Լուրեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնության առաջատարներից է

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերը շարունակում են ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում: Մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցեց Իսրայելի հետ և առավելության հասավ 3-1 հաշվով: Հավաքականի կազմում իրենց պարտիաները հաղթեցին Հայկ Մարտիրոսյանը, Հրանտ Մելքումյանը: Միավորը կիսեցին Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը Եվրոպայի առաջնության առաջատարներից է: Կանանց մրցաշարում Հայաստանի ընտրանին 3,5-0,5 հաշվով գերազանցեց Շվեյցարիային: Հայկական թիմի կազմում ...

Կարդալ ավելին »

Ֆինանսների նախարարը ներկայացրեց 2024-ի աջակցության ծրագրերը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվող աջակցության ծրագրերը Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված անձանց համար։ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ նա նշեց, որ 2024 թվականի երեք ամսվա համար կնախատեսվեն բնակարանի վարձակալության և կոմունալ ծառայությունների գծով տրամադրվող 50 հազար դրամների հատկացումները հունվար, փետրվար և մարտ ամիսներին։ «Կնախատեսվեն թոշակների և նպաստների գծով հավելյալ ծախսերը, որը կպահանջի հավելյալ մոտ 30 ...

Կարդալ ավելին »

Ստորագրվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի շինաշխատանքների խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման պայմանագիրը

Ստորագրվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման պայմանագիրը։ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ պայմանագիրը ստորագրել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և խորվաթական Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering (Croatia) («ԻՆՍՏԻՏՈՒՏ ԻԳԽ» Քաղաքացիական ճարտարագիտության հետազոտությունների և զարգացման բաժնետիրական ընկերության տնօրեն Ռոբերտ Պետրոսյանը։ ՀՀ ՏԿԵ ...

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանի կողմից ձերբակալված հայերին

 Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նոյեմբերի սկզբին այցելել է Ադրբեջանի  իշխանությունների կողմից ձերբակալված հայերի մի մասին։ Այդ մասին հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։ «Մենք շարունակում ենք տեսակցել բոլոր այն հայ անձանց, որոնք ձերբակալվել են Ադրբեջանում և որոնց անունները հաստատվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Խոսքն այն անձանց մասին է, որոնք ձերբակալվել են և գտնվում են Ադրբեջանում 2020 թվականից ի վեր, 2021 ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության նիստին ընդունվել է համատեղ հայտարարություն

Լոնդոնում Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության առաջին նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն։ Այդ մասին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ն․Գ․ Արարատ Միրզոյանի՝ Լոնդոն կատարած  պաշտոնական այցի շրջանակներում 2023 թվականի նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության անդրանիկ հանդիպումը։   Այս ռազմավարական երկխոսությունը մեկնարկը հնարավորություն էր արձանագրելու ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 15-11-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.76%-ով և կազմել 15614.43 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.39%-ով և կազմել 7185.68 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.20%-ով և կազմել 7440.47 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.04%-ով և կազմել 1116.97 կետ:

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 15-11-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.06%-ով և կազմել 78.49 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.10%-ով և կազմել 82.74 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 15-11-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.11%-ով և կազմել 1970.30 դոլար, արծաթի գինն աճել է 3.71%-ով և կազմել 23.23 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.35%-ով և կազմել 890.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ. 15-11-23

 Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 0.25%-ով և կազմել 2218.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.98%-ով և կազմել 8175.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.60%-ով և կազմել 2164.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.15%-ով և կազմել 17250.00 դոլար, անագի գինն աճել է 0.10%-ով և կազմել 25000.00 ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են. 15-11-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.43%-ով և կազմել 34827.70 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.91%-ով և կազմել 4495.70 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 2.37%-ով և կազմել 14094.38 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »
ajax-loader