկական զարգացման կենտրոն: Միաժամանակ, որոշմամբ առաջարկվում է քննարկվող ...
Կարդալ ավելին »Ռուսաստանը 40 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Հայաստան՝ ԼՂ-ից տեղահանված հայերի համար
Մոսկվան առաջիկա օրերին Հայաստան կուղարկի 40 տոննա մարդասիրական օգնություն՝ Լեռնային Ղարաբաղի հայերի համար։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք օգնում ենք Հայաստանին և Ղարաբաղի հայերին հումանիտար ոլորտում։ Մասնավորապես, Ռուսաստանի կառավարության միջոցով, հաշվի առնելով հայկական կողմի կարիքները, պատրաստվել է 40 տոննա մարդասիրական օգնություն․ այն առաջիկա օրերին կհասցվի Երևան», – ասել է Զախարովան ճեպազրույցի ընթացքում։ Պաշտոնյայի խոսքով՝ ...
Կարդալ ավելին »Սահմանվել է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ներմուծման, արտահանման և ոչնչացման կարգը
Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 9-ի նիստում սահմանեց Գիտահետազոտական, փորձացուցադրական աշխատանքների համար գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ներմուծման, արտահանման և ոչնչացման կարգը: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ մինչև օրենքի ընդունումը Հայաստանում չեն կարգավորվել ԳՁՕ պարունակող սերմերի և տնկանյութի շրջանառությունը և Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դրանց գործածությունը թույլատրվելու է բացառապես մեկուսացված համակարգերում՝ գիտահետազոտական և փորձացուցադրական նպատակներով։ Հետևաբար արտադրական նպատակներով ներմուծումը արգելվում է, ...
Կարդալ ավելին »Իտալիայի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իտալիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն եւ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նշենք, որ մինչ այդ իտալացի զինվորականը հանդիպել է պաշտպանության նխարար Սուրեն Պապիկյանի հետ: Նրանք քննարկել են հայ-իտալական պաշտպանական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Պաշտպանության նախարարն ընդգծել ...
Կարդալ ավելին »Wildberries-ը Հայաստանում ալկոհոլային խմիչք կվաճառի
Wildberries առցանց առևտրի միջազգային հարթակում ներկայացված են ոգելից խմիչքներ, որոնց վաճառքն արդեն հասանելի է գնորդներին Հայաստանի տարածքում։ Հաճախորդները կկարողանան պատվիրել գինիների և ոգելից խմիչքների մեծ ընտրանի՝ առանց տանից դուրս գալու: Առցանց հարթակն արդեն առաջարկում է հարյուրավոր տարբեր ալկոհոլային խմիչքներ, այդ թվում՝ կարմիր, սպիտակ և փրփրուն գինիներ, վիսկի, ջին և ռոմ: Ալկոհոլային խմիչքների արտադրողների ու դիստրիբյուտորների շրջանակն ու թիվը մշտապես կավելանա։ ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Ֆրանսիա. հանդիպելու է Մակրոնի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Այսօր նախատեսված է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ՀՀ վարչապետը նոյեմբերի 10-ին Փարիզում կմասնակցի «Խաղաղության 6-րդ համաժողով»-ին:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ